Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Գազի գնի հետ կապված ռուսական կողմի պատասխանը կլինի ավելի ուշ. Գրիգորյան

Գազի գնի բարձրացման հայտը, որը ներկայացվել է «Գազպրոմ Արմենիայի» կողմից, ենթադրում է ներդրումներ, որոնք իրականացնել–չիրականացնելու գնահատականը կտրվի այն ժամանակ, երբ հայտը կքննարկվի հանրային կերպով։

Գազի գնի նվազման հետ կապված փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի` «Գազպրոմ Արմենիային» մարտի 31-ին ուղղված նամակի պատասխանը դեռ չի ստացվել։ Տեղեկությունը փոխվարչապետը հայտնեց կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ` պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ռուսական կողմը չի արձագանքել գազի գնի նվազեցման առաջարկին։

«Դեռևս պատասխան չկա, սակայն, կարծում եմ, որ աշխատանքային և հանգստյան օրերի խնդիր էլ կար, ինչով էլ պայմանավորված է այս իրավիճակը։ Կարծում եմ` ռուսական կողմի պատասխանը կլինի քիչ ավելի ուշ»,–ասաց փոխվարչապետը։

Նրա խոսքով` գազի գնի բարձրացման հայտը, որը ներկայացվել է «Գազպրոմ Արմենիայի» կողմից, ենթադրում է ներդրումներ, որոնք իրականացնել–չիրականացնելու գնահատականը կտրվի այն ժամանակ, երբ հայտը կքննարկվի հանրային կերպով։

Գրիգորյանը նշեց` միայն այդ ժամանակ բոլորի համար հասկանալի դառնա, թե ինչ ներդրումների մասին է խոսքը և ինչ նշանակություն կունենան դրանք ապագայի համար։

Իսկ ինչ վերաբերում է գազի գնի վճարման արժույթին (Հայաստանը վճարում է դոլարով), ապա այն, ըստ Գրիգորյանի, արձանագրվել է որպես ռազմավարական խնդիր։ Փոխվարչապետը նշեց` այդ խնդիրն արձանագրվել է ԵԱՏՄ փաստաթղթերում և հաճախ քննարկվում է նաև ԵԱՏՄ հարթակներում։ «Էներգակիր ներկրող երկրի համար շատ ավելի ձեռնտու է, որպեսզի վճարումն իրականացվի լոկալ արժույթով կամ գոնե այն երկրի արժույթով, որտեղից ներկրում է իրականացվում»,–ասաց Գրիգորյանը։

Փոխվարչապետը հայտնեց` հայկական կողմի ցանկությունն է, հնարավորության դեպքում, ՀՀ դրամով վճարումն իրականացնել, իսկ եթե ոչ` գոնե ռուսական ռուբլիով։ Այս ուղղությամբ քննարկումներ են գնում։

Հիշեցնենք, որ մարտի 31-ին Մհեր Գրիգորյանը նամակով դիմել էր ռուսական «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլերին` առաջարկելով նոր բանակացություններ սկսել, մասնավորապես, սահմանին գազի ներկայիս գինը նվազեցնելու վերաբերյալ։

Ապրիլի 1-ին հայտնի դարձավ, որ «Գազպրոմ Արմենիան» առաջարկում է որոշ սպառողների համար գազի գինը բարձրացնել 36%-ով։

Հայաստանն այսօր «կապույտ վառելիքը» գնում է 165 դոլարով։ Երկրի ներսում հիմնական սակագինը ներկայիս փոխարժեքով մոտ 280 դոլար է։ Ներկայում գազի գինը Հայաստանի բնակչության համար կազմում է 139 դրամ 1 խմ–ի դիմաց։ Անապահով ընտանիքների համար սահմանվել է տարեկան 100 դրամ առաջին 600 խմ–ի համար և 139 դրամ` 600 խմ–ից ավել սպառելու դեպքում։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan