«Եթե նա ընտրված է ժողովրդի կողմից¸ ուրեմն նա իմ նախագահն է». Շառլ Ազնավուրի ասուլիսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս պահին ռուսական Tacc լրատվական գործակալության մամուլի սրահում տեղի է ունենում լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի մամուլի ասուլիսը՝ նրա մոսկովյան (ապրիլի 5) համերգի շրջանակներում: Թեև ասուլիսը կազմակերպված էր միայն համերգի և նրա մշակութային գործունեության վերաբերյալ¸ հնչեց հարց՝ երեկ Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների մասին: Ասուլիսի վարողն ընդհատեց հարց տվող լրագրողին՝ նշելով¸ որ քաղաքական հարցեր այսօր չի թույլատրվում հնչեցնել: Սակայն թարգմանիչը թարգմանեց Ազնավուրին հարցը¸ ինչին ի պատասխան նա ասաց.
«Ես երբեք չեմ խոսում քաղաքականության մասին՝ չնայած ունեմ քաղաքական գործիչ ընկերներ ¸ բայց մենք խոսում ենք ամեն ինչից՝ թատրոնից¸ երաժշտությունից¸ քանդակագործությունից¸ բայց ոչ քաղաքականությունից: Ես թողում եմ ժողովրդին քվեարկել իմ օգտին»¸-կատակով ասաց շանսոնյեն¸ ապա ավելացրեց. «Ով էլ լինի ընտրված իմ ժոողվրդի կողմից¸ ես ընդունում են նրան: Եթե նա ընտրված է ժողովրդի կողմից¸ ուրեմն նա իմ նախագահն է: Ես կասեմ անկեղծ՝ չեմ սիրում մարդկանց¸ ովքեր գնում են այլ երկրներ և քննադատում են իրենց երկրի քաղաքականությունը¸ այնպես որ ինձ համար ամեն ինչ գերազանց է»:
Zham.am