Հանրաքվեն իշխանությանն է անհրաժեշտ՝ ժողովրդի որոշմամբ հանցագործությունը քողարկելու համար. Արծվիկ Մինասյան. Տեսանյութ
Տեղի է ունենում պետական հանցագործություն, արդարադատության, սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործություն, «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը։
«Քաղաքական իշխանությունն, ունենանալով մեծամասնություն խորհրդարանում, սահմանադրությամբ ունենալով հնարավորություն ինքն ընդունելու համապատասխան օրենքը կամ փոփոխությունը սահմանադրության մեջ, ինչու է այն տեղափոխում ժողովրդի վրա։ Այս հարցի պատասխանը, կարծում եմ, մեր հասարակության շատ անդամներ պիտի ստանան, որպեսզի կարողանան ճիշտ կողմնորոշվել», - ասաց Արծվիկ Մինասյանը։
Այս ամենի պատճառն, ըստ Մինասյանի, այն է, որ քաղաքական իշխանությունը հասկանում է, որ թույլ է տալիս հանցագործություն։
Մանրամասները՝ տեսանյութում: