«Էրեբունի պլազա»-ում կրակոցներ արձակած անձը վնասազերծվել է. Տեսանյութ
Ոստիկանությունը բանակցություններից հետո վնասազերծեց անկանոն կրակածներ արձակած անձին:
Հիշեցնենք, որ ոստիկանությունը ժամը 14:45-ին ահազանգ է ստացել «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի շենքի ներսում կրակոցների մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: