Հրդեհ՝ ավտոտեխսպասարկման կետում
Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 6-ին, ժամը 22:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Գուգարք գյուղի սկզբնամասում այրվում է ավտոտեխսպասարկման կետ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում է 10-րդ փողոցի սկզբնամասում գտնվող ավտոտեխսպասարկման կետի տանիքը (մոտ 110 քմ):
Փրկարարներն ավտոտեխսպասարկման կետից դուրս են բերել կայանած չորս ավտոմեքենա։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։09-ին, մարվել՝ 23։19-ին։ Մասամբ այրվել են տանիքի ծածկը (մոտ 20 քմ) և փայտյա կառուցատարրերը։