Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
26
«Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Պատերազմ Արցախում
Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում

Թոմաս դե Վաալը` «Carnegie Moscow Center»-ի համար. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ավելի հեռու է քան երբևէ

Բրիտանացի լրագրող, Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը «Carnegie Moscow Center»-ի համար վերլուծել է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր փուլը` նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն ավելի հեռավոր է, քան երբևէ:

Ստորև ներկայացված է հոդվածի մասնակի թարգմանությունը:

Ամբողջ Եվրոպայում միայն երկու երկիր կա, որոնք դեռ շարունակում են պատերազմել միմյանց հետ: Վերջերս մարտեր են սկսվել Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Դժբախտաբար, երկամյա լռությունը, որը կարելի է անվանել «Փաշինյանի մեղրամիս», ավարտվեց, և շատ կտրուկ: Իրավիճակն արագորեն փոխվում է, և հետագա էսկալացիան միանգամայն հնարավոր է: Համենայն դեպս, Ադրբեջանում վերջին իրադարձությունները հուսադրող չեն: Նախագահ Իլհամ Ալիևը հեռացրեց երկարամյա (2004 թվականից) արտգործնախարար Էլմար Մամեդյարովին՝ ասելով, որ ինքը զբաղվում է «անօգուտ աշխատանքով, անօգուտ բանակցություններով»: Դրան հաջորդեց ցույցը Բաքվում, որտեղ վրդովված մասնակիցները պահանջում էին իշխանություններից կոշտ դիրքորոշում ցուցաբերել Հայաստանի հետ հարաբերություններում:

Հայկական հեղափոխությունից հետո արտաքուստ իրավիճակը բարելավվեց, բայց, ցավոք, էական փոփոխություններ չեղան: Երկու երկրների ղեկավարներն ու հասարակությունները շարունակում էին պահպանել միմյանց բացառող դիրքերը. ««Ղարաբաղը պատկանում է միայն մեզ», իսկ մյուս կողմը պետք է գնա զիջումների»:

Վերջին մարտերն ավարտեցին երկամյա մեղրամիսը: Անհայտ չէ, թե ով է առաջինը սկսել կրակել: Ընդհանուր առմամբ, Ադրբեջանն ավելի շատ է շահագրգռված ստատուս քվոյի փոփոխության մեջ, քանի որ այն համարում է անարդար: Այնուամենայնիվ, Տավուշի և Թովուզի միջև ընկած տարածքը, որը գտնվում է երկու երկրների միջև սահմանի հյուսիսային հատվածում, ունի որոշ առանձնահատկություններ. այն խիտ բնակեցված է երկու կողմից, և երկու երկրներն այստեղ ունեն ծանր զենք: Ցանկացած միջադեպին կարող է արագորեն հետեւել էսկալացիա, եթե դրա համար հրահանգնել լինեն:

Հայ-ադրբեջանական հակամարտության հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ երկու երկրների ղեկավարները, ըստ էության, նրա պատանդներն են: Հակամարտությունն այնքան ամուր է մտել ազգային գիտակցության մեջ, որ ոչ մի առաջնորդ չի նահանջի ազգայն պահանջներից: Նույնիսկ եթե նրանք հասկանում են խաղաղ կարգավորման ռազմավարական արժեքը, նրանք զգուշանում են այդ ուղղությամբ շարժվելու հետ կապված ռիսկերից:

Միջազգային ճնշումն այստեղ հազիվ թե օգնի: Չնայած Սերգեյ Լավրովի գործադրած ջանքերի ջանքերի` խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու համար, Ռուսաստանի ղեկավարությունը շահագրգռված չէ ռիսկի ենթարկել իր հարաբերությունները Բաքվի և Երևանի հետ՝ հանուն խաղաղության հասնելու: Բացի այդ, երկու կողմերն էլ անվստահություն են հայտնում Ռուսաստանին. Ադրբեջանը` քանի որ Ռուսաստանի և Հայաստանի միջև կնքվել է ռազմական դաշինք, իսկ Հայաստանը` քանի որ Մոսկվան, կարծես, չի շտապում կատարել դաշնակցի նկատմամբ իր ռազմական պարտավորությունները:

Ռուսաստանի հնարավորությունները սահմանափակ են: Հարկ է հիշել, որ, ի տարբերություն Աբխազիայի, Հարավային Օսեթիայի, Մերձդնեստրի կամ Ուկրաինայի, ղարաբաղյան հակամարտության գոտում ռուս զինվորականներ չկան:

Ինչ վերաբերում է մյուս տերություններին, ապա Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, բայց ակնհայտորեն չի ցանկանա, որ մեկ այլ հակամարտություն բռնկվի իր սահմանների մոտ: Իրանը պարզապես հետաքրքրված դիտորդ է, ոչ մի դերակատարում չունի: Միացյալ Նահանգները, ժամանակին որպես ակտիվ միջնորդ, վերջին տասնամյակում զգալիորեն կրճատել են իրենց ներգրավվածությունը տարածաշրջանում, հատկապես Թրամփի օրոք:

Այս ամենը նշանակում է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և ԵՄ-ն ունեն բավարար գործիքներ՝ երկու կողմերին էլ զսպելու համար, բայց չկա ոչ ժամանակ, ոչ ուժ, ոչ ցանկություն՝ փորձելու ստիպել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղություն հաստատել, խոսք չկա նաեւ խաղաղապահների մասին, որոնք կկարողանային ապահիվել խաղաղության համաձայնագրի իրականացումը: Այժմ մնում է հուսալ, որ կստորագրվի ևս մեկ փխրուն զինադադար: Ինչ վերաբերում է խաղաղությանը, ցավոք, այսօր այն ավելի հեռավոր է, քան երբևէ:

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan