Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Մամեդյարովը քավության նոխա՞զ է դարձել, հաջորդը Զաքիր Հասանո՞վն է․ Ստանսիլավ Տարասով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հրաժարականը, ով 16 տարի զբաղեցնում էր այդ պաշտոնը եւ կապված էր ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ Երեւանի եւ Բաքվի բանակցությունների հետ, տարակուսանք է առաջացնում, չնայած ակնհայտ է, որ այս իրավիճակում շատ բան չի բարձրաձայնվում:

Այս մասին NEWS.am-ի թղթակցին տված հարցազրույցում հայտարարեց Միջին Արեւելքի եւ Կովկասի հիմնահարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը՝ նշելով, որ Մոսկվայի դիվանագիտական ​​շրջանակներում դիվանագետի հրաժարականի մասին խոսում էին դեռ այս տարվա սկզբին: Փորձագետի խոսքով՝ ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն ունեցել է իր վերելքները եւ անկումները։ Եղել են ժամանակներ, երբ կողմերը մոտ էին եւ ինչ-որ համաձայնագրի ստորագրման եզրին:

Սակայն 1994 թվականից մինչեւ 2016 թվականը`ապրիլյան պատերազմը, լուրջ բախումներ չկային, եւ, ահա, վերջինը Տավուշի մարզում էր: Եվ հենց այս էսկալացիան հայ-ադրբեջանական սահմանին համընկավ Մամեդյարովի հրաժարականի հետ: «Նախ, Ադրբեջանի քաղաքական շրջանակներում պայքար է ընթանում հարաբերությունների հետագա զարգացման հետ կապված, առաջին հերթին՝ Հայաստանի հետ հարաբերությունների եւ ղարաբաղյան խնդրի կարգավորման։

Երկրորդ պահը․ փաստն այն է, որ մինչեւ հիմա, շատ անհասկանալի պատճառներով, սակայն Հայաստանում Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո եւ մինչեւ վերջերս, եւ այդ կարծիքի հետ համաձայն են եւ արեւմտյան, եւ գերմանացի փորձագետները, սկսվել է երկու կողմերի մերձեցումը: Փաշինյանըպատմական ժամանակ շահեց՝ երբեմն շռայլ հայտարարություններ անելով ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, իսկ Ադրբեջանը, կարծես, հավատարիմ էր կոնկրետ սկզբունքին եւ դիրքորոշմանը՝ տարածքային ամբողջականություն եւ այլն եւ այլն: Չնայած հայտարարություններին՝ բանակցությունները շարունակվում էին. բազմաթիվ շփումներ Մնացականյանի եւ Մամեդյարովի միջեւ, ապա շփումներ Ալիեւի եւ Փաշինյանի միջեւ ... Թվում էր, թե կարգավորման ինչ-որ սցենար է ձեւավորվել, որի հետ Ալիեւը կապում էր իր հույսերը Փաշինյանի հետ: Ըստ երեւույթին, այդ սցենարն էր դնում Մամեդյարովը: Այժմ Ալիեւը հասկացավ, որ իր մոտ ոչինչ չի ստացվում։ Նա որոշեց հեռացնել նախարարին, ով եւ մարմնավորում է այդ արտաքին քաղաքական կուրսը: Թեեւ մենք քաջ գիտակցում ենք, որ Ադրբեջանի նման երկրներում արտաքին գործերի նախարարն ինքնուրույն քաղաքականություն չի վարում: Այդ հարցի համար միշտ պատասխանատու է նախագահը, եւ այժմ Մամեդյարովը քավության նոխազ դարձավ»,- նշել է Տարասովը: Փորձագետի կարծիքով՝ թվում է, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը կողմ էր ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ քաղաքական երկխոսության շարունակմանը եւ չէր ցանկանում իրավիճակը զինված դիմակայության հասցնել։

«Ինչ-որ ուժեր ճնշում են գործադրում Ալիեւի վրա, ինչին դիմադրել ոչ ոք չի կարող, եւ նա Մամեդյարովին նետեց զոհասեղանին՝ ընդ որում վարկաբեկելով նրան եւ որպես դիվանագետ, եւ որպես մարդ։ Ամենայն հավանականությամբ, քաղաքական տարաձայնությունները նախարարի եւ Ալիեւի միջեւ արտաքին քաղաքականության հետագա բովանդակության վերաբերյալ սրվում էին»: Բաքվի եւ Մոսկվայի միջեւ լավ դիվանագիտական ​​հարաբերությունները, փորձագետի կարծիքով, կառուցվել էին հենց Մամեդյարովի շնորհիվ, որին վստահում էին Ռուսաստանի Դաշնությունը:

«Արդբեջանի նորանշանակ ղեկավարը՝ կրթության նախկին նախարար Ջեյհուն Բայրամովը, ոչ մի կապ չունի դիվանագիտական կորպուսի հետ, իսկ Մամեդյարովը կադրային դիվանագետ է: Բայրամովին ինչպե՞ս կընդունեն Մոսկվայում, արդյոք կկարողանա՞ Մոսկվայի հետ համագործակցել, հարաբերություններ կառուցել Թուրքիայի եւ միջազգային հանրության հետ: Ստիպված ես եզրակացնել, որ Բայրամովը կողմնորոշված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հանդեպ կոշտ կուրսի անցկացմանը, հնարավոր է նաեւ արտաքին քաղաքականության որոշ այլ ուղղություններով եւս»: 

Տարասովի գնահատմամբ՝ ի հայտ է եկել ինչ-որ տեղային ինտրիգ՝ ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման առումով հանրությանն անհայտ սյուժեներով, եւ բացառված չէ, որ Բաքվում սպասվում են կադրային զտումներ, ու հերթում է պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: «Ադրբեջանական մամուլում Հասանովի մասին հրապարակումներ են հայտնվում, որոնցում նրան սկսել են քննադատել այն պատճառով, որ նա, պարզվում է, սպաների առաջ ելույթ է ունեցել ռուսերենով: Իսկ ադրբեջաներենին անցնելու փորձերը նրան չեն հաջողվել, քանի որ, պարզվել է, նա ադրբեջաներենին վատ է տիրապետում: Սոսկ այն փաստը, որ ադրբեջանցիները սկսել են նրան քննադատել լեզուն չիմանալու համար, ես ընկալում եմ որպես Հասանովին վարկաբեկելու ճանապարհին առաջին ծիծեռնակ»,- նշել է փորձագետը: Բացառցած չէ, որ ստեղծված իրավիճակի հետեւում կանգնած է Փաշաեւների կլանը՝ Ալիեւի կնոջ՝ Մեհրիբան Ալիեւայի (Փաշաեւայի) ազգականները: Տարասովի խոսքով՝ միանշանակ է, որ Իլհամ Ալիեւի վրա ճնշում է գործադրվում, ինչի մասին են վկայում նրա ելույթները, որոնց ժամանակ նա հրապարակայնորեն բանավեճի մեջ է մտնում ինչ-որ ներքին ընդդիմախոսների հետ, ընդդիմությանը հայտարարում է հինգերորդ շարասյուն եւ այլն. «Պետությունների առաջնորդներն այդպես են գործում, երբ հաշվի են առնում հինգերորդ շարասյան կամ ներքին ընդդիմության իրական գործոնը: Նրանց անվանում է արեւմուտքի կամ արտաքին ուժերի ծառաներ: Նշանակում է՝ նրա վրա լրջորեն ճնշում են գործադրում, այսպես կոչված, ռեւանշիստական տիպի ուժերը»: 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan