Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

ԱՄՆ-ն և Ռուսաստանը հայ-ադրբեջանական հարաբերություններում խաղաղության հաստատման ուղղությամբ միասին աշխատելու հազվադեպ հնարավորություն ունեն. Washington Post

Հեղինակավոր Washington Post պարբերականն անդրադարձել է հայ-ադրբեջանական հակամարտությանն ու դրա շրջանակում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջնորդական ջանքերին՝ նկատելով, որ մոլի թշնամիները որպես համանախագահ են հանդես գալիս մի խմբում, որը փորձում է երկու պետությունների միջև խաղաղության հաստատման հասնել:

Խոսելով վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախումների մասին՝ Washington Post-ը գրում Է, որ այս պարագայում տեղի Է ունեցել Մոսկվայի և Վաշինգտոնի շահերի հազվադեպ համընկնում:

«Սակայն այս բարդ դիվանագիտության հետագա ընթացքը բարդացնում է մի հանգամանք՝ Թուրքիայի ներգրավվածությունը. այս կռվասեր տարածաշրջանային պետությունը «գլխացավանք» է դարձել թե՛ Մոսկվայի, թե՛ Վաշինգտոնի համար»,-նշում է հոդվածագիրը՝ հիշեցնելով, որ Թուրքիան սպառնացել է միջամտել հայ-ադրբեջանական կռվին:

Վերադառնալով հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը՝ հեղինակը գրում է, որ ռուս և ամերիկացի դիվանագետները միանման արձագանք են տվել կատարվածին: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել բանակցել Մինսկի խմբի համանախագահների միջոցով՝ ենթադրաբար Ռուսաստանի հետ համագործակցությամբ: ՌԴ ԱԳՆ-ն ևս նմանատիպ հայտարարություն է տարածել՝ իր օգնությունն առաջարկելով լարվածության թուլացման հարցում:

«Միացյալ Նահանգները տարածաշրջանում բարդ հակամարտությունների հետ կապված մի շարք նպատակներ ունի, ինչը նշանակում է, որ ցանկացած դիվանագիտական գործունեություն կարող է մի հարվածով երեք նապաստակ խփելու խորամանկ քայլ լինել: ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները հասել են գրեթե «սառը պատերազմի» ժամանակահատվածի մակարդակին: Նախագահ Դոնլադ Թրամփն ընտրվելուց ի վեր ասում է, որ կցանկանար բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ, սակայն ներկայում ցանկացած ուղղակի շփում վիճահարույց կլինի, և Թրամփը դժվար թե նման փորձ անի, քանի որ դրա համար չափազանց բարձր քաղաքական գին կվճարի: Մինչդեռ Մինսկի խմբի տարբերակը կարող է քաղաքական առումով ընդունելի լինել: Այս պարագայում շարունակում է վիճահարույց մնալ Թուրքիան»,-գրում է հեղինակը՝ նկատելով, որ վերջինիս վարած նեոօսմանյան ռազմավարությունն արտահայտվում է  Սիրիայում, Իրաքում և Լիբիայում ռազմական ներխուժումներով, Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշմամբ, հակահայկական քարոզչությամբ, Էգեյան ծովում Հունաստանին բարկացնող  նավթարդյունահանման ծրագրերով:

Միևնույն ժամանակ Էրդողանը «ֆլիրտ» է անում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ. այս երկուսի պարը զուգակցվում է ջերմ ողջագուրանքներով, որոնք ընդհատվում են մեկը մյուսի ոտքերն ուժեղ տրորելու պահերով: Եվ թեև Էրդողանը Վաշինգտոնին արհամարհեց՝ Ռուսաստանից գնելով С-400 հակահրթիռային պաշտպանական համակարգերը, սակայն միևնույն ժամանակ  Ռուսաստանին հարվածներ է հասցնում Սիրիայում և Լիբիայում, որտեղ թուրքական վարձկանները կռվում են ընդդեմ Մոսկվայի վարձկանների:

Իսկ ինչպե՞ս կարող է Միացյալ Նահանգները խուսափել այս խառը իրավիճակն ավելի խառնելուց: Եթե նման փորձ ձեռնարկի, հավանական է, որ դրանով Ռուսաստանին ու Թուրքիային դրդի հարաբերությունների սրման: Մինչդեռ ՄԽ համանախագահության շրջանակում դիվանագիտական գործունեություն վարելն ավելի լավ գաղափար է: Դա այնպիսի ծանրակշիռ դիվանագիտական  հարթակ է, որտեղ Մոսկվան և Վաշինգտոնը դեռևս ակտիվորեն համագործակցում են. Հայաստանն ու Ադրբեջանն, ինչպես երևում է, կողմ են գերտերությունների միջնորդությանը: Այս փոքր պատերազմական  վերքին մեծանալ թույլ տալն ու հայ և ադրբեջանցի հազարավոր զոհերի սպառնալիք ստեղծելը սխալ կլինի: Նման վեճերի կարգավորման փորձը հաճախ անշնորհակալ գործ է, սակայն այս պարագայում  արժե փորձել»,-եզրափակել է աղբյուրը:

Աղբյուր՝ Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan