Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Մտահոգությունը որևէ հիմք չունի. Գոռ Աբրահամյանը՝ «Հրապարակի» հոդվածի վերաբերյալ «Մեդիա պաշտպանի» հայտարարության մասին

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ավելի վաղ տարածված հայտարարությանը «Հրապարակ» թերթում տպագրված հոդվածի վերաբերյալ: Աբրահամյանը նշել է, որ մտահոգությունը որևէ հիմք չունի և հետապնդում է այդ հրապարակման շուրջ անհարկի աժիոտաժ հարուցելու նպատակ:

«Մեդիա պաշտպան» հասարակական նախաձեռնությունն այսօր, հղում կատարելով «Հրապարակ» թերթում «Անցան լրագրողներին» վերտառությամբ հրապարակմանը, որտեղ քրեական ոստիկանությունից ստացված ինչ-որ զանգի վկայակոչմամբ նշվել է, թե դատախազը հրահանգել է «ուսումնասիրել «Հրապարակի» հեղինակ Էդիկ Անդրեասյանի «Բռնապետիկն ու մենք» հոդվածում առկա հանգամանքները և լուծել հեղինակին քրեաիրավական պատասխանատվության ենթարկելու հարցը», շտապել է իր մտահոգությունը հայտնել, իբր, այլակարծությունը Հայաստանում արդեն քրեական գործերով դատապարտվելու կապակցությամբ։

Ուզում եմ հստակ նշել, որ նշվածը չի համապատասխանում իրականությանը, մտահոգությունը որևէ հիմք չունի և հետապնդում է այդ հրապարակման շուրջ անհարկի աժիոտաժ հարուցելու նպատակ:

Իսկ իրականությունն այն է, որ ՀՀ աշխատանքի և սոցալական հարցերի նախարարից ստացված գրության հիման վրա ՀՀ գլխավոր դատախազությունից ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությանը գրությամբ բառացիորեն հանձնարարվել է «Հրապարակ» թերթում տպագրված վերոնշյալ հրապարակման մեջ նշված տեղեկություններում առերևույթ հանցագործության հատկանիշների և ըստ այդմ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունն ստուգելու նպատակով իրականացնել օպերատիվ միջոցառումներ, և այդպիսիք հայտնաբերվելու դեպքում ՀՀ քրեական դատավարության 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստել նյութեր:

Այսինքն հոդվածի հեղինակին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու հանձնարարություն չի տրվել և չէր կարող տրվել, քանի որ ուղղակի անհեթեթություն և մասնագիտական անգրագիտություն է հանցագործության հատկանիշների ստուգման փուլում որևէ մեկի քրեական պատասխանատվության հարցի առաջադրումն ընդհանրապես:

Իսկ ստուգողական գործողություններ իրականացնելու հանձնարարությունը պայմանավորված է հոդվածում նշված այն տեղեկատվության ստուգմամբ, համաձայն որի՝ ՀՀ վարչապետը «...իմքայլական սոցապնախարարի հետ սերտ համագործակցությամբ յուրացրել է մեր ամենակարիքավոր քաղաքացիների նպաստներից...»:

Ո՛չ առաջին և ո՛չ էլ, վստահաբար, վերջին օրինակն է, երբ որևէ լրատվամիջոցի որևէ հրապարակման կապակցությամբ ՀՀ դատախազության կողմից հետաքննության մարմնին տրվում է դրանում հանցագործության առերևույթ հատկանիշների առկայությունն ստուգելու հանձնարարություն»,- գրել է Աբրահամյանը:

Խորհրդականը «Մեդիա պաշտպանին» հորդորում է նախքան որևէ հարցով միակողմանի մտահոգություններ հայտնելը, հայտարարություն տարածելը փորձել նաև պաշտոնական աղբյուրներից ստուգել հրապարակման մեջ նշված հանգամանքների իսկությունը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan