Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Արա Գալոյան. 2019-ին Արտաքին ապրանքաշրջանառության ոլորտում էական փոփոխություններ չեն արձանագրվ

2019 տնտեսական տարին կամաց-կամաց վերածվում է վիճակագրության: Հետևաբար նույն դանդաղ տեմպով էլ վերլուծվում է:

Մեր արտաքին ապրանքաշրջանառության մասին առաջին տվյալներն արդեն կան: Պաշտոնապես հայտարարվում է, որ արտահանումներն աճել են 9.4 տոկոսով: Նաև ասվում է, որ ներմուծումների աճն ավելի առաջանցիկ է՝ 10.3 տոկոս: Այսինքն արտաքին առևտրի ոլորտում չի հաջողվում կանխել բացասական սալդոյի աճը: Դժվար է ասել՝ լավ է, թե վատ, սակայն կարելի է արձանագրել, որ արտաքին ապրանքաշրջանառության ոլորտում էական փոփոխություններ չեն արձանագրվել: Հակառակ պաշտոնական խոստումներին:

Նույնն են մնացել արտաքին առևտրի գործընկեր երկրները: Նույնն է մնացել արտահանվող ապրանքատեսականու կառուցվածքն ու համամասնությունները: Մեր արտաքին ապրանքաշրջանառության առաջին հնգյակը կրկին Ռուսաստանն է գլխավորում՝ փոխադարձ առևտրի 27.1 տոկոսանոց մասնաբաժնով: 2018թ․ համեմատ ՌԴ մասնաբաժինն աճել է 1 տոկոսով։ Երկրորդը, բնականաբար, երկրագնդի գործարանի համբավ ունեցող Չինաստանն է՝ 11.6 տոկոս: 2018-ի համեմատ աճը 1.2 տոկոս է։ Երրորդը Շվեյցարիան է` 6.3 տոկոս: Ճիշտ նույն արդյունքն էր 2018-ին (արտահանվող ապրանքների կառուցվածքը դիտարկելուց պարզ կդառնա, թե ինչ ենք արտահանում այդ երկիր): Չորրորդը Գերմանիան է՝ իր բաժին 5.5 տոկոսով: 2018-ի համեմատ ապրանքաշրջանառությունը նվազել է 0.4 տոկոսով: Հինգերորդը Իրանն է` 5 տոկոս: Այս երկրի հետ աճը 0.1 տոկոս է և այն բացառապես պայմանավորված է ցեմենտի ներկրմամբ: Առաջին անգամ 1 մլն դոլար արժեքը գերազանցող քանակի ցեմենտ ներկրվել է 2014թ․: 2017թ․ մենք ներմուծել ենք մոտ 5 մլն դոլար արժեքի ցեմենտ, իսկ 2018-ին` մոտ 26.5 մլն դոլարի, 2019-ին մոտ 27.5 մլն դոլարի:

Որոշակի իմաստով կայուն է մնացել մեր արտահանումների երկրների ցանկը: Հայաստանի արտահանումների ամենախոշոր խմբաքանակը կրկին Ռուսաստանին է «բաժին ընկնում»` մեր արտահանումների 27.8 տոկոսը: Երկրորդ տեղում Շվեյցարիան է՝ 17.3 տոկոս: Բուլղարիան երրորդն է՝ 7.9 տոկոսով, ապա՝ Չինաստանը (7.7 տոկոս) և Իրաքը (6.7 տոկոս):

Մեկ դիտարկում․ մեր իշխանությունները վերջին երկու տարում խոստանում էին աշխուժացնել տնտեսական հարաբերությունները Վրաստանի հետ: 2019-ին Վրաստան է ուղղվել մեր արտահանումների 2.6 տոկոսը: Համեմատելով նշենք, որ սա անկում է` 2018-ի ցուցանիշը մի փոքր, բայց ավելի բարձր էր` 2.9 տոկոս:

Հիմա թվարկենք մեր արտահանումների ապրանքախմբերը: Ամենամեծ ծավալ ունի, բնականաբար, հանքահումքային արտադրանքը՝ 742.894 մլն դոլար: Այս ցուցանիշը բացատրում է Գերմանիայի բարձր դիրքը մեր արտահանումներն «ընդունող» երկրների շարքում: Երկրորդ խոշոր խմբաքանակը «պատրաստի սննդամթերք» ապրանքատեսակն է՝ 639.050 մլն դոլար արժեքի: Այս ապրանքատեսակի հիմնական սպառողը Ռուսաստանն է: Երրորդ խմբաքանակը, որ պատկառելի` 414.113 մլն դոլար արժեք ունի, բավական երկարանուն է` «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» (Հիշո՞ւմ եք Շվեյցարիայի բարձր դիրքը մեր արտահանումների կառուցվածքում: Պատասխանը հենց այս ոլորտն է տալիս): Անկեղծության համար պետք է ընդգծել, որ այս ոլորտը բավական ներդրում ունի մեր տնտեսության մեջ: Հասկանալի է, որ թանկարժեք քարեր ասածը (ալմաստ) ու մետաղը ներմուծվում են: 2019-ի ներմուծումները մոտ 400 մլն դոլար են կազմել: Ասել է, թե դրանց վերամշակման ու պատրաստման ընթացքում մեր երկրում 100 մլն դոլարը գերազանցող արժեք է ստեղծվում: Այս ոլորտը 2019-ի ամենամեծ աճ արձանագրածներից է: 2018-ի համեմատ՝ 34.7 տոկոս: Եւ զիջում է միայն «սարքեր ու ապարատներ» ոլորտին, ուր աճի տեմպը շատ բարձր է` 81.9 տոկոս: Սակայն այս ոլորտի զուտ տնտեսական արժեքը անհամեմատ ավելի փոքր է: Որովհետև «սարքեր ու ապարատներ» ապրանքախումբն իրականում վերաարտահանում է: Այդ ապրանքախմբից անցած տարի ներմուծել ենք մոտ 122 մլն դոլար արժեքի, ապա վերաարտահանել մոտ 96 մլն դոլարի:

Ահա այսպիսին է մեր արտաքին ապրանքաշրջանառության պատկերը: Պատկեր, որ էական փոփոխությունների չենթարկվեց 2019թ․ ընթացքում:

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan