Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Երկրի ղեկավարը պարզունակ պատկերացումներ ունի այս մակարդակի վտանգների մասին. նաև դրա հետևանքն է, որ ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարը այսպիսի խայտառակ մակարդակի վրա է. Երվանդ Բոզոյան

Նիկոլ Փաշինյանն պատասխանատվությունը թողնում է միայն քաղաքացիների վրա: Կարծես՝ պատասխանատվություն պետք է միայն քաղաքացիները կրեն, իսկ պետությունն ունենա կրավորական դիրք: Սա կա՛մ անգրագիտության արդյունք է, կա՛մ պետությունը պարզապես պատրաստ չէ այս խնդիրներին, դրա համար էլ նման որոշումներ է կայացնում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ինքնամեկուսացման մասին որոշմանը և հայտարարություններին առ այն, թե կորոնավիրուսը վտանգավոր չէ, գրիպի նման հիվանդություն է, և քաղաքացիները պետք է ինքնապաշտպանվեն:

«Ցավալի է, որ երկրի ղեկավարը նման պարզունակ պատկերացումներ ունի այս մակարդակի վտանգների մասին: Կարելի է ասել, որ դրա հետևանքն է, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարն այսպիսի խայտառակ մակարդակի վրա է: Փաշինյանի մեկուսացումն իր վերջին շրջանի եզակի ճիշտ որոշումն էր. եթե կա վտանգ, ապա ինքնամեկուսացումը պարտադիր պայման է»,-ասաց քաղաքագետը՝ ընդգծելով նաև, թե արդեն երկար ժամանակ է՝ դժվար է մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, քանի որ հակասական են:

«Աշխարհում կատարվողն ու Հայաստանում կատարվողը, կարծես, տարբեր հարթություններում լինեն: Հայաստանը դուրս է ընկել համաշխարհային զարգացման մայրուղուց, և ստեղծված է մի միկրոաշխարհ, որտեղ Հայաստանի հասարակության մի ոչ զարգացած հատված, Փաշինյանի իշխանության հետ մեկտեղ, փորձում է ստեղծել իր վիրտուալ իրականությունը: Ամբողջ աշխարհում բոլորը հասկանում են, որ սա լուրջ վտանգ է, տարբեր երկրներում արտակարգ ռեժիմներ են մտցվում, մինչդեռ Հայաստանի այս վիճակն ինձ հիշեցնում է պարզունակ, հնամաշ, գավառական մակարդակ, իսկ Հայաստանում երկրի ղեկավարը հայտարարում է, թե կորոնավիրուսը գրիպի նման բան է: Ցավալի է, որ ժողովուրդն այսքան հանդուրժող է և թույլ է տալիս, որ իր հանդեպ այսպիսի մանիպուլյացիաներ աշխատեցնեն»,-նշեց նա:

Անդրադառնալով իրավիճակի տնտեսական հետևանքներին՝ Բոզոյանը տեսակետ հայտնեց, թե դրանք շատ լուրջ կարող են լինել:

«Մենք կանգնած ենք համաշխարհային ճգնաժամի առաջ, ինչն իր բնույթով կարող է շատ ավելի վտանգավոր լինել, քան 2008թ.-ի ճգնաժամը: Կորոնավիրուսը կամաց-կամաց սկսում է կազմաքանդել համաշխարհային տնտեսության տարբեր ճյուղեր: Արդեն իսկ շատ մեծ հարված է ստացել տուրիզմը, և դժվար է ասել, թե մոտակա ամիսների ընթացքում իրավիճակն ինչպիսի զարգացում կունենա: Հայաստանի վրա այս ամենը կարող է և՛ ուղղակի, և՛ անուղղակի ազդեցութուն ունենալ, բայց երկրորդն ավելի մեծ կլինի, քանի որ Հայաստանը չունի լուրջ տնտեսություն»,-ասաց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 15 դեպք: Մեկուսացված են 100-ից ավելի քաղաքացիներ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan