Կորոնավիրուսից մահացել է Պատրիկ Դևեջյանը 3 մահ և բազմաթիվ հեռախոսազրույցներ, գլոբալ մարտահրավերներ և լոկալ անլրջություն Ընկեր Փաշինյան, օրավարձով աշխատողները ո՞նց պիտի ապրեն, բանվոր դասակարգին էլ ուշադրություն դարձրեք. հարցախույզ Արմավիրում. Տեսանյութ
29
«Եթե չլրջանանք, կորոնավիրուսից տուժելու պահով կարող ենք դառնալ տարածաշրջանային «Իտալիա»»․ Երվանդ Բոզոյան Կորոնավիրուսի վարակման 52 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 424-ի Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք. Արսեն Թորոսյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 407 դեպք. Փաշինյան Նիկոլ Փաշինյանը խոսեց ՌԴ՝ սահմանների փակման որոշման մասին. Տեսանյութ Փաստեր, մտահոգություններ և առաջարկներ. ինչպես դուրս գալ կորոնավիրուսային ճգնաժամից ՈՒհանի մետրոպոլիտենը վերսկսել է աշխատանքը երկամսյա դադարից հետո. Տեսանյութ Կորոնավիրուսից մահացած 72-ամյա կնոջը փակ դագաղով են հուղարկավորելու Նիկոլ Փաշինյանը կրկին զանգահարում է քաղաքացիներին․ Տեսանյութ Աճ, որ չթմբկահարվեց երկու պատճառով. կորոնավիրուսային կոլապս-կանգառը ծանր հարված է
Կորոնավիրուսից մահացել է Պատրիկ Դևեջյանը «Եթե չլրջանանք, կորոնավիրուսից տուժելու պահով կարող ենք դառնալ տարածաշրջանային «Իտալիա»»․ Երվանդ Բոզոյան Կորոնավիրուսի վարակման 52 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի թիվը հասավ 424-ի 3 մահ և բազմաթիվ հեռախոսազրույցներ, գլոբալ մարտահրավերներ և լոկալ անլրջություն Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում երկու մահ ունեցանք. Արսեն Թորոսյան Կրկին` վարկերի և տոկոսների մասին: Միայն սառեցում առնվազն երեք ամսով, սա է միակ ելքը Հայ ազգը մտել է զարգացման փակուղի Ընկեր Փաշինյան, օրավարձով աշխատողները ո՞նց պիտի ապրեն, բանվոր դասակարգին էլ ուշադրություն դարձրեք. հարցախույզ Արմավիրում. Տեսանյութ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 407 դեպք. Փաշինյան Նիկոլ Փաշինյանը խոսեց ՌԴ՝ սահմանների փակման որոշման մասին. Տեսանյութ Ժողովրդին զանգելու փոխարեն, գուցե զանգեք եւ լսեք ձեր թիմից դուրս փորձառու մասնագետներին․ Լիլիթ Գալստյան Փաշինյանը կրկնօրինակում է Չավեսին Փաստեր, մտահոգություններ և առաջարկներ. ինչպես դուրս գալ կորոնավիրուսային ճգնաժամից Այո մենք ենք կատարել այս ընտրությունը, հասկանալով բոլոր ռիսկերը Նիկոլն էնքան պարապ է, որ զբաղված է առանց այն էլ դեպրեսիայի մեջ գտնվող մարդկանց դիվադադար անելով Վայ մեր Մարիամն էլ է էդտեղ աշխատում. Փաշինյանը՝ մարալիկցի ուսանող տղային. Տեսանյութ Չինաստանում հայտնաբերվել է COVID-19-ի զրոյական պացիենտը․ նա կորոնավիրուսով վարակվել է չղջիկների հետ սեքսի արդյունքում Կորոնավիրուսի հետևանքով ի հայտ եկած ռիսկերը պետական կառավարման համակարգերի համար ՈՒհանի մետրոպոլիտենը վերսկսել է աշխատանքը երկամսյա դադարից հետո. Տեսանյութ Կորոնավիրուսից մահացած 72-ամյա կնոջը փակ դագաղով են հուղարկավորելու Գերմանիան կորոնավիրուսի հարցում գրանցում է լուրջ հաջողություններ ԱՄՆ-ում #COVID_19 կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 100 հազարը․ #РБК Ցիկլոնը ձևաթուղթ ունի՞. Գագիկ Սուրենյանի գրառումը Քեյթ Միդլթոնի եւ արքայազն Ուիլյամի երեխաները պայքարում են COVID-19-ի դեմ ՌԴ-ում գտնվող հայերը ստիպված կլինեն վերադառնալ Հայաստան. ՌԴ-ում ՀՀ դեսպան Եղիր ինչպես Պուշկինը, մնա տանը. ի՞նչ է ստեղծել մեծանուն գրողը մնալով տանը համաճարակի ժամանակ Նիկոլ Փաշինյանը կրկին զանգահարում է քաղաքացիներին․ Տեսանյութ Հրդեհ Երևանի բնակարաններից մեկում Վարորդները կտուգանվեն 300 հազար դրամով՝ առանց կատալիտիկ չեզոքացուցիչների (կատալիզատոր) մեքենա վարելու համար ՌԴ-ում մահացել է Ափիկ Հասրաթյանը, որը հոսպիտալացվել էր կորոնավիրուս ախտորոշմամբ Հայաստանի Բռնցքամարտի ֆեդերացիայի հավաքականում կորոնավիրուսով վարակված կա Հայաստանի հավաքականի պաշտպանը հայր է դարձել. Հարցազրույց Անդրե Կալիսիրի հետ Աճ, որ չթմբկահարվեց երկու պատճառով. կորոնավիրուսային կոլապս-կանգառը ծանր հարված է Եղանակը կցրտի. Գագիկ Սուրենյան «Սոցիալական տարածություն»․ հանրային համերաշխության ներկայիս անվանումը «Երկրի ժամ»․ Երկիր մոլորակը 1 ժամ կընկղմվի խավարում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ևս 43 դեպք, վարակվածների թիվը 372 է Վեց ժամ չեն գործի «Երևան Սիթի», «Սաս» և «Նոր Զովք» սուպերմարկետների մի քանի մասնաճյուղեր. Ավինյան Փաշինյանն իր վրայից փորձում է գցել պատասխանատվությունը. Տիգրան Քոչարյան. Տեսանյութ Հիմա, ի՞նչ եք յալվար ընկել. Հրանտ Բագրատյանը բերել է Չինաստանի, Սինգապուրի, Իսրայելի օրինակները Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն 1 մարզի մի շարք հասցեներում Ազգային ժողովն ավելացնելու է ծախսերը, աշխատավարձային ֆոնդն ավելանում է Վարչապետի աթոռը զբաղեցնող անձը 40-45 րոպե ազատ ժամանակ ունի հերթական կապիկությունը անելու, երբ երկիրը արտակարգ դրություններ է հայտարարել «Գումար փոխանցեք, թե չէ արյուն կթափվի». ՀՀ բանկերից մի քանիսին սպառնացել են՝ պահանջելով խոշոր գումարներ ԱՄՆ–ը 1.1 մլն դոլար կհատկացնի Հայաստանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով Արսեն Թորոսյանը, Նուբար Աֆեյանը, Արա Դարզին կմասնակցեն COVID-19-ի թեմայով առցանց վեբինարին «Բլոկադայի մեջ գտնվելով՝ պետք է հասկանանք, որ մեզ 30 դոլարանոց «հռոմեական արձակուրդներ» պետք չեն, պետք է ազգային ավիափոխադրող» Թու, թու, թու` աչքով չտամ, բայց լավ «նիհարել եք» պարոն Փաշինյան, կասե՞ք, թե որն է գաղտնիքը Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերն ըստ մարզերի. 46 տոկոսը Երեւանից է. Լուսանկար Հորդորում ենք Արտակ Գալստյանին զերծ մնալ կեղծ, սուտ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածելուց

Արա Գալոյան. ՀՆԱ-ին սպասելիս

Դժվար է հիշել, թե երբ են տնտեսական վիճակագրության հրապարակումներն այսքան քաղաքականացված եղել: Թե՛ սպասումի, թե՛ մատուցման առումով: Հատկապես համախառն ներքին արդյունքի հաշվետվությունը: Բայց ՀՆԱ-ի բարձր ցուցանիշը բարձր մակարդակում վաղուց էր «անոնսվել»: Վարչապետը վաղուց էր 2019-ի համար ՀՆԱ-ի թիվ հրապարակել: Եւ ահա հրապարակվեց պաշտոնական հաշվետվությունը:

ՏԱՑ-ի և այլ` արդեն հրապարակված վիճակագրական տվյալների պարբերական վերանայման փաստով ոչ մեկին այլևս չես զարմացնի: Տնտեսական վիճակագրության մեջ նման շտկումներ այլ երկրներում էլ են լինում: Բայց ոչ այդքան հաճախ: Եւ, որ ավելի կարևոր է՝ ոչ այդքան միակողմանի: Մեր Վիճկոմը արդեն հրապարակած տվյալները ճշգրտել սկսել է միմիայն դրանք բարձրացնելու նպատակով: Չի կարելի բացառել, որ արդեն հրապարակված ՀՆԱ-ի 7.6 տոկոսանոց ցուցանիշը մոտ ապագայում վերանայվի: Դեպի բարձրացում վերանայվի: Շատ տնտեսագետներ այս հրապարակումից առաջ կարծում էին, որ Վիճկոմին չի հաջողվի 7 տոկոսը գերազանցող ՀՆԱ հաշվարկել: Բայց, փաստորեն, հաջողվեց: Արդյունքում մեզ ներկայացվեց մեկ շնչի հաշվով 4.604 դոլար ՀՆԱ: Այս թիվը մոտ 160 դոլարով պակաս է վարչապետի հայտնի հրապարակում-ցուցանիշից` մեկ շնչի հաշվով 4 .76 հազար ԱՄՆ դոլար: Հետևաբար հնարավոր է որ վերանայման պայման առաջադրվի:

Առաջարկում են դիտարկել, թե որ ոլորտների հաշվին հնարավոր եղավ ընդհանուր 7.6 տոկոսանոց և մեկ շնչի հաշվով 4.604 դոլար ՀՆԱ հաշվարկել: Նախ թվարկենք տնտեսության այն ոլորտները, որոնք ամենաբարձր աճն են արձանագրել: Առաջինը սպասելի Ֆինանսական և ապահովագրական ոլորտն է: Աճի տեմպը 22.1 տոկոս: Բնականաբար նախորդ` 2018թ.-ի համեմատ: Բանկային համակարգը վերջին 25 տարում էական մասնաբաժին ունի մեր տնտեսության համակարգում: Հետևաբար առանձին վերլուծության անհրաժեշտություն չկա:

Զարգացման տեմպով երկրորդ ոլորտը նույնպես սպասելի էր` Հանքահումքային արտադրությունը և բացահանքերի շահագործումը: Այս ոլորտում աճը 21,3 տոկոս է: Ի տարբերություն առաջատարի` երկրորդ ոլորտը հասարակայնորեն (ու նաև իշխանությունների կողմից) պակաս ընդունելի է:

Իսկ երրորդ ոլորտը Մշակող արդյունաբերությունՆ է: Աճի տեմպը էական զիջում է առաջատարներին, բայց ևս բավական բարձր է` 12.8 տոկոս: Սակայն այս փաստը դրական գնահատելուն զուգահեռ պարտավոր ենք ընդգծել, որ մշակող արդյունաբերության առնվազն 17.2 տոկոսը ևս կապված է հանքարդյունաբերության հետ: Խոսքը հիմնային մետաղների արտադրության (որը ընդհանուր մշակող արդյունաբերության 11.4 տոկոսն է) և ոչ մետաղական հանքային արտադրատեսակների (ընդհանուրի 5.8 տոկոս) մասին է:

Երկնիշ թվով աճ արձանագրած մյուս ոլորտը Տեղեկատվությունն ու կապն է: Այս ոլորտով իշխանությունները սիրում են հպարտանալ: Հպարտանալ ու չասել, որ ոլորտում զուտ հեռահաղորդակցմանը (հեռախոս, համացանց և այլն) բաժին է ընկնում ընդհանուրի 48 տոկոսը: Իսկ զուտ տեղեկատվական տեխնոլոգիաներին՝ 42 տոկոսը:

Երկնիշ աճ արձանագրած վերջին ցուցանիշը Մշակույթ, զվարճություններ և հանգիստ անունը կրող ոլորտն է: Այստեղ դոմինանտը զվարճություններն են (այսինքն պաշտոնապես ընդունելի մոլեխաղերը): Մշակույթի մասնաբաժինն այս ոլորտի աճում 1 տոկոս է, իսկ զվարճություններինը` 97 տոկոս:

Իսկ հիմա անդրադառնանք այն ոլորտներին, որոնք մեղմ ասած չեն նպաստել 2019-ի ՀԱՆ-ի աճին: Որովհետև 2018-ի հետ համեմատ ոչ թե չեն աճել, այլ կրճատվել են: Կրճատում գրանցել են չորս ոլորտ: Ամենամեծ չափով նվազել է Ջրամատակարարման, կոյուղու ու թափոնների կառավարման ոլորտը` 11.6 տոկոսի չափով: Չի կարելի ասել, թե սպասելի չէր: Ճիշտ այնպես, ինչպես գյուղատնտեսության պարագային` 2018-ի համեմատ կրճատումը 4 տոկոսի չափով է: Սա սպասելի էր: Գյուղատնտեսության ոլորտի անկումը կանխել առայժմ չի հաջողվում: Նույն տրամաբանությամբ իրավիճակը շարունակվում է էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում` 2019-ի համեմատ 1.3 տոկոս պակաս էլեկտրաէներգիա է արտադրվել: Տարեցտարի էլԷներգիայի արտադրության նվազումը պատշաճ վերլուծության չի ենթարկվել: Կրճատում արձանագրած վերջին ոլորտը Կրթությունն է: Այ սա անսպասելի էր: Հետևաբար մնում է մխիթարվել նրանով, որ 2018-ի համեմատ կրճատումը մեծ չէ: Ընդամենը 0.3 տոկոս: Մեծ չէ, բայց վերաբերմունք է: Հարկավոր է հիշել այս տարվա տենդենցը նկատելու համար: Ի վերջո մեր կրթության ոլորտով հպարտանալը ազգային ու դարավոր սովորություն է:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Subscribe to our Telegram Channel
Websiite by Sargssyan