Արցախում երկու զինծառայող է զոհվել

Դիտել նաև
Բաքուն հաստատում է ադրբեջանցի 4 զինծառայողի զոհվելը
Հրապարակվել է հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում նահատակված ևս 71 զինծառայողի անուն
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մարտերում զոհված զինծառայողների ևս 51անուն
Բժիշկը, շտապօգնության մեքենայից առաջինը դուրս գալով, հայտնվել է ադրբեջանա-թուրքա-ահաբեկչական դիվերսիոն խմբի կրակահերթի տակ
«Տղե՛րք, թողեք ինձ ստեղ, փախեք»․ անմահացած Վահե Եղիկյանի վերջին խոսքը. Լուսանկար
Արցախում երկու զինծառայող է մահացել։
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը։
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ երկրորդ մահացած զինծառայողի անուն-ազգանունն է Տիգրան Հուսիկի Մխոյան։