Սամվել Կարապետյանը կաջակցի բեյրութահայերին ու կօգնի վերականգնել վնասված եկեղեցին Բացառիկ կադրեր` Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքից. Տեսանյութ Սոլովյովն անդրադարձել է Փաշինյանի հարցազրույցին. Տեսանյութ
6
Ինչո՞ւ են փչանում ռուս-բելառուսական հարաբերությունները և ինչպե՞ս դա կարող է ազդել Հայաստանի վրա Որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգել. Տիգրան Ավինյան. Տեսանյութ Հայ-ադրբեջանական հակամարտությունը չպետք է հիմքեր ստեղծի բռնությունների եւ բախումների համար Ռուսաստանում. Մեդվեդեւ Հակամաճարակային կանոնների մեջ անկյունաքարային նշանակություն ունի դիմակի պարտադիր կրումը բաց և փակ տարածքներում. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Տիգրան Քյոսայանը «գաղտնազերծել» է «Բաղրամյան 26» տելեգրամ-ալիքի ադմինին Ոստիկանության 6-րդ վարչությունը մտել է M Group շինարարական ընկերություն. LIVE Ոսկու գինը գերազանցեց 2000 դոլարի սահմանը, իսկ մենք մինչ այսօր քննարկում ենք Ամուլսարի հարցը Աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել ՀՀ երկու փոխոստիկանապետերը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 288, մահվան՝ 2 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 39 586 է Բեյրութի պայթյունից հայ երիտասարդ բուժքույր է զոհվել. լուսանկար Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Բեն Ավետիսյանը նշանադրության արարողությունից նոր տեսանյութ է հրապարակել Լիբանանի հայ համայնքի 11 զոհերը երկրի տարբեր շրջանների բնակիչներ էին. մանրամասներ՝ Բեյրութի պայթյունի հետևանքով զոհված հայերի մասին «Աղոթիր Բեյրութի համար». Քիմ Քարդաշյան Նիկոլը ոչ միայն մուտիլովչիկ ա, այլև անպատասխանատու մուտիլովչիկ ա Ինչպես ձերբազատվել Նիկոլից Ինչպես պետք է պետությունն արձագանքի Բեյրութի աղետին. Արմեն Գևորգյան Էլէներգիայի պլանային անջատումներ Երևանում և մի շարք մարզերում Վթարային ջրանջատում օգոստոսի 6-ին Ռազմական ոստիկանության պետ կնշանակվի գլխավոր դատախազի մտերիմը Փայտամթերումների ծավալն աճել է Քյրամյանը ռուսական « շպիոններ » է հայտնաբերում Ալեն Սիմոնյանն ու Գարեգին Բ-ն հանդիպել են․ նրանք «բարիշե՞լ» են Փաշինյանի «դաբրոյով» Մակունցը որոշել է Հայկ Սարգսյանի «քթից բերել» հայտնի փարթին Սիրելի՛ հայրենակիցներ, պահը լուրջ է. ՀՅԴ Բյուրոյի կոչը «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը 100 մլն դրամ է հատկացրել Բեյրութում տուժածներին Ինչո՞ւ են փչանում ռուս-բելառուսական հարաբերությունները և ինչպե՞ս դա կարող է ազդել Հայաստանի վրա Ճնշողներ և դատեր. նույն պատմության տարբեր պատմագրությունները Ալեն Սիմոնյանի մոտ աֆեկտ չի հաստատվել, հոգեկան խիստ հուզմունքի մասին խոսելն ավելորդ է և անթույլատրելի Սամվել Կարապետյանը կաջակցի բեյրութահայերին ու կօգնի վերականգնել վնասված եկեղեցին Բացառիկ կադրեր` Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքից. Տեսանյութ Սոլովյովն անդրադարձել է Փաշինյանի հարցազրույցին. Տեսանյութ Իսկ գիտե՞ք, որ շուտով դատական նիստեր կսկսվեն, որոնք կտան հստակ պատասխան մի շատ կարևոր և արդիական հարցի`ի՞նչ արժե ԱԺ փոխնախագահին անբարոյականի վաստակ ասելը Աշխարհում չկա մարդկային համակեցության այնպիսի «ճիշտ», որի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի ռեժիմի խուժանությունն ինչ-որ կերպ տեղավորվի Ձեր իշխանությունը ձեր վրա «կայֆավատ ա լինելու», ինչ պոպոք ուզեն՝ գլխներիդ ջարդելու են Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 15 նոր դեպք Վթարային ջրանջատում օգոստոսի 6-ին Ամեն ինչ պետք է անել Բեյրութի ցավն ամոքելու համար. Կարո Փայլան «Մարիա Կարապետյանը և Սոս Ավետիսյանը պետք է վայր դնեն իրենց մանդատները»․ պատմաբան Պետք է hամակարգված ընդդիմադիր շարժում ձևավորել. Արա Հակոբյան․ Տեսանյութ Որոշում է կայացվել արտակարգ դրության ռեժիմը ևս մեկ ամսով երկարաձգել. Տիգրան Ավինյան. Տեսանյութ Նախարարի հրամանների վրա օրական թքած են ունենում 2 մլն քաղաքացի․ Գևորգ Գրիգորյան Հայ-ադրբեջանական հակամարտությունը չպետք է հիմքեր ստեղծի բռնությունների եւ բախումների համար Ռուսաստանում. Մեդվեդեւ Այս ծանր օրերին՝ ուժ և տոկունություն Բեյրութի հայ համայնքին. Ռոբերտ Քոչարյան Արթուր Վանեցյանը զրուցել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ և իր զորակցությունը հայտնել Լիբանանի հայությանը Հակամաճարակային կանոնների մեջ անկյունաքարային նշանակություն ունի դիմակի պարտադիր կրումը բաց և փակ տարածքներում. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ Հրաչ Բերբերյան.«Գյուղերում մասսայական հիասթափություն կա հեղափոխությունից և Փաշինյանից» Կորսված ամառ․ Գեղամ Նազարյան Լիբանանում հայ խաղաղապահները հեռու են պայթյունի վայրից. նրանց կյանքին վտանգ չի սպառնում Ժողովուրդը հասկացավ՝ իր հավատով ընտրված իշխանությունն անցավ ռուբիկոնը. Հակոբ Ճաղարյան «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան լրացնում է բացը, որ կար խորհրդային տարիներին․ Տեր Զաքարիա. Տեսանյութ Տիգրան Քյոսայանը «գաղտնազերծել» է «Բաղրամյան 26» տելեգրամ-ալիքի ադմինին Երգչուհի Նառան Բեյրութում է, վնասվել է նրանց տունը Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ոչնչացվել է հացահատիկի պահեստը. երկրում առկա հացահատիկի պաշարը մեկ ամիս էլ չի բավարարի Սպասվում է առանց տեղումների եղանակ, ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Պետական սահմանին անցման կետերում արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ծրագիրը փոփոխվել է «Ադրբեջանը 2021թ., հավանաբար, մտնի նոր ղեկավարով». Կարեն Հովհաննիսյան «Իմ քայլը» խմբակցությունը նիստ էր հրավիրել. Տեսանյութ Խոշոր ու շղթայական վթար Արցախի պողոտայում. կան վիրավորն Ռուբեն Հայրապետյանը եղել է ՌԴ քաղաքացի՞ ու պատգամավոր. քննչական կոմիտեն քննություն է սկսել Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Լիբանանի ժողովրդին

«18+ ստեղծագործություններ են ներառվել դպրոցական դասագրքերում, ախր գոնե պետք է ներառողները դրանք կարդացած լինեին, որ իմանային». Էդվարդ Միլիտոնյան. Տեսանյութ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագիծը:

Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում անդրադառնալով հիմնական և ավագ դասարանների համար «Գրականություն» և «Հայ գրականություն» առարկայի շուրջ ծավալված քննարկումներին, նախ նշեց, որ փորձագիտական հանձնաժողովի կազմում ընդգրկվել են նաև ժամանակակից գրողներ, դրանցից մեկը, օրինակ, աշխատել կամ աշխատում է «Անտարես» հրատարակչությունում, և դպրոցական ծրագրերում ընդգրկվել են հիմնականում այն հեղինակների ստեղծագործությունները, որոնք տպագրել է հենց այս հրատարակչությունը։

«Մեծ մասամբ ընտրվել են այն ժամանակակից գրողները, որոնց ստեղծագործությունները հրատարակել է «Անտարես» հրատարակչությունը։ Դա այն խնդիրն է, որ այսօր հրատարակչությունները տառապում են գնորդ և ընթերցող գտնելու հիվանդությամբ, դա բիզնես է, և իրենք իրենց տպած հեղինակներին պետք է փառաբանեն, գովեն, աշխատեն մտցնեն դասագրքեր, որ հետո էլ դասագիրք գրեն ու շահեն։ Մենք ոչ թե մեղադրում ենք, այլ խոսում այն մասին, որ հանձնաժողովում ավելի լայն հայացքով պետք էր նայել, հակառակ պարագայում՝ կա շահերի բախում, և սա ես ասում եմ, որ հետագայում հաշվի առնեն նման հանգամանքները»,-ասաց Էդվարդ Միլիտոնյանը՝ նշելով, որ խնդիրներ է տեսնում նաև նրանում, որ ժամանակակից գրողները դասագրքերի ցանկ են ներառվել՝ առանց համապատասխանելու անհրաժեշտ չափորոշիչներին։

«Բացարձակ ոչ մի չափորոշիչ այդ ընտրության հարցում չի գործել. ընտրել են պատահականության սկզբունքով, և այդ ցանկում ուղղորդված անուններ են. այստեղ չափորոշիչներ չեն գործել։ Մյուս կողմից՝ հարց է առաջանում, թե այդ նոր ժամանակակիցների ո՞ր գործերն են դրել ցանկում. չէ՞ որ կա 18 տարեկանից բարձր տարիքի համար գրված ստեղծագործությունների հարցը, որոնք չպետք է մտնեն դասագիրք, բայց մտել են. Օրինակ, իմ ստեղծագործություններից մեկը, որը դրվել է դասագրքում, ես չեմ էլ իմացել այդ մասին, 18 տարեկանից բարձրի համար է գրված, դա 18 տարեկանից ցածրի համար չէ, որովհետև կան լեզվաոճական հնարքներ, գիտակցական հոսքի հարց, և այլն. դա 18 տարեկանից ցածրը չի կարող ընկալել։ Այս խնդիրն էլ գալիս է նրանից, որ նախ՝ այդ հանձնաժողովների անդամները պետք է գոնե կարդացած լինեին այդ ստեղծագործությունները, որ իմանային՝ ինչ են ներառել»,-ասաց Էդվարդ Միլիտոնյանը։

Ըստ Գրողների միության նախագահի՝ հաջորդ խնդիրը պայմանավորված է նրանով, որ լինելու են ուսուցիչներ, որոնք չեն կարողանալու հայթայթել ու կարդալ գրականության ցանկում ներառված ժամանակակից գրողների ստեղծագործոթյունները հենց միայն այն պատճառով, որ այդ գրքերից շատերը հրատարակվել են շատ փոքր տպաքանակով և արդեն իսկ վաճառվել են։

«Հիմա ինչպե՞ս է հեռավոր մարզում ապրող ուսուցիչը ձեռք բերելու այդ գիրքը, որ կարդա, հո բոլոր գրքերը չե՞ն, որ կան համացանցում։ Այսինքն՝ ուսուցիչն ու աշակերտը չեն կարողանալու գտնել այդ գրքերը. սա լուրջ խնդիր է»,-ասաց նա։

Գրողների միության նախագահի խոսքով՝ խնդիրներից հաջորդն այն է, որ հիմնական և ավագ դասարանների «Գրականություն» և «Հայ գրականություն» դասագրքերում խախտված է հեղինակների ժամանակագրությունը, ինչը շատ կարևոր բացթողում է։

«Այդ ժամանակագրությունն աշակերտի մեջ գրականության նկատմամբ ողնաշար է ձևավորում, բերում մտածողություն ու ընկալում, հետևաբար, եթե խախտված է ժամանակագրությունը, և ճանճի թռիչքի պես են ներկայացված գրողները, աշակերտն այդ շղթան չի կարող ընկալել, այդ խախտված ժամանակագրությունն ընկալելը նրա համար դժվար է լինելու։ Կամ ինչպե՞ս հասկանանք, որ մի դասարանում նույն հեղինակին անցնում են մի քանի անգամ. սա ես չեմ համարում կառուցողական մտածողության հետևանք»,-ասաց Միլիտոնյանը։

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ այս չափորոշիչներում կան թերություններ, շարունակում է անհասկանալի մնալ, թե ինչո՞ւ, օրինակ, դրանում ներառված չեն արցախահայ գրողներ, սփյուռքահայ գրողներ, կամ ինչո՞ւ ներառված չէ Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» և այլ կարևոր գրողներ։

Էդվարդ Միլիտոնյանը մեզ հետ զրույցում ասաց նաև, որ հաշվի առնելով առկա բոլոր խնդիրները՝ Գրողների միությունն անհրաժեշտ դիտողություններ ու առաջարկություններ է ներկայացրել ԿԳՄՍ նախարարությանը և սպասում է պատասխանին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan