Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Mercedes-ը, KIA-ն, Opel-ն ու Ford Transit-ը. կան վիրավորներ
Դիտել նաև
Կրկին վթար․ Արդանիշում դիրքը փոխելու ժամանակ զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել. կա 2 վիրավոր
Կրկին վթար․ Արդանիշում դիրքը փոխելու ժամանակ զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել. կա 2 վիրավոր
Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»
Իշխանական անտարբերության ու համակողմանի անտերության շղթայական «ռեակցիան»
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են 17 ավտոմեքենա, վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 մարդ
Օգոստոսի 4-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են Mercedes, KIA, Opel և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:
Վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, բժիշկները տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: