Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Նիկոլ Փաշինյանը Լուկաշենկոյին չշնորհավորելու տարբերակ չուներ. Ստեփան Դանիելյան

Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ շնորհավորանքը լայն քննարկումների առիթ հանդիսացավ. ոմանք վարչապետի այդ քայլը ճիշտ են համարում, ոմանք էլ՝ հակառակը: Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ:

Քաղաքագետը կարծում է՝ առաջին հերթին, եթե Նիկոլ Փաշինյանը չշնորհավորեր, կնշանակեր հարաբերությունների սառեցում, գուցե նաև խզում. «Հաշվի առնենք, որ ԵՏՄ, ՀԱՊԿ անդամ են և՛ Հայաստանը, և՛ Բելառուսը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Բելառուսի ներկայացուցիչն է, և գոյություն ունեն բազմաթիվ միջպետական պայմանագրեր, այդ թվում նաև՝ գաղտնի, որոնց բովանդակությունը մենք չգիտենք, ուղղակի կարող ենք ինչ-որ բաներ կռահել: Հիմա, նման պայմաններում չշնորհավորել, իմ կարծիքով, հնարավոր չէր, առավել ևս, որ Եվրոպական միությունը դեռ խնդիր չի դրել, որ պետք է չճանաչի Բելառուսի ընտրությունները, և, ամենայն հավանականությամբ, կճանաչի»,- նկատեց Դանիելյանը և հավելեց. «Պետք է հաշվի առնել, որ Բելառուսի հիմնական ընդդիմադիրը՝ Սվետլանա Տիխանովսկայան, կոչ է արել բանակցությունների գնալ, իր հետևորդներին հորդորել է ենթարկվել օրենքին, այսինքն՝ ինքն իշխանության օգնությամբ գնացել է Լիտվա և ցանկություն է հայտնել վերադառնալ խոհանոց՝ իր երեխաների մոտ։ Եթե նախագահի հիմնական ընդդիմադիր թեկնածուն պատրաստ չէ պայքարել, ավելին՝ կարող է ճանաչել ընտրությունների արդյունքները, ապա ինչի մասին է խոսքը»:

Ըստ քաղաքագետի՝ Նիկոլ Փաշինյանը չշնորհավորելու տարբերակ չուներ, որովհետև ԵՏՄ երկրները շնորհավորել են, Եվրոպական միության հիմնական երկրները շնորհավորելու են, իսկ եթե լինեն երկրներ, որոնք չեն շնորհավորի, միևնույն է՝ Բելառուսի գործող նախագահի հետ հարաբերությունները շարունակելու են. բոլոր նախկին փորձերը սա են ցույց տալիս:

«Նույնը եղավ Հայաստանում 2008,1996 թվականների ընտրությունների արդյունքում. և՛ Եվրոպական միությունը, և՛ ԱՄՆ-ը Հայաստանի ղեկավարության հետ շարունակեցին իրենց բնականոն աշխատանքները և բազմաթիվ ծրագրեր իրականացրին, հանդիպումներ ունեցան, կարծում եմ, նույնը Բելառուսի հետ տեղի կունենա»,- նշեց Դանիելյանը:

Քաղաքագետը առանձնացնում է այլ պատճառ ևս. «Եթե Եվրոպական միության երկրները խզեն իրենց հարաբերությունները Բելառուսի հետ, նշանակում է՝ 100 տոկոսանոց կերպով մղում են Ռուսաստանի գիրկը, այն է՝ զրկում են Բելառուսին որևէ հավասարակշռությունից, ես կարծում եմ, որ այդ երկրները նման քայլի չեն գնա. դա են ցույց տալիս ողջ նախորդ նման դեպքերը»:

Դանիելյանի խոսքով՝ շնորհավորանքը պայմանավորված էր ոչ թե  քաղաքական հանգամանքներով, այլ պետական, որը առաջացնում է մեկ այլ հարց ևս. «Ներքաղաքական առումով, Նիկոլ Փաշինյանը իր քաղաքականության կենտրոնում դրել է 2008 թվականի ընտրությունների հարցը և, ըստ էության, շնորհավորում է նույն վիճակում գտնվող Բելառուսի պայմանական նոր ղեկավարին. սա արդեն իր անձնական վարկանիշի խնդիրն է ու իր քաղաքականության գաղափարական ձախողումը»,- նկատեց քաղաքագետը:

«Բելառուսը Արցախի հարցում որևէ յուրահատուկ դիրքորոշում չունի. Բելառուսը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը ճանաչում են բոլոր երկրները և՛ դաշնակից, և՛ ոչ դաշնակից, և ՀՀ-ն Արցախի ճանաչման քայլ չի արել, այսինքն՝ Ադրբեջանի տարածքային անձնմխելիության հարցը Հայաստանը չի վիճարկել՝ ճանաչելով Արցախի անկախությունը, ինչը արեց Ռուսաստանը Աբխազիայի և Հարավային Սերբիայի մասով, Արևմուտքը՝ Կոսովոյի հարցում: Ինչ վերաբերում է Բելառուսի կողմից զենքի վաճառքին, ասեմ՝ և՛ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան ավելի մեծ քանակությամբ, և՛ Իսրայելը, և՛ Չեխիան, և՛ Սլովակիան ու այլ բազմաթիվ երկրներ նույնպես վաճառել են, այսինքն՝ Բելառուսը չի արել որևէ բան, ինչը չեն արել այլ երկրներ: Առհասարակ, միջազգային քաղաքականության մեջ բարոյական հարցեր գոյություն չունեն»,- ընդգծում է Դանիելյանը:

Խոսելով Լուկաշենկոյի և Ալիևի հարաբերությունների մասին՝ քաղաքագետը նշեց, որ նրանց հարաբերությունները տնտեսական հիմք ունեն. «Նույնիսկ, երբ Ռուսաստանի հետ խնդիրներ էր առաջացել Ռուսաստանի միջպետական պարտքի վերադարձման մասով, Ալիևը իրեն օգնեց ժամանակին վերադարձնել պարտքը, և Լուկաշենկոն ասում է՝ պատրաստ է զենք վաճառել նաև Հայաստանին: Այսինքն, տնտեսական լուրջ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ, իսկ քաղաքականության մեջ ամեն ինչ հիմնված է շահերի վրա: Միջպետական հարաբերություններում գոյություն ունեն շահեր, և բարոյակունությունը զուտ ցուցադրական երևույթ է, իրականում նման բան չկա, և կարևոր չէ՝ երկիրը ժողովրդավարական է, թե՝ ոչ»:

Քաղաքագետը վստահ է՝ եվրոպական երկրները չեն խզելու իրենց հարաբերությունները Բելառուսի հետ, և որոշ ժամանակ հետո որոշները նույնպես կշնորհավորեն:

«Ես չեմ ասի, որ Եվրոպական կառույցները ժամանակին աջակցել են բանտերում գտնվող Հայաստանի քաղաքական ընդդիմադիրներին և չեմ ասի, որ, առանձնապես իրենց նկատմամբ հարգանք էին տածում, նույն կերպ կաջակցեն Բելառուսում գտնվող ընդդիմադիրներին, որոնք ձերբակալված են և պրոցես կգնա՝ նրանց ազատելու համար: Կարծում եմ՝ նրանք բոլորը կազատվեն, ես, ցավոք, այս ամենի մեջ որևէ արտառոց բան չեմ տեսնում»,- եզրափակեց քաղաքագետը:

ԼՈՒՐԵՐ.com

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan