«Մայր Հայաստանը» ցավակցում է Իրանի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության ու անձնակազմի զոհվելու կապակցությամբ Բագրատ սրբազանը աջակիցների հետ Կիրանցում է. իրավիճակը լարված է (ուղիղ) Կիրանց գյուղի մեջ գաղտնի սահմանային հենսյուներ են դրվել (լուսանկարներ)
21
Մենք ո՛չ իրավական, ո՛չ մարդկային խոսելու բան չունենք. Բագրատ սրբազանը՝ ոստիկանապետին Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել. Գառնիկ Դանիելյան Փաշինյանի ոստիկանների կողմից հարձակման է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը (տեսանյութ) ԱԺ պատգամավորները մեկնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Ոչ մի վայրկյան չընկրկեք, ժողովուրդ ջան, անելու ենք. Բագրատ սրբազանը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ) Մահափորձ Սլովակիայի վարչապետի դեմ, երեկ ավիավթարից վախճանվեց Իրանի նախագահ Ռաիսին. ո՞վ է հաջորդը 2 տուն, 3 վագոն-տնակ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. 6 տուն էլ կա, որ հնարավոր չէ ապրել. Կիրանցի գյուղապետ Բագրատ սրբազանին նվիրեցին հայկական գամփռի ձագ Կիրանցը՝ ոստիկանական պաշարման մեջ (լուսանկարներ) Պատերազմ Արցախում
Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում 30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար Վարչապետի տիկնոջ հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են Թափառող կենդանիների հարցը չի լուծվել . Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 210 Մենք ո՛չ իրավական, ո՛չ մարդկային խոսելու բան չունենք. Բագրատ սրբազանը՝ ոստիկանապետին Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Սա վտանգավոր ժամանակ է նաև մեզ համար. Ստեփան Դանիելյան Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան Բա ասում էիք՝ ով մեր տարածքից մի միլիմետր տա՝ դավաճան է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել. Գառնիկ Դանիելյան Փաշինյանի ոստիկանների կողմից հարձակման է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը (տեսանյութ) Մեր գյուղում առանց մեռել սուգ է. Կիրանցի բնակչուհի ԱԺ պատգամավորները մեկնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ԵՊՀ ռեկտորն ունի մեկ նպատակ՝ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցողներին աշխատանքից ազատել «Մայր Հայաստանը» ցավակցում է Իրանի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության ու անձնակազմի զոհվելու կապակցությամբ Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ- ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով Այսօր ամփոփիչ հավաք չի լինելու՝ Կիրանցի «պաշարման» ու այնտեղ ծավալված դեպքերի հետ կապված՝ Ոչ մի վայրկյան չընկրկեք, ժողովուրդ ջան, անելու ենք. Բագրատ սրբազանը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի Ոստիկանական օպերացիան սննդի խնդիր է առաջացրել Կիրանցում (տեսանյութ) Մահափորձ Սլովակիայի վարչապետի դեմ, երեկ ավիավթարից վախճանվեց Իրանի նախագահ Ռաիսին. ո՞վ է հաջորդը «Հայաստան» խմբակցությունը ցավակցել է Իրանում ողբերգական իրադարձության կապակցությամբ «Ցավակցում եմ բարեկամ Իրանի ժողովրդին»․ Վազգեն Մանուկյան Ուժայինները շրջափակել են ոչ միայն Կիրանցը, այլև հարևան գյուղերը. Կարեն Վրթանեսյան Բագրատ սրբազանը աջակիցների հետ Կիրանցում է. իրավիճակը լարված է (ուղիղ) Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Ռաիսիի հուղարկավորությունը 2 տուն, 3 վագոն-տնակ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. 6 տուն էլ կա, որ հնարավոր չէ ապրել. Կիրանցի գյուղապետ Բագրատ սրբազանին նվիրեցին հայկական գամփռի ձագ Մխիթարյան․ Նոր աստղ, նոր փառահեղ էջ «Ինտերի» պատմության մեջ

Ի՞նչ հեղինակության մասին են խոսում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն, որ ոստիկանությունը Փաշինյանի իշխանության ձեռքին դարձել է Հայաստանը կտոր-կտոր թշնամուն հանձնելու դեմ ընդվզող քաղաքացիներին ճնշելու, ռեպրեսիաների ենթարկելու կույր գործիք, ուղղակիորեն ակնհայտ է: Համոզվելու համար բավարար է մի քանի վայրկյան դիտել ոստիկանների մասնակցությամբ ցանկացած տեսանյութ, և կփարատվեն վերջին կասկածները: Ոստիկանական թիրախավորված բռնության են ենթարկվում նույնիսկ ծերերը, կանայք, երեխաները, 6-7 հոգով, «կերած-խմած» բերետակիրները վրա են տալիս համեստ մարմնակազմվածքով 1 հոգու վրա, քաշքշում, հրում, խփում գետնին, դե, գոնե կսմթում...

Եվ ահա, նման խայտառակ վարք դրսևորող ոստիկանությունը հանդես է եկել ոչ այն է՝ հայտարարությամբ, ոչ այն է՝ հաղորդագրությամբ, որի մեջ ասվում է. «Որոշ շրջանակներ, այդ թվում՝ նաև ԶԼՄ-ներ, սոցհարթակներում անհիմն և համակարգված եղանակով թիրախավորում են ՆԳՆ ոստիկանությանը՝ փորձեր անելով տարածել կառույցի հեղինակությանը վնասող ապատեղեկատվություն և ուղղորդված սխալ տեղեկություններ»:

Սա ուղղակի զարմանահրաշ, եթե չասվի՝ հոգեկսմթիչ հայտարարություն է: Ուրեմն, ժողովրդի դեմ ռեպրեսիաների ելած ոստիկանությունում կարծում են, թե դեռ կարող են խոսել հեղինակության մասին, որն էլ, իբր, վնասվում է: Մեկ էլ՝ իբր ոստիկանության մասին սխալ տեղեկություններ են տարածվում: Լո՞ւրջ:

Այդ ո՞ր ոստիկանության մասին եք խոսում. այն ոստիկանությա՞ն, որի աշխատակիցը Փաշինյանի ավտոշարասյան կազմում վրաերթի ենթարկելու միջոցով սպանել է Սոնա Մնացականյանին ու նրա՝ չծնված երեխային, ու մնացել է անպատի՞ժ:
Այն ոստիկանությա՞ն, որի աշխատակիցներն իրենց պահպանության ու պաշտպանության տակ գտնվող ձեռնաշղթայված անձնավորությանը նպատակադրված թողնում են ոստիկանական մեքենայի մեջ այնպես, որ «ինչ-որ դիմակավորված» անհայտ անձինք հարձակվեն, բռնություն ու անձի արժանապատվությունը նվաստացնող գործողություններ իրականացնեն տվյալ հայ մարդու նկատմամբ:
Այն ոստիկանությա՞ն, որը դարձել է բացառապես մեկ անձի պաշտպանություն իրականացնող կառույց: Այն ոստիկանությա՞ն, որի ներկայացուցիչները «Եռաբլուրում» քաշքշում էին զոհվածների ծնողներին, մայրերին, քույրերին:

Չէ, մենք գիտենք, որ ոստիկանությունում էլ կան կարգին մարդիկ: Բայց... փաշինյանական պարգևավճարների համար բոլոր «կարմիր գծերն» անցնելը չի կարող որևէ արդարացում ունենալ, նույնիսկ «հրամանն» ու «տուն պահելը»:
Յուրաքանչյուրն ունի ընտրության իրավունք: Ոստիկաններն էլ ունեն: Այս ճակատագրական օրերին ամեն մեկն ինքն է ընտրում իր ազգի, ժողովրդի, երկրի կողքի՞ն լինել, թե՞ Նիկոլ Փաշինյանի: Կա՛մ, կա՛մ: Կիսահղի պարզապես հնարավոր չէ լինել:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan