Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Ընտանիքում բռնության կանխարգելման օրենքում փոփոխություններին մեծամասամբ կողմ են ԼԳԲՏ իրավունքների պաշտպան ՀԿ-ները, որոնք եկեղեցուն կոչ են անում՝ չմիջամտել իրենց բարոյական նորմերին. Նունե Ամիրյան

Ընտանիքը սահմանադրորեն բացառապես տղամարդու և կնոջ կամավոր միություն է, իսկ առաջարկվող փոփոխություններով ընտանիք կարող է համարվել նաև նույնասեռ անձանց միությունը։

Դեռևս 2017թ. ընդունվել է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը: Այսօր Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է օրենքում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ հիմնավորմամբ, որ անհրաժեշտությունը պայմանավորված է ընտանիքում բռնության բոլոր դեպքերի բացահայտման և արդյունավետ կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց՝ այդ թվում, երեխաների լավագույն շահի արդյունավետ պաշտպանության ապահովման և համարժեք աջակցության միջոցներ տրամադրելու խնդիրներով:

Կարևոր է նշել, որ e-draft էլեկտրոնային հարթակում քննարկման դրված, վերոնշյալ օրինագծին կողմ է քվեարկել ընդամենը 19 %-ը, իսկ դեմ՝ 81%-ը։ 2017թ. օրենքի ընդունման ժամանակ, պաշտոնապես, իր բացասական դիրքորոշումն էր հայտնել և գրավոր Կառավարությանն էր դիմել Հայ առաքելական սուրբ եկեղեցին։ Նախարարության կողմից առաջարկվող օրենքի նախագծի փոփոխությունների մասին բազմաթիվ բացասական արձագանքներ կան՝ մասնագիտական խմբերի, կազմակերպությունների և անհատների կողմից: Առաջարկվող փոփոխություններին բացասական եզրակացություն է տվել նաև ոստիկանությունը։ Հօգուտ փոփոխությունների՝ հանդես են եկել հասարակական կազմակերպություններ և անհատներ, որոնք, մեծամասամբ ԼԳԲՏ իրավունքների պաշտպաններ են և եկեղեցուն կոչ են անում չմիջամտել իրենց բարոյական նորմերին:

Սա կասկած է առաջացնում, որ այս ամենի տակ կարող է լինել թաքնված նպատակ: Այս կառույցների կողմից խրախուսվող և կազմակերպվող միջոցառումների ժամանակ հնչեցվում են՝ «ո՛չ պետությանը, ո՛չ սահմաններին» և նմանատիպ բովանդակությամբ կոչեր, և որ պետությունն իրական մտահոգություն է ամեն մի մտածող մարդու համար և կասկած է հայտնվում՝ արդյո՞ք, պետք է ունենալ ուժեղ պետություն: Այսպիսի գործողություններ հակապետական են և թուլացնում են մեր պետության հիմքերը, սպառնում ազգային անվտանգությանը: Նախարարությունը առաջարկում է հետևյալ փոփոխությունները.

1. Օրենքի վերնագրից հանել «և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ձևակերպումը և դրա հետ կապված ընթացակարգը վերացնել, իսկ օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասից հանել «ընտանիքում բռնության ենթարկված և ընտանիքում բռնություն գործադրած անձանց հաշտեցման» բառերը: Փաստացի նախարարությունը չի կարևորում ընտանիքի ինստիտուտը, պայմաններ և միջոցներ չի առաջարկում ընտանիքի համերաշխության և հաշտեցման համար: Ընտանիքում համերաշխության վերականգնման քաղաքականության վերացմամբ փոխվում է պետության որդեգրած համեմատաբար ընտանիքակենտրոն մոտեցումը: Որպես հետևանք՝ ունենալու ենք ամուսնալուծությունների թվաքանակի աճ, հոգեբանական ծանր սթրեսի ենթարկված երեխաներ: Հարկավոր է մշակել ընտանիքի ամրապնդման ազգային հայեցակարգ: Օրենքները պետք է նպաստեն ընտանիքի պահպանմանն ու ամրապնդմանը: Ընտանիքը սիրո, հարգանքի, հանդուրժողականության աղբյուր է, որի հիման վրա էլ ձևավորվում է քաղաքակիրթ հասարակությունը:

2. Հոդված 3. 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Ընտանիքում բռնություն է համարվում սույն օրենքով սահմանված ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բնույթի բռնի արարքը, ինչպես նաև անտեսումը, վերահսկող վարքագիծը, որը կատարվել է ընտանիքի անդամների կամ նախկին կամ ներկա զուգընկերների միջև»: Հաջորդ հոդվածը սահմանում է զուգընկեր հասկացությունը: «Հոդած. 5. զուգընկեր` միևնույն անձի հետ մտերիմ (այդ թվում՝ ինտիմ) հարաբերությունների մեջ գտնվող անձ»: Ընտանիքը սահմանադրորեն բացառապես տղամարդու և կնոջ կամավոր միություն է: Առաջարկվող փոփոխություններով ընտանիք կարող է համարվել նաև նույնասեռ անձանց միությունը։ Առաջարկությունները հակասում են ՀՀ սահմանադրության 35-րդ հոդվածին, հակասահմանադրական են: Նմանօրինակ ձևակերպում և տերմին հանդիպում ենք նաև Ստամբուլյան կոնվենցիայի 3-րդ հոդվածում, որի Բ կետի համաձայն՝ «ընտանեկան բռնություն» նշանակում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնության գործողությունները, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների կամ զուգընկերների միջև: Փորձ է արվում օրենսդրական փոփոխությունների միջոցով երկրի օրենսդրության մեջ ներառել խնդրահարույց Ստամբուլյան կոնվենցիայի դրույթները: Հիշենք, որ Եվրոպայի Խորհրդի մի շարք երկրների քաղաքական, հասարակական և կրոնական շրջանակների կողմից Ստամբուլյան կոնվենցիան ենթարկվում է սուր քննադատության, իսկ 2018թ. հուլիսի 27-ին Բուլղարիան այդ կոնվենցիան ճանաչել է հակասահմանադրական՝ հիմք ընդունելով Բուլղարիայի սահմանադրությամբ ամրագրված՝ ընտանիքը բացառապես կնոջ և տղամարդու կամավոր միություն է դրույթը: Հանրության կողմից սա ընկալվում է որպես ավանդական ընտանքի հիմքի խարխլում, և վիրավորական է այն պնդումը, որ մեր երկրում հանրությունը հանդուրժող է ընտանիքում բռնությունը նկատմամբ: Ընտանիքը հասարակության բնական և հիմնական բջիջն է, բնակչության պահպանման և վերարտադրման հիմքը, ոչ թե սեռական կողմնորոշումներով պայմանավորված անձանց ցանկացած միություն: Ընտանեկան արժեքներից են ձևավորվում հասարակության և պետության արժեքները:

3. Նախարարությունը օրենքի 8-րդ հոդվածից առաջարկել է հանել հետևյալ դրույթը՝ «ապաստարանում չեն կարող տեղավորվել երեխաներ՝ առանց առնվազն մեկ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի»: Նախագիծն ընդունելու դեպքում ծնողներ ունեցող երեխաները կտեղավորվեն ապաստարանում առանց ծնողների: Մինչդեռ գործող օրենքով առնվազն մեկ ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի հետ կարող է երեխան տեղավորվել ապաստարանում: Ի՞նչն նպատակը ունի այս փոփոխությունը, արդյո՞ք նպատակը միայն ֆինանսական միջոցների խնայողությունն է, և եթե այո, արդյո՞ք արդարացված է այդ հիմնավորումը, արդյո՞ք մենակ մնալը երեխայի համար բազմակի հոգեբանական հարված չէ: Արդյո՞ք նպատակը երեխային ծնողներից կտրելը չէ: Ապաստարանները մարդասիրական և բարեսիրական բնույթ ունեն։ Ուստի դրանք չեն կարող լինել շահույթ հետապնդող կազմակերպություններ։ Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է առևտրային կազմակերպություններին տալ ապաստարաններ հիմնադրելու իրավունք, ինչը հղի է այս կարևոր սոցիալական գործառույթի առևտրայնացմամբ: Նախատեսված է ընտանեկան բռնության ենթարկված անձանց տրամադրվող ֆինանսական աջակցություն 150 հազար դրամ մեկ անձի համար: Կարելի է պատկերացնել տարատեսակ կոռուպցիոն ռիսկերը՝ պայմանավորված կոնկրետ ՀԿ-ների շահագրգռվածությամբ, որոնք գումար են ստանում դեպքերի քանակով, և հետաքրքրվածություն ունեն դրանց շատացման հարցում։ Այս նախագիծը Ստամբուլյան կոնվենցիայից բխող իրավական ակտ է, և ամբողջովին համահունչ է կոնվենցիային: Փոփոխությունները, օգտագործվող տերմինաբանությունը բխում է հենց կոնվենցիայից՝ միտված խարխլելու հայ ավանդական ընտանիքը, ներմուծելու միասեռական ընտանիքի գաղափարը: Անընդունելի են, համամարդկային արժեքների, մարդու իրավունքների և ազատությունների քողի տակ, ազգային ինքնության հիմքերը խարխլող, ազգային անվտանգությանը սպառնացող երևույթների ուղղակի կամ անուղղակի քարոզչությունը, օրենսդրական փոփոխությունները: Մարդու իրավունքների պաշտպանությունը գերակա է ճանաչվում հանրային իրավունքի բոլոր այլ տեսակների նկատմամբ: Առաջին հայացքից դրական ընկալվող մարդկանց իրավահավասարության այս գաղափարն օգտագործվում է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են սեռական այլ կողմնորոշումը և գենդերային ինքնությունը: Ընտանիքի ինստիտուտը քանդելով, քանդում են պետության հիմքերը և հասարակության անվտանգությունը: Դարեր շարունակ հայկական ընտանիքը եղել է ազգային արժեքներն ու ավանդույթները պահպանող, սերունդներին փոխանցող ինքնատիպ միջավայր: Ամուր ընտանիքների շնորհիվ են կարողանում գոյատևել ազգեր, հասարակություններ և պետություններ: Ընտանիքի բարօրությունն է պետության զարգացման ու առաջընթացի չափանիշը: Սա հաշվի առնելով՝ պահանջում ենք իշխանություններից՝ հարգել հանրության մեծամասնության՝ 81 տոկոսի բացասական կարծիքը առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ և շրջանառությունից հանել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը: Միաժամանակ, դիմում ենք նաև հանրությանը՝ իրավաբաններին, իրավապաշտպաններին, հասարակական, պետական և քաղաքական գործիչներին, հասարակական կազմակերպություններին, հաշվի առնել օրինագծի փոփոխությունների վերաբերյալ մասնագիտական եզրակացությունները և իրենց բողոքի ձայնը բարձրացնել առաջարկվող փոփոխությունները օրենքում ամրագրելու դեմ:

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ,

«Կրթություն, գիտություն, մշակույթ» հանձնախմբի նախագահ Նունե Ամիրյանն

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan