«15 ձերբակալված՝ Նորատուսից, Գավառից, Երևանից». գյուղապետը մանրամասնում է․ Տեսանյութ
Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը լրագրողների հետ զրույցում մանրամասներ է հայտնել Գավառում տեղի ունեցած սպանությունների վերաբերյալ:
«Կռվի պատճառը միայն իրենք կարող են ասել, թե չէ ամեն մեկը մի բան կասի։ Դեպքի ժամանակ եղել եմ գյուղում, երեկոյան եմ տեղեկացել դեպքի մասին։ Գնացել եմ հիվանդանոց, բայց այնտեղ այնքան խճճված էր ամեն ինչ…»,- ասել է գյուղապետը: 168.am–ի փոխանցմամբ, գյուղապետը հայտնել է, որ մոտ 15 հոգի՝ Նորատուսից ու Գավառից ձերբակալվել են, որոշ մարդկանց նաև Երևանից են ձերբակալել։
Պատասխանելով հարցին՝ արդյոք մտավախություն կա՞, որ միջադեպը կարող է շարունակվել, գյուղապետն ասել է.
«Ինչ ասես կարող է լինել, սակայն չեմ կարծում, որ այս դեպքով կարող է շարունակություն լինել»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: