Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Transparency International-ի տվյալներով՝ Հայաստանը կոռուպցիայի ցանկում զբաղեցրել է 113-րդ տեղը

Հայաստանի ԿԸՀ 2016թ. արժեքն է 33, և այն Բոլիվիայի և Վիետնամի հետ միասին 176 երկրների շարքում կիսում է 113-ից 115-րդ տեղերը: Նախորդ 2015թ. Հայաստանի ԿԸՀ համաթվի արժեքն էր 35, և այդ արժեքով այն 168 երկրների շարքում կիսում էր 95-ից 98-րդ տեղերը: Նկատի ունենալով Հայաստանի ԿԸՀ-ի համար հաշվարկված վիճակագրական սխալի չափը (4.01), կարելի է պնդել, որ 2015թ. համեմատությամբ Հայաստանի հանրային ոլորտի կոռուպցիայի ընկալումը 2016թ. մնացել է մոտավորապես նույնը: Միևնույն ժամանակ, ԿԸՀ դասակարգման աղյուսակում Հայաստանը նահանջել է 18 տեղով, իսկ եթե դասակարգման 2015 և 2016 թվականների աղյուսակներից հանենք բոլոր այն երկրները (թվով 10 երկիր), որոնք ընդգրկված են եղել կամ միայն 2015թ. (1 երկիր) կամ էլ միայն 2016թ. դասակարգման աղյուսակներում (9 երկիր), ապա նահանջը կկազմի մոտ10 տեղ: Սակայն առավել մտահոգիչ է այն միտումը, որն առկա է վերջին երեք տարիներին (2014-2016թթ.) և որը երևում է ստորև բերված ինֆոգրաֆիկայից: Այս միտումը կարիք ունի ավելի հանգամանալից քննարկման:

Թրանսփարենսի Ինթերնեշնլի տարածաշրջանային բաժանմամբ Հայաստանը ներառված է Արևելյան Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանի մեջ: Այդ տարածաշրջանի մեջ ներառված են Եվրամիության անդամ չհանդիսացող բալկանյան երկրները (Չերնոգորիա, Սերբիա, Բոսնիա և Հերցեգովինա, Ալբանիա, Մակեդոնիա և Կոսովո), նախկին խորհրդային հանրապետությունները` բացի ԵՄ անդամ բալթյան հանրապետություններից և Թուրքիան: Տարածաշրջանի 19 երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 10-րդ տեղը (2015թ. նա զբաղեցնում էր 8-րդ տեղը): 2016թ. այս տարածաշրջանի երկրներից Կոսովոն և Բելառուսը առաջ անցան Հայաստանից: Արդյունքում, նախորդ տարվա համեմատ, Հայաստանը նախկին խորհրդային հանրապետություններից այժմ զիջում է ոչ միայն բալթյան հանրապետություններին և Վրաստանին, որի ԿԸՀ 2016թ. համաթիվը հավասար է 57-ի (2015թ. 52-ի փոխարեն կա աճ 5 միավորով), որն ամենաբարձրն է Արևելյան Եվրոպա-Կենտրոնական Ասիա տարածաշրջանում, այլև այժմ նաև Բելառուսին, որի ԿԸՀ-ն 2016թ. ունեցավ շատ տպավորիչ բարելավում (2015-ի 32-ից մինչև 40 2016-ին՝ կամ 8 միավոր)՝ ԿԸՀ արժեքի իր աճով ամբողջ աշխարհում զիջելով միայն Սուրինամին, որի ԿԸՀ-ն աճել է 9 միավորով:

Իր հարևաններից Հայաստանը, ինչպես և նախորդ տարիներին շարունակում է զիջել նաև Թուրքիային (41՝ 2015-ի 42-ի փոխարեն), որը շարունակում է գրանցել էական նահանջ սկսած 2012-ից, երբ նրա ԿԸՀ արժեքը հավասար էր 49 միավորի: Հայաստանի մյուս երկու հարևանների՝ Ադրբեջանի և Իրանի, 2016թ. ԿԸՀ համաթվերը 2015թ. համեմատ բարելավել են համապատասխանաբար 1 և 2 միավորով, հավասարվելով 30-ի` Ադրբեջանի դեպքում (123-ից 130-րդ տեղեր) և 29-ի` Իրանի դեպքում (131-ից 135-րդ տեղեր)՝ առայժմ զիջելով Հայաստանին: ԵԱՏՄ անդամ մյուս երկրների, բացի Բելառուսից, ԿԸՀ արժեքները շարունակում են ավելի ցածր մնալ Հայաստանի ԿԸՀ-ից: Հայաստանին շարունակում են զիջել նաև Եվրասիական միության անդամ մյուս երկրները: Մասնավորապես Ռուսաստանի ԿԸՀ-ն մնացել է 29 միավոր (131-ից 135-րդ տեղեր): Չի փոխվել նաև Ղրղզստանի ԿԸՀ արժեքը (28 միավոր՝ 136-ից 141-րդ տեղեր), իսկ Ղազախստանի ԿԸՀ արժեքը ավելացել է 1 միավորով՝ դառնալով հավասար 29-ի (131-ից 135-րդ տեղեր):

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan