Արցախցիներն այսօր կառավարության դիմաց ակցիա կիրականացնեն Ահաբեկչության կազմակերպման մասին պնդումներն ի սկզբանե եղել են անհիմն. ՀՅԴ Հայաստանի ԳՄ Խաղաղության պայմանագիրն ու հանրության անարխիզմը․ Նիկոլի էլեկտորատն իրեն քցված է համարում (տեսանյութ)
14
Մեր քաղաքական թիմի ձևավորումը մեկնարկել է․ անելո՛ւ ենք՝ մեր ձևով․ Սամվել Կարապետյան Մեկնել է Բրյուսել՝ հաշվետվություն տալու, նոր հանձնարարականներ ստանալու Նիկոլական ստեր՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական թեմաներով. Անդրանիկ Թևանյան Արցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) Բանտի փոքր խցի հատակին չոչ անող երեխան զարմացած հետևում էր մոր ու անծանոթ մարդկանց խոսակցությանը... «Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում պարբերաբար ու շատ խիստ խուզարկություններ են կատարվում․ փաստաբան Սա բացառապես քաղաքական որոշում է, «ժողովրդավար» դատախազը խորհրդարանում բացատրել է․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) ՀՅԴ- ն փակելու մասին հայտարարությունները պաշտոնական տեսակետ են. Քրիստինե Վարդանյան Խորապես մտահոգված ենք հայրենի մեր երկրում տեղ գտնող վերջին օրերի ցավալի զարգացումներով. Քահանայից ժողով Թրամփը ուզում է Սյունիքով Նոբելյան մրցանակ ստանալ․ Ադրբեջանը համաձայն չէ թելադրվող պայմանին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Մեր քաղաքական թիմի ձևավորումը մեկնարկել է․ անելո՛ւ ենք՝ մեր ձևով․ Սամվել Կարապետյան Արցախցիներն այսօր կառավարության դիմաց ակցիա կիրականացնեն Մեկնել է Բրյուսել՝ հաշվետվություն տալու, նոր հանձնարարականներ ստանալու Փաշինյանը մեկնել է Բրյուսել 8 ամսական փոքրիկ բանտարկյալի բանտախուցն այս տե՞սքն ունի Լիանա Հարությունյանը և նրա փոքրիկ 8 ամսյա դուստրը՝ Ջուլիան, տեղափոխվել են հիվանդանոց. Զարուհի Փոստանջյան Ահաբեկչության կազմակերպման մասին պնդումներն ի սկզբանե եղել են անհիմն. ՀՅԴ Հայաստանի ԳՄ Խաղաղության պայմանագիրն ու հանրության անարխիզմը․ Նիկոլի էլեկտորատն իրեն քցված է համարում (տեսանյութ) Նիկոլական ստեր՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական թեմաներով. Անդրանիկ Թևանյան ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվել է Փաշինյանի արտաքին քաղաքականություն կոչվածի նպատակը Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի վասալ սարքելն է. Ոսկան Սարգսյան Արցախցիները նստացույց հայտարարեցին. Տեսանյութ Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ Փաշինյանը փորձում է քրեականացնել ընդդիմադիր գործունեությունը. Իշխան Սաղաթելյան Արցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) ՀՅԴ կառույցն ամուր է և պատրաստ ցանկացած զարգացման Բանտի փոքր խցի հատակին չոչ անող երեխան զարմացած հետևում էր մոր ու անծանոթ մարդկանց խոսակցությանը... Ինչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում. «Փաստ» Կասեցվել է «Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը Փաշինյանն ամեն ինչ անում է՝ Հայաստանը ՌԴ-ից կտրելու համար․ Անդրեյ Պերլա Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ» «Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում պարբերաբար ու շատ խիստ խուզարկություններ են կատարվում․ փաստաբան «ՄԻՊ-ը հեռու է մարդու իրավունքներից»․ հայտարարություն Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ Իրանին ամերիկյան հարվածների բացակայության պարագայում Պայթյուն է տեղի ունեցել Սիսիանի տներից մեկում․ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմինը Սամվել Կարապետյանի մասով «նոր գործ» են մոգոնում Բոլոր թաղապետարաններին հրահանգ են իջեցրել Եկեղեցի-Փաշինյան պատերազմը նոր փուլ է թևակոխում ՔՊ-ն նոր կարգախոս է փնտրում Սա բացառապես քաղաքական որոշում է, «ժողովրդավար» դատախազը խորհրդարանում բացատրել է․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը

2022թ. հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը, Մակրոնի ու Միշելի քավորությամբ, ազդարարեցին Արցախն Ադրբեջանին հանձնելու քաղաքականությունը: Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, ինչը նշանակում էր ոչ միայն Արցախի հայաթափում, այլ նաև ռուսական զորքերի դուրս բերում Արցախից: Մակրոնին ու Միշելին, ինչպես նաև նրանց վաշինգտոնյան տերերին առավելապես ռուսական զորքերի թեման էր հետաքրքրում, իսկ թե ինչ կնախորդի ու կհաջորդի դրան, չէր հետաքրքրում:

2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Մոսկվան, ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի ցանկության, կանխեց Արցախի ամբողջական անկումը: Եթե Նիկոլին մնար, ապա նա «Հաղթելու ենք» լոզունգի ներքո 2020-ին կփակեր Արցախի էջը: Նա հենց դրա համար էլ պատերազմի ժամանակ անընդհատ մերժում էր կռիվը կանգնեցնելու Մոսկվայի առաջարկները:

Փաշինյանի քարոզիչները 44-օրյայի ամբողջ ընթացքում տարածում էին, որ պատերազմը կանգնեցնելու Պուտինի առաջարկները հնարավորություն են տալու ՌԴ-ին խաղաղապահներ մտցնել տարածաշրջան, ինչին Նիկոլը դեմ է ու դրա համար էլ այդ պրոցեսի դեմ պատրաստ է պայքարել մինչև վերջին հայ զինվորը: Այսինքն՝ երբ Նիկոլենք ասում էին «Հաղթելու ենք», իրենք նկատի չունեին հայ ժողովրդի հաղթանակը: Նկատի ունեին ռուսական առաջարկների մերժումը: Բայց այդ փուլում Պուտինին հաջողվեց խափանել Արցախի հայաթափման ու ամբողջական անկման նիկոլա-ալիևյան համատեղ գործողությունը: 2020-ի նոյոմբերի 10-ին ռուս խաղաղապահները մտան Արցախ, ինչին դեմ էին Թուրքիան, Ադրբեջանը, Արևմուտքը և Նիկոլ Փաշինյանը:

Եթե 2021-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում Նիկոլ Փաշինյանը չվերարտադրվեր, ապա մենք չէին կորցնի Արցախը և չէին օկուպացվի ՀՀ տարածքները: 2021-ի ընտրությունների արդյունքներն արդեն կանխորոշեցին Արցախի ողբերգական ապագան ու հարցականի տակ դրեցին Հայաստանի գոյությունը:

2022-ին Փաշինյանն ու Ալիևը համատեղ ջանքերով պատռեցին 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որը հայ ժողովրդի երազանքների փաստաթուղթը չէր, սակայն այդ պահին առավելագույնն էր մեզ համար ու հնարավորություն էր տալիս հայկական պահել Արցախի մնացած մասը: Այդ հայտարարությունը նաև ժամանակ շահելու հնարավորություն էր տալիս մեզ: Բայց այդ ամենը չէր մտնում Նիկոլ Փաշինյանի դրսի տերերի ծրագրերի մեջ, և մենք ստացանք պրահյան համաձայնագիր՝ Արցախի կործանումը նախատեսող համաձայնագիր:

Հիմա ռուսական զորքն արդեն դուրս է գալիս Արցախից, քանզի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունն արդեն ոչնչացվել է Նիկոլի ու Իլհամի, նրանց դրսի տերերի ջանքերով: Եթե Արցախում հայ չկա, ապա ռուսական խաղաղապահների ֆունկցիան ավատրվում է և իմաստը կորում:

Հիմա Նիկոլն ու իր դրսի տերերն անցնում են գործողությունների երկրորդ փուլին՝ ռուսական զորքին Հայաստանից դուրս բերելուն: Դա նշանակում է, որ հայաթափում են նախատեսել արդեն Հայաստանի համար: Ինչպես Արցախում: Դա նշանակում է, որ յուրաքանչյուրիս խնդիրն է լինելու Տավուշի, Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Արարատի ու մյուս մարզերի տարածքների պաշտպանությունը, քանզի հակառակ դեպքում ամեն ինչ ավարտվելու է Երևանում այնպես, ինչպես Ստեփանակերտում ավարտվեց:

Պետրոս Ալեքսանյան
7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan