Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Հարգելի ՊՆ, մի հատ կբացատրե՞ք ձեր խայտառակ ԿԻՔՍԸ

Հարգելի ՊՆ, մի հատ կբացատրե՞ք ձեր խայտառակ ԿԻՔՍԸ, կոնկրետ՝ «զոհված ադրբեջանցի զինծառայողի մասունքները» արտահայտությամբ ի՞նչ եք ուզում ասած լինել:
--
Հայրենի լրատվական կայքերից մեկում աչքովս ընկավ երեկ տարածված այն լուրը, որ «Հայկական կողմն ընդառաջել է ադրբեջանի ԶՈՒ խնդրանքին»:
Խոսքը այս տեղեկության մասին է (մեջբերում եմ ամբողջությամբ).
«Ս.թ. փետրվարի 19-ին, ադրբեջանական կողմի խնդրանքով, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի միջնորդությամբ և ԿԽՄԿ աջակցությամբ, Մովսես գյուղի հատվածում, ՀՀ ԶՈՒ և Ադրբեջանի ԶՈՒ միջդիրքային տարածքում ադրբեջանական ականազերծման խմբի կողմից իրականացվել են օրեր առաջ անհայտ հանգամանքներում կորած ադրբեջանցի զինծառայողի որոնողական աշխատանքներ:
Աշխատանքների արդյունքում, ադրբեջանական դիրքերից մի քանի մետր հեռավորության վրա հայտնաբերվել և տարհանվել են զոհված ադրբեջանցի զինծառայողի մասունքները:
Հայկական կողմից թույլատրված գործողության ողջ ընթացքում ադրբեջանական որոնողական խմբի աշխատանքների համար ապահովվել են անվտանգության բոլոր պայմանները»:
«Զոհված ադրբեջանցի զինծառայողի մասունքները», որ կարդացի, արյունը խփեց գլխիս: Հետո մի հատ ծխեցի, զայրույթս զսպեցի ու դիմեցի տվյալ լրատվական կայքին: Մեղքս ինչ թաքցնեմ, ինձ սկզբից թվաց, թե լրատվական կայքն է վրիպում թույլ տվել: Խմբագրության ներկայացուցիչը բացատրեց, թե իրենք ընդամենը նույնությամբ վերաթողարկել են Հայաստանի Պաշտպանության նախարարության պաշտոնական հաղորդագրությունը և տվեց ՊՆ պաշտոնական կայքի հղումը (մեկնաբանության մեջ կդնեմ):
Ամենից հավանականն, իհարկե, այն է, որ ՊՆ-ում այդ հաղորդագրությանն առնչված պատասխանատուների շարքում ոչ մեկը «մասունք» բառի իմաստը չգիտի, ուղղակի ասել են՝ սիրուն գրեք, «սիրուն» գրել են:
Հատուկ նման անձանց համար, այստեղ դնեմ «մասունք» բառի բառարանային, ակադեմիական բացատրությունը (մասունք, [գոյական]
1. (եկեղեցական) Եկեղեցական սրբերի կմախքի մասեր, որոնք, ըստ կրոնական պատկերացումների,
հրաշագործ զորություն ունեն:
2. (փոխաբերական) Որևէ նշանավոր՝ թանկագին մարդու աճյուն կամ աճյունի մասեր:
3. (փոխաբերական) Որևէ կարգի հին հուշարձանի մնացորդ:
4. (փոխաբերական) Առհասարակ՝ շատ թանկագին՝ սրբազան բան:
ռուսերեն՝ мощи, реликвия ):
--
Կոքից կարող է թվալ, թե, ի՛նչ է եղել, մի հատ էլ ջղայնանում ես, Արմեն: Դե չեն տիրապետում լեզվին, չեն իմացել, սխալվել են...
--
Արա, բայց մյուս կողմից, ախր, ո՞նց չզայրանաս:
Քիչ չի, որ մի հատ դրանց ընդառաջել են, այնինչ ոչ մի դեպքում դրանք չարժեն նրան, որ իրենց ընդառաջվեր, մի հատ էլ նման կի՞քս:
Մոռացա՞ք, որ մեր խոցված ուսումնական ուղղաթիռի զոհված օդաչուների մարմինները թուրքերը շարունակ կրակի գոտում էին պահում, ու մեր հատուկ ջոկատի տղաների սխրանքի շնորհիվ, այն էլ՝ տղերքի զոհվելուց շատ ժամանակ անց, հաջողվեց կրակագծից դուրս բերել ու մարդավայել հուարկավորել: Բա էն վախտ կասպըռշիկ, մասպըռշիկներն ո՞ւր էին, մեռա՞ծ էին: Թե՞ նրանց սիրտը մենակ թուրքերի ու բորենիների համար է մղկտում:

Մոռացա՞ք, որ ապրիլյանի ժամանակ հերոսաբար զոհված ու դրանով իսկ սրբացած մեր զինվորների մարմինները դրանք հոշոտում էին: Ու հիմա, մենք իրենց ընդառաջե՞նք:

Ո՞ւմ ընդառաջենք, որ ի՞նչ, անունն ի՞նչ դնենք էդ ընդառաջելու:
Հասկանում եմ, բանակ է, վերից հրամանը եկել է, հրամանը կատարվել է:
ԲԱՅՑ էդքանից հետո գոնե իմացեք, էլի, թե ի՞նչ եք գրում:
--
Ու, իբր թե էդ ամեն ինչը քիչ է, մի հատ էլ՝ Հայաստանի ՊՆ-ն, էն էլ Գուրգեն Մարգարյանի հիշատակի օրը, թողարկում է հաղորդագրություն, որտեղ գրում է՝ «զոհված ադրբեջանցի զինծառայողի մասունքները», նյարդաբորբոքող ֆրազ:

Տղե՛-ե՜րք, թուրքի ասկյարի ջանդակը ո՞նց կարա մասունք լինի: Ես չեմ ասում, թե գրեիք, իրենց լեշը տարել են: Հանգիստ կարող էիք գրել՝ գտել են իրենց անհետ կորածի մարմինը (մարմնի մնացորդները, դիակը):

Արմեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan