Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Հենց Հաթերքից ձախ ես թեքվում, Կովկա՞սն է

Շաբաթ-կիրակի Նիկոլ Փաշինյանն ահագին ուրախություն ապահովեց, հատկապես ֆեյսբուքներում և իր գլխավորած իշխանությանն, այսպես ասեմ՝ քննադատաբար վերաբերվող հանրության շրջանում:

Երևի տեսնելով, որ կրթության և այլն նախարար Արայիկ Հարությունյանը հրապարակային ելույթներով ավելի է բարդացնում թե՛ իր, թե՛ իր ներկայացրած կառավարության վիճակը, օրինակ, ցուցարարներին անդաստիարակ համարելով կամ իրեն իրավունք վերապահելով որոշել, թե ով ինչից կարող է խոսել, վարչապետ Փաշինյանը որոշեց անձամբ ներգրավվել գործընթացում: Մինչ նախարարը ոստիկանական հոծ շարքերով պատսպարվել էր գերատեսչական շենքում, Նիկոլ Փաշինյանը գնաց ցուցարար ուսանողների հետ շփվելու: Հա, ու ձև էր բռնել, թե բացարձակապես անտեղյակ է իր ենթակայի, այն է՝ կրթության և այլն նախարարի ասածներից, որոնցից բողոքավորներն ավելի էին բորբոքվել: Բայց տեղում մի ուսանողուհի «բացը» լրացրեց, փոխանցելով Արայիկ Հարությունյանի «փայլատակումների» ծաղկաքաղը: Բայց դա դեռ իր հերթին:

Նիկոլ Փաշինյանը, խոսքի մեջ, չգիտես ինչո՞ւ, որոշեց, որ մենք բոլորս, ներառյալ և ինքը իհարկե, կովկասցիներ են: Քավ լիցի, ցուցարարների շարքերում բանասիրությունից ու պատմությունից տեղյակ ուսանողները շատ էին, ու նրանցից մեկը տեղում հակադարձեց, թե մենք կովկասցիներ չենք, արիացիներ ենք: Փաշինյանը, երբեմնի լրագրողական լեզվաճարպկությամբ փորձեց տակից դուրս գալ, թե՝ բա արիացիք որտեղի՞ց են:

Դե, ԳԱԱ Պատմության ինստիտուտում երևի բավարար թվով մասնագետներ կլինեն, որպեսզի սիրելի վարչապետի համար մի ընկալելի տեղեկանք կազմեն, թե «բա արիացիք որտեղի՞ց են, կովկասցիները՝ որտեղից»: Սակայն մինչ դա տեղի կունենա, ֆեյսբուքներում բազմաթիվ օգտատերեր սկսեցին ժողվարչապետիս բացատրել, թե Հայկական լեռնաշխարհը կամ Հայկական բարձրավանդակը որտեղ է, Կովկասը՝ որտեղ, ինչը ինչից հետո է՝ պատմաաշխարհագրական տեսանկյունից, պատմաքաղաքական իմաստով (ասենք, որտեղից և ինչու է ծագել Անդրկովկաս եզրը և այլն, և այլն): Մի խոսքով, արձագանքողների մի մասը «լիկբեզ»-ով էր զբաղված, մյուսները ծիծաղում էին, երրորդները սկսում էին բացել աչքերը:

Բայց, ինչպես ասվում է, այդ «բլթը» դեռ չմարսած, ժողվարչապետը մեկնեց Արցախ ու հընթացս մի սրտառուչ գրառում արեց ճանապարհին տեսած մի մարդու մասին, որ մի բան պահած սպասում էր վարչապետական մեքենային, ինչից Նիկոլ Փաշինյանը մի պահ լարվել էր, սակայն իզուր, քանի որ, ըստ գրառման, այդ մարդը պարզապես նրա մեքենայի ետևից ջուր էր լցրել: Փաշինյանն ու պատմությունը լռում են այն մասին, թե արդյոք, նա նաև ասե՞լ է՝ «լվա ինքդ», թե՞ պարզապես ավանդական բարեմաղթանքներ է հղել:

Հուզիչ նկարագրություն է իհարկե: Բայց Նիկոլ Փաշինյանը թարսի պես նշել էր, թե դեպքը տեղի է ունեցել Հաթերք գյուղի մերձակայքում:

Ու քանի որ աշխարհագրությունից ու քարտեզից շատերը գաղափար ունեն, միանգամից հետևեց արձագանքը, որ ախր, վարչապետի մեքենան կամ ավտոշարասյունը, Արցախ ուղևորվելիս, Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի մերձակայքում կարող էր հայտնվել միայն այն դեպքում, եթե նա հատուկ շեղվեր երթուղուց և գնար հենց Հաթերք: Կարճ ասած, աշխարհագրական վրիպումը կասկածի տակ դրեց ամբողջ գրառումը: Մի ՖԲ օգտատեր էլ սրամտել էր, թե՝ միայն Կառլսոնը կարող էր վարչապետի մեքենայի ետևից ջուր լցնել, քանի որ ուղղաթիռի ետևից միայն այդ թռչող գրքային պերսոնաժը կարող է նման բան անել:

Մի խոսքով, չնայած Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան պատին կոնկրետ գրառումների տակ հեղվող փառաբանումներին, արդեն շատ ավելի շատերն են պարզ բաներ նկատում և հարցեր տալիս: Երևի կգա և այն պահը, երբ մի մանչուկ կբացականչի, թե՝ ժողովուրդ, վարչապետը բոբիկ է, ախր: Թեպետ, արդեն դրա կարիքն էլ կարծես չկա:
Հա, հենց Հաթերքից ձախ ես թեքվում, Կովկասն է: Լո՛ւրջ:

Արմեն Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan