Մասիսի ոստիկանները առանձնապես խոշոր չափերով յուրացման դեպք են բացահայտել. 30-ամյա կին հաշվապահը բերման է ենթարկվել. Տեսանյութ
Դիտել նաև
Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»
ՔՊ-ական պատգամավորի հետ միջադեպից հետո քաղաքացուն տարել են Կենտրոնի բաժին
Ոստիկանությունը նոր խարդախության մասին է զգուշացնում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ պայթյուն է հնչել․ 2 քաղաքացի նռնակով զինված սպառնում են այն պայթեցնել
Նարե Սոսեն՝ իշխանական հետապնդման զոհ
Ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Գեղանիստ համայնքի սուպերմարկետի գլխավոր հաշվապահը մեկ ամսվա ընթացքում, բանկային փոխանցումների միջոցով, նշված ՍՊԸ-ից հափշտակել է շուրջ 4.000.000 դրամ:
Օգոստոսի 22-ին Երևանի բնակչուհի, 30-ամյա հաշվապահը Գեղանիստ գյուղից բերման ենթարկվեց ոստիկանության Մասիսի բաժին:
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նա օգոստոսի 1-ից մինչև 21-ը, քննությանն այս պահին հայտնի տվյալներով, նշված ՍՊԸ-ի հաշվից հափշտակել է մոտ 4.550.000 դրամ և փոխանցել իր անձնական հաշվեհամարին:
Առևտրի կենտրոնի տնօրենից ընդունվել է հաղորդում:
Յուրացման կամ վատնման փաստով հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ` հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է: