Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Իսկ չի՞ կարող լինել, որ հուլիսի 7-ից հետո էլ ԼՀԿ-ն այլ կողմ կարող է դիտվել

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը երեկ հայտարարեց, որ իրենք այս պահին չեն միանա սահմանադրական փոփոխությունների հակաիրավական գործընթացը ՍԴ-ում վիճարկելու ԲՀԿ-ի նախաձեռնությանը։ ՍԴ կդիմեն միայն հուլիսի 7-ից հետո, երբ ՍԴ-ում այլևս քննված կլինեն Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող 300․1 հոդվածի վերաբերյալ Վենետիկից և ՄԻԵԴ-ից ստացված կարծիքները։ Մարուքյանն ասաց․ «Որպեսզի չսպասարկեն ո՛չ նախկինների շահերը, ո՛չ ներկաների ու կողմ չդառնան», որոշել են այս պահին չդիմել, հետո պատրաստ են։ Փոխանցեց նաև, որ ԲՀԿ-ի հետ քննարկումներում ժամկետների հարցում կարծես համաձայնություն է կայացել՝ կդիմեն հուլիսի 7-ից հետո։

Hraparak.am-ը զրուցեց ԲՀԿ-ական պատգամավոր Շաքե Իսայանի հետ, ով նույնպես մասնակցել է ԼՀԿ-ականների հետ բանակցություններին։

-«Լուսավորի» Ձեր գործընկերները ԲՀԿ նախաձեռնությանը չմիանալը հիմնավորեցին նրանով, թե չեն ցանկանում կողմ դառնալ՝ երբ կքննվի Քոչարյանի գործը, դրանից հետո կդիմեն։ Դուք ձեզ կողմ համարո՞ւմ եք։

-Անձամբ ես չեմ կիսում այն պատճառաբանությունը, թե ՍԴ-ում այս կամ այն գործն է քննվում, ուստի պետք է սպասել։ Ինձ համար միանշանակ է, և դա արձանագրում են նաև ԼՀԿ մեր գործընկերները, որ, այո, Սահմանադրության կոպտագույն խախտում է՝ սահմանադրական կարգի տապալում է տեղի ունեցել։ Այս ընթացքում, թե ՍԴ-ն ում գործն է քննում՝ իմ, ձեր, թե մյուսի, կարծում եմ՝ քաղաքական ուժի համար դա ոչ մի նշանակություն չպիտի ունենա։ Մյուս կողմից՝ հարգանքով և ըմբռնումով եմ մոտենում իրենց դիրքորոշմանը․ յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր օրակարգը, համոզմունքները և առաջնորդվում է դրանցով։

-Այսինքն՝ համաձայն չեք դիտարկմանը, որ եթե մինչև հուլիսի 7-ը դիմեն, ապա որևէ խմբի շահն են սպասարկելու, ինչպես Մարուքյանն ասաց՝ կողմ են հանդիսանալու։

-Ես ուզում եմ հասկանալ՝ ինչին և ում կողմ դառնալու մասին է խոսքը։ Մենք և «Լուսավորի» գործընկերներն արձանագրեցինք, որ տեղի են ունեցել խախտումներ, և կա իրավունք՝ դա վիճարկելու ՍԴ-ում։ Մի կողմ թողնենք տեխնիկական հարցերը, որ մենք մի դրույթով ենք առաջարկում բողոքարկել, Տարոն Սիմոնյանը՝ այլ դրույթով, քննարկումների ընթացում էլ ասել ենք, որ իրենց առաջարկները մեզ համար քննարկելի են, եթե ուզում են դրույթ ավելացնենք, մենք կիսում ենք այդ մոտեցումը, և խնդիր չի առաջանում։ Խնդիրը ժամկետների մեջ է՝ մենք այս պահի՞ն ենք դիմումը մուտք անում, թե՞ սպասում ենք, որովհետև պրոցեսը կարող է ասոցացվել այս կամ այն քրեական գործի հետ։ Մեր խմբակցության համար այդ հանգամանքը կարևոր չէ, այն էլ այն պարագայում, երբ տարիներ շարունակ տարբեր ասոցիացիաներ են արվել՝ մեզ հետ կապված, ու կանեն նաև այսօր․․․

-Նկատի ունեք Ռոբերտ Քոչարյանի հետ կա՞պը։

-Ես անուններ չեմ ուզում տալ, միայն կասեմ, որ մեզ համար դա որևէ կաշկանդող հանգամանք, խոչընդոտ չի կարող առաջացնել։ Մենք ունենք մեր համոզմունքը, որ սահմանադրական կարգի տապալում է տեղի ունեցել, որը պետք է բողոքարկվի, մնացյալը, ըստ իս, երկրորդական հարցեր են։ Իրենց առաջարկն այն է, որ դիմումի վրա սկսենք աշխատել ու դիմենք նշված գործի քննությունից հետո, բայց ես խիստ կասկածում եմ, որ այդ ժամկետից հետո կլինի դիմելու նպատակահարմարություն, որովհետև այս պահին ակտիվ գործընթացներ են տեղի ունենում ՍԴ-ի շուրջ, ու մենք չգիտենք, թե ինչ կունենանք այդ օրերին։ Մեր գործընկերները գտնում են, որ որևէ լուրջ փոփոխություն չի լինի, ես չգիտեմ՝ որտեղից իրենց այդ համոզմունքն ու վստահությունը, մենք վերահաստատում ենք, որ այս պահին պետք է դիմումը մուտք անել։ Ի վերջո, չի կարող լինել մի վարկած, որ հուլիսի 7-ից հետո ԼՀԿ-ն այլ կողմ հնարավոր է դիտվել։ Հնարավո՞ր է այդպիսի վարկած․ այո, հնարավոր է։ Դրա համար ենք ասում՝ բոլոր վարկածները պետք է մի կողմ թողնել և առաջնորդվել բացառապես ՀՀ Սահմանադրությամբ։

-Ասացիք, որ ԼՀԿ գործընկերները կարծում են, որ հուլիսի 7-ից հետո ՍԴ-ում իրավիճակ չի փոխվի, և կարող եք դիմել։ Ձեր բանակցությունների ընթացքում հիմնավորե՞լ են, թե որտեղից նման համոզմունք։

-Մեր քննարկումների ընթացքում մենք փոխանակվել ենք դիրքորոշումներով, բայց մեկս մյուսին դիրքորոշում չենք պարտադրել։ Ինչ վերաբերում է հուլիսի 7-ին, սպասենք զարգացումներին և կհասկանանք՝ որքանով է դիմելը նպատակահարմար կամ հակառակը։ Այս փուլում աշխատելու ենք դիմումի վրա, մինչև կհասկանանք, թե այդ ժամկետում ինչ գործընթացներ տեղի կունենան։

-Այսինքն՝ եթե ՍԴ գործող կազմն այլևս չլինի, և իշխանություններն իրենց դատավորներին գործուղեն ՍԴ, այլևս նպատակահարմար չի՞ լինի դիմելը, թե՞ նշված գործի քննության արդյունքներով է պայմանավորված լինելու դիմելու նպատակահարմարությունը։

-Բացարձակապես մեր գործողությունները կապ չունեն որևէ այլ գործընթացների հետ, մենք հստակ արձանագրել ենք, թե ինչ դրույթներով ենք դիմում և որ հարցերն ենք վիճարկելու։ Ես կասկածի տակ եմ դնում այն առումով, որ միգուցե ՍԴ կազմն այլևս փոխված լինի՝ ի շահ իշխանությունների, և դիմումը նույնիսկ վարույթ չընդունվի կամ եթե նույնիսկ ընդունվի, ապա այն դիրքորոշումը, որը կարելի էր ակնկալել այսօր, հուլիսի 7-ից հետո հնարավոր է չունենալ, գուցե հնարավոր է ունենալ։ Դրա համար եմ ասում՝ եկեք սպասենք։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ հետևողականորեն շահարկում են հարցը․․․

-Ասում են, որ դուք սպասարկում եք Քոչարյանի շահերը։

-Դա շատ արծարծված թեզ է, բայց այնքան ոչ ակտուալ, որ չեմ էլ ուզում դրան անդրադառնալ, մեզ համար կարևորը ՀՀ Սահմանադրությունն է և օրինականության հաստատումը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan