ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ կանի հնարավորը ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև լարվածությունը նվազեցնելու համար
Դիտել նաև
Ադրբեջանն ու Թուրքիան պատրաստ են իրենց վերահսկողության տակ վերցնել Հարավային Կովկասի օդային տարածքը. Անդրեյ Արեշև․ Տեսանյութ
Ինչո՞ւ Բաքուն սկսեց խոսել «Արևմտյան Ադրբեջանի» մասին․ Արեշև. Տեսանյութ
«Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցով հանձնաժողովը կարող է ստեղծվել մոտ ապագայում». Անդրեյ Ռուդենկո
ՌԴ փոխարտգործնախարարը ԼՂ խնդրի կարգավորման շուրջ խոսել է Ֆրանսիայի դեսպանի հետ
Մահացել է խորհրդային հայտնի դերասան Անդրեյ Մյագկովը
Ռուսաստանի Դանշությունը կանի հնարավորը, որպեսզի կարգավորի Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա սրացումը: Այս մասին ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում ասել է ՌԴ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն:
«Կարող եմ միայն հավաստիացնել, որ մենք կանենք ամեն հնարավորը և ցույց կտանք ռուսական դիվանագիտության լավագույն որակները, որպեսզի ոչ միայն առկա սահմանային հակամարտությունը, այլև մեր եղբայրական երկրների` Հայաստանի և Ադրբեջանի միջև ընդհանուր առմամբ հարաբերությունները կարգավորվեն: Ռուսաստանն ունի նման հնարավորություններ, մենք բազմիցս դրանցից օգտվել ենք: Ես վստահ եմ, որ մեր հնարավորությունները կօգտագործվեն»,- ասել է նա: