Մոսկվայում բելառուսցիները գրեթե առանց բացառության քվեարկում էին Լուկաշենկոյի դեմ. Տեսանյութ
Դիտել նաև
Բելառուսի ՊՆ-ն հայտարարել է զինվորական հավաքների մասին
Բելառուսի պատվիրակությունը Երեւան ռազմական ինքնաթիռով է ժամանել
Բելառուսը զորքերը տեղափոխում է Ուկրաինայի սահման
Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բելառուսի նորանշանակ դեսպանը
Պահանջում ենք ազատ արձակել Բելառուսում ձերբակալված քաղակտիվիստներին. Բողոքի ակցիա Բելառուսի դեսպանատան մոտ
Ռուսալեզու բլոգոլորտի հիմնադիրներից ու ամենահայտնի ներկայացուցիչներից Իլյա Վարլամովը տեսանյութ է հրապարակել «Ինչպես է Լուկաշենկոն խաբել բելառուսներին Մոսկվայում. ռեպորտաժ դեսպանությունից» վերտառությամբ վերնագրով:
Հայտնի բլոգերը սկզբից հարցրել է ընտրողներին, թե ու՞մ օգտին են պատրաստվում քվեարկել: Հերթ կանգնած Բելառուսի քաղաքացիներից շատերը նշել են, որ իրենք կքվեարկեն հօգուտ Բելառուսի նախագահի ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայայի:
Հարցումներից հետո Իլյա Վարլամովը որոշեց քվեարկողների շրջանում գտնել նրանց՝ ովքեր իրենց ձայնը տալու են Բելառուսի արդեն իսկ վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:
Քվեարկողներից շատերը վեց ժամից ավելի սպասում էին իրենց ընտրական իրավունքից օգտվելու համար:
Zham.am