ԵՊԲՀ ամենատարեց շրջանավարտներից մեկն է 1951 թվականին բժշկական ինստիտուտն ավարտած, այժմ 94-ամյա Էլյա Գրիգորյանը
Դիտել նաև
ԼՂ-ից դուրս եկած խաղաղապահները չեն կարող մնալ ՀՀ-ում. Արմեն Գրիգորյան
Հայաստանի եվրոպական հեռանկարը հայտնվել է թյուրքական կոալիցիայի ճիրաններում. Արմեն Գևորգյան
Սրա վերջը լինելու է ՀՀ-ն «Արևմտյան Ադրբեջանի» վերածելը, եթե չկտրվի ինքնակործանման այս շղթան. Արմեն Ռուստամյան (տեսանյութ)
Փաշինյանին սկսել է անհանգստացնել Արմեն Գրիգորյանի ինքնուրույն խաղն Արեւմուտքի հետ
ԲԴԽ-ն էլ է ճգնում ապացուցել, որ... Արմեն Աշոտյանը քաղբանտարկյալ է. «Փաստ»
Լուսանկարում ԵՊԲՀ ամենատարեց շրջանավարտներից մեկն է 1951 թվականին բժշկական ինստիտուտն ավարտած, այժմ 94-ամյա Էլյա Գրիգորյանը։
Հայրենիքին ու մարդկանց ծառայելը հարազատ բուհին գրեթե հասակակից բժշկուհի Էլյա Գրիգորյանի ամենօրյա աշխատանքն էր տասնամյակներ շարունակ։ Նա ծնվել է 1926 թվականին Երևանում։ Որպես նեղ մասնագիտացում ընտրել է ակնաբուժությունը, քանի որ ինչպես ինքն է ասում՝ շատ գեղեցիկ աչքեր ուներ։ Ինստիտուտն ավարտելուց հետո, ինչպես ընդունված էր խորհրդային ժամանակներում գործուղվել է մարզ՝ Թալին։ Այնտեղ անհրաժեշտությունից ելնելով ոչ միայն ակնաբուժական, նաև այլ տեսակի բժշկական օգնություն է ցուցաբերել տեղի բնակչությանը, անգամ վիրահատել է։ Հավասարապես սիրել է բժշկության բոլոր ուղղությունները՝ բացի գինեկոլոգիայից։ Տարիների հեռվից տիկին Էլյան նկատում է, որ բժիշկը պետք է լինի բազմակողմանի զարգացած մասնագետ և չսահմանափակի գիտելիքներն ու փորձը միայն մեկ նեղ ուղղությամբ։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան էջից