Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքն արտակարգ դրության օրերին չի գործի
Դիտել նաև
Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 142 նոր դեպք․ գրանցվել է 3 մահ
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում
Սեպտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանում պատվաստումների ընդհանուր թիվը 2 252 516 է
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 2142 նոր դեպք, 10 մահ
Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության օրերին երկաթուղային գրեթե բոլոր երթուղիներն աշխատում են իրենց չվացուցակով։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ տրածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։
«Երկաթուղային բոլոր երթուղիներն աշխատում են իրենց նույն չվացուցակներով և ռեժիմով։ Բացառություն է կազմում ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին աշխատող Երևան-Գյումրի-Երևան արագընթաց գնացքը։ Ուղևորահոսք չլինելու պատճառով այսօրվանից միառժամանակ դադարեցվում է այդ երթուղով գործող գնացքի աշխատանքը»,- նշեց Սիմոնյանը։