ՀՀ քաղաքացին պետք է ուզենա և պահանջի, որ պաշտոնյաները ստանան բարձր աշխատավարձ․ Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ
Դիտել նաև
«Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով
Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ)
Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները.
Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է
Հայաստանում պետք է փոխել պետական պաշտոնյաների վարձատրության նկատմամբ մարդկանց վերաբերմունքը։ Դա պետք է համադրել կոռուպցիոն սխեմաների բացառման հետ։ Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստին հեռակա մասնակցելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՀՀ քաղաքացին պետք է ուզենա, պետք է պահանջի, պետք է ցանկանա, պետք է պատրաստակամ լինի, որ պետական պաշտոնյաները ստանան բարձր աշխատավարձ, որովհետև դա արտահայտությունն է պետականություն ունենալու կամքի», – ասաց վարչապետը։
Նա դա բացատրեց շինաշխատանքների օրինակով, որ եթե վարձում են վատ արհեստավոր, ապա ծախսում են ավելի շատ, քան եթե ի սկզբանե վարձեին լավ արհեստավոր և տային մեծ գումար։
Մանրամասները՝ կից տեսանյութում