«Քուանշ, 20 օր ժամանակ՝ մանդատները վայր դնել կամ վերջնականապես դուրս գալ այդ ոճից». Ալեն Սիմոնյանը՝ ԲՀԿ-ին. Տեսանյութ
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը այսօր՝ հունվարի 24-ին, ԱԺ ամբիոնից 20 օր ժամանակ տվեց ԲՀԿ-ին եւ ԼՀԿ-ին մանդատները վայր դնելու։
«Չի աշխատելու այդ մեխանիզմը ու չի կարող այնպես լինել, որ մենք գանք այստեղ ինչ-որ բաներ խոսենք։ Պայմանավորվենք, որ պետք է խոսենք միայն օրենքներից, պառլամենտարիզմից հետո դուրս գանք այս դահլիճից՝ ֆիլմեր սարքենք։ Բայց գրել ստատուսներ եւ վիրավորել ինձ եւ իմ գործընկերներին, չի աշխատելու այդ ձեւը։ Չի կարելի գնալ, գրել վիրավորանք պարունակող, ծաղրանք պարունակող ստատուսներ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։