Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 22100-ով պակասել է. ինչպիսի՞ն է վերջին 3 տարիների դինամիկան

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանի թե՛ նախկին, թե՛ այսօրվա իշխանությունները անտարբեր չեն Հայաստանի բնակչության թվաքանակն ավելացնելու վերաբերյալ կանխատեսումների նկատմամբ։ 

Սերժ Սարգսյանը հայտարարում էր Հայաստանի բնակչությունը մինչև 2040 թվականը 4 միլիոն դարձնելու մասին, իսկ Նիկոլ Փաշինյանը նշաձողը ավելի բարձրացրեց՝ հայտարարելով, որ մինչև 2050 թվականը պետք է Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոնի։ 

Թե որքանո՞վ կիրականանան իշխանությունների ցանկությունները, ե՞րբ հնարավոր կլինի հասնել նման արդյունքների, հարց է, որը ենթադրում է համալիր մոտեցում՝ առաջին հերթին երկրի տնտեսական զարգացման համատեքստում։ Այդուհանդերձ, այսօրվա դրությամբ առկա իրավիճակն ու ցուցանիշները ո՛չ 4, ո՛չ էլ 5 միլիոն բնակչություն ունենալու առումով հուսադրող չեն։ 

Ինչո՞ւ է նվազել ՀՀ մշտական բնակչության թվաքանակն այն դեպքում, երբ հատկապես վերջին մեկուկես տարում խոսվում էր հայրենադարձության, արտագաղթի տեմպի նվազման մասին, թողնենք մասնագետների ուսումնասիրությանը, և պարզապես դիտարկենք Ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները՝ համեմատության եզրեր անցկացնելով վերջին երեք տարիների ցուցանիշների միջև։ 

ԱՎԿ-ի՝ օրերս հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը 2019 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմել է 2 մլն 957 հազար 500 մարդ։ ԱՎԿ-ն մանրամասն ներկայացրել է նաև քաղաքային և գյուղական բնակավայրերում առկա ցուցանիշները։ 

Դիտարկելով ԱՎԿ-ի տվյալները՝ փորձեցինք փոքր ուսումնասիրություն կատարել՝ պարզելու, թե վերջին տարիների ընթացքում ՀՀ մշտական բնակչության թվաքանակի աճի տեմպերն ինչպիսի՞ արդյունք են գրանցել։ 2018 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 969 հազար 200 մարդ։ 

Հիմք ընդունելով այս ցուցանիշը՝ կարող ենք փաստել, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այս տարի ՀՀ մշտական բնակչության թիվը 11 700-ով պակասել է։ 2018 և 2019 թվականների համեմատ 2017 թվականին ՀՀ մշտական բնակչության թիվն ավելի մեծ է եղել. 2017 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ այդ ցուցանիշը կազմել է 2 979 600 մարդ, այսինքն՝ 10 400-ով ավելի, քան 2018 թվականին։ 

Համեմատելով 2017 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ առկա տվյալներն ու 2019 թ. նույն ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը՝ կարող ենք փաստել, որ այս ընթացքում ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 22 100-ով պակասել է։ 

Միևնույն ժամանակ, եթե դիտարկում ենք միայն 2019 թ. հունվար, ապրիլ ամիսներին առկա ՀՀ մշտական բնակչության աճի տեմպերը, նկատում ենք, որ այստեղ ևս դրական դինամիկա չկա։ 2019 թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թիվը կազմել է 2 965 300 մարդ, իսկ 2019 թ. ապրիլի 1-ի դրությամբ՝ 2 962 100 մարդ։ 

Սա նշանակում է, որ երեք ամիսների ընթացքում մշտական բնակչության թիվը նվազել է 3200-ով։ Նշենք նաև, որ 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 972 700 մարդ, իսկ 2018 թ. ապրիլի 1-ի դրությամբ՝ 2 969 900 մարդ։

Առանձին դիտարկման առարկա են քաղաքային և գյուղական բնակավայրերում մշտական բնակչության թվաքանակի վերաբերյալ տվյալները։

 Տրամաբանական է, և ընդհանուր ցուցանիշից էլ կարելի է եզրակացնել, որ այս առումով աճի տեմպերը ևս նվազել են։ 

Այս համատեքստում հատկապես պետք է հաշվի առնել գյուղական բնակավայրերի իրավիճակը, որոնք առավել խոցելի են, և ամեն տարի դատարկվող գյուղերի շարքին նորերն են ավելանում։ 

2019 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ քաղաքային բնակավարերում մշտական բնակչության թիվը կազմել է 1 893 200 մարդ։

Նշված ժամանակահատվածում գյուղական բնակավայրերում մշտական բնակչության թիվը կազմել է 1 064 300, իսկ Երևանում՝ 1 083 600։

Նշված ժամանակահատվածում ամենաքիչ մշտական բնակչություն ունեցող մարզը Վայոց ձորն է, որտեղ 2019 հոկտեմբերի 1-ի դրությամբ կա 48 700 մշտական բնակչություն։ 

2018 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ քաղաքային բնակավայրերում մշտական բնակչության թիվը կազմել է 1 895 400, միայն Երևանում՝ 1 079 400։ Գյուղական բնակավայրերում 2018 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ կա 1 073 800 մշտական բնակչություն։ Ամենաշատ մշտական բնակչություն ունեցող մարզն Արմավիրն է։ 

Այստեղ 2018 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ 264 500 մշտական բնակչություն է եղել։ 

Այդուհանդերձ, 2019 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ամենաշատ մշտական բնակչություն ունեցող մարզում ևս աճի նվազում է գրանցվել։ 2018 թ. նույն ժամանակահատվածի համեմատ մշտական բնակչությունը 1100-ով պակասել է՝ կազմելով 263 400 մարդ։ 

2018 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Արագածոտնի մարզում մշտական բնակչության թվաքանակը կազմել է 126 700, Արարատի մարզում՝ 257 700, Արմավիրում՝ 264 500, Գեղարքունիքում՝ 229 000, Լոռիում՝ 215 800, Կոտայքում՝ 251 400, Շիրակում՝ 234 100 Սյունիքում՝ 138 400, Վայոց ձորում՝ 49 300, Տավուշում՝ 122 900։ 2019թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ բոլոր մարզերում մշտական բնակչության թվաքանակի նվազում է արձանագրվել։ 2019 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ Արագածոտնի մարզում առկա է 124 400, Արարատում ՝ 256 200, Գեղարքունիքում՝ 227 200, Լոռիում՝ 213 500, Կոտայքում՝ 251 200, Շիրակում՝ 230 800, Սյունիքում՝ 137 400, Վայոց ձորում՝ 48 700 և Տավուշի մարզում՝ 121 100 մշտական բնակչություն»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan