Լուծարվում է հերթական պետական հիմնարկը
Հայաստանի կառավարության վաղվա՝ մայիսի 2-ի, նիստի օրակարգում ներառված է նախագիծ, որի ընդունման արդյունքում կլուծարվի «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը։
Նշվում է, որ լուծարումը կնպաստի բյուջետային միջոցների օգտագործման նպատակայնությանն ու արդյունավետությանը։ Ըստ կառավարության, ՊՈԱԿ-ը լուծարվում է քանի որ՝ չունենալով համապատասխան մարդկային, նյութատեխնիկական և ֆինանսական ռեսուրսներ, չէր իրականացնում իր կանոնադրական հիմնական գործառույթների կատարման համար։