Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Այսօրվա իշխանությունների համար ավելի հեշտ է ստեղծել ֆեյքերի խմբավորումներ, քան գալ բանավեճի. Հ. Հարությունյան. Տեսանյութ

5-րդ ալիքի նկատմամբ արշավը վաղուց է սկսվել, դեռ անցած տարվա կեսերին մենք զանգ ունեցանք վարչապետի աշխատակզմից, մեզ մեղադրեցին, որ չենք լուսաբանել վարչապետի փայլուն այցը Չինաստան, ընդամենը լուսաբանել ենք բադ ուտելու պրոցեսը: Այս մասին «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները․ սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկմանն ասաց 5-րդ ալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանը: Հաղորդում է Tert.am-ը:

«Ես ասացի, որ մենք չենք ունեցել լրագրող, օգտվել ենք վարչապետի ֆեյսբուքյան էջից, դա իրենք մեկնաբանում էին որպես հակաքարոզչություն: Ասածս այն է, որ մեզ մեղադրում են, որ  չստանալով վարչապետի աշխատակազմից բավական լրատվություն, տալիս ենք վարչապետի ֆեյսբուքյան էջից: Դրանից հետո եղան հայտնի պատմություններ, բայց մեր դեմ կազմակերպված արշավ ստեղծվեց այն պահից, երբ մենք հանդես եկանք որպես 5-րդ ալիք»,- նշեց նա:

Նա ասաց, որ այս քննարկումը շատ ոգևորիչ է իր համար. «Իշխանությունների թեթև ձեռքով մասնագիտական դաշտն էլ բաժանվել է սևերի և սպիտակների: Ահավասիկ, ժուռնալիստների միությունը կազմակերպել է մի քննարկում, որին մասնակցում են ակտիվ գործունեությամբ զբաղվող միայն որոշ լրատվամիջոցներ»,- հայտարարեց նա:

Հարությունյանը խոսեց այն մասին, թե ինչ են իրենց հեռուստաընկերությանը պատասխանում իշխող ուժի ներկայացուցիչները, երբ նրանց կանչում են իրենց մոտ հարցազրույցի կամ դեբատի.

«Մենք ունենք սքրինշոթեր, պահում ենք դրանք. մեզ ասում են՝ «գիտեք, մենք շատ ենք ուզում Ձեզ մոտ գալ, բայց մեր գլխին պատմություն կդառնա», «դուք, քանի որ ցույց եք տվել «Մարտի 1»-ի մասին ֆիլմ, մենք չենք կարող ձեզ մոտ գալ», «թող մի քիչ ժամանակ անցնի, հասկանանք՝ ինչ կլինի, հետո կորոշենք, շատ ենք ուզում գալ»: Այսինքն՝ մարդիկ ուզում են մեզ մոտ գալ, բայց արգելված է, խիստ հրահանգավորված են, որ չգան: Բանավեճերի պետք է չմասնակցեն, հարցազրույցների պետք է չմասնակցեն: Սա այսօր ազատ խոսքի, մամուլի ազատության մասին բարձրաձայնող իշխանությունների որդեգրած քաղաքականությունն է: Այստեղ միանշանակ է, որ այսօրվա իշխանություններն ամենաշատը սարսափում են ճշմարտությունից, իրական խոսքից և իրենց համար շատ ավելի հեշտ է ստեղծել ֆեյքերի խմբավորումներ, որոնք կհարձակվեն տվյալ լրատվամիջոցի կամ լրագրողի վրա, նրա հասցեին ինչ-որ կուզենան, կասեն, քան իրենք գան և ներկայանան բանավեճի»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ ամենածանր վիճակում հայտնվել է իրենց հեռուստաընկերությունը: «Խոսքի ազատության, տարիներ շարունակ լրագրության պաշտպան ՀԿ-ները լռություն են պահպանում, նաև պաշտպանում են այն կարծիքը, որ շատ ճիշտ է, որ մեր ՀԸ տնօրենը ձերբակալված է, որովհետև մենք նեգատիվ լուրերի հեղինակներ ենք: Չգիտեմ՝ ով է որոշում, որ մենք նեգատիվ լուրեր ենք հրապարակում, կամ ով է որոշում, թե մենք ինչպես պետք է աշխատենք, բայց այսօր մեր ՀԸ տնօրենը ապօրինի է կալանավորված, ես տեղյակ եմ գործի քննությանը և բացահայտ կարող եմ ասել՝ այս գործը ապագա չունի, եթե նույնիսկ դատարան հասնի: Այս ամբողջն արվում է  այն բանի համար, որ նա ևս մեկ կամ երկու ամիս մնա կալանքի տակ»,- նշեց նա:

Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan