Բելառուսի ընդդիմությունը Կոլեսնիկովայի ձերբակալությունը բեմադրություն է որակել
«Интерфакс»-ի՝ Մարիա Կոլեսնիկովային մոտ գտնվող աղբյուրը հայտնել է, որ ընդդիմադիր գործիչը երկրից մեկնելու ծրագիր չի ունեցել:
«Ո՛չ Անտոն Ռոդնենկովը, ո՛չ Իվան Կրավցովը և ո՛չ էլ Մարիա Կոլեսնիկովան արտասահման մեկնելու մտադրություն չեն ունեցել։ Կտրականապես դեմ էին դրան։ Ուկրաինայի սահմանին նրանք հայտնվել են ձերբակալությունից հետո։ Հավանաբար, նրանց այնտեղ են տեղափոխել քննչական մեկուսարանից և ինչպես Օլգա Կովալկովային՝ ստիպել են լքել երկիրը»,- ասել է աղբյուրը։
Նա նաև նշել է, որ հատուկ ծառայությունները կարող էին բեմադրել Կոլեսնիկովայի՝ սահմանը հատելու փորձը։
«Ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել բեմադրություն, սադրանք, որի արդյունքում Կոլեսնիկովային ձերբակալել են»,- ասել է աղբյուրը:
Եվրոմիությունը պահանջել է վերադարձնել առևանգված ընդդիմադիր գործչին:
Zham.am