9 մլն դրամ եկամուտ, բնակարան, Toyota Camry. Էդմոն Մարուքյանի ունեցվածքը
Zham.am-ն արդեն ներկայացրել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Իմ քայլը» դաշինքի, Հայաստանի հանրապետական կուսակցության և «Մենք» դաշինքի նախընտրական ցուցակները գլխավորող թեկնածուների ունեցվածքները՝ ըստ պաշտոնական հայտարարագրերի:
Այս հրապարակմամբ ներկայացնում ենք պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանի ունեցվածքը:
2017 թվականի տարեկան հայտարարագրում, որը ներկայացվել է ս/թ փետրվարի 15-ին, Էդմոն Մարուքյանը հայտարարագրել է միայն եկամուտ և դրամական միջոցները:
Պատգամավորի եկամուտները կազմել են 9 մլն 498 466 դրամ, որը գոյացել է հետևյալ կերպ՝
5 մլն 899 720 դրամ՝ աշխատանքի վարձատրություն,
74 954 դրամ՝ աշխատանքի վարձատրություն,
1 մլն 891 592 դրամ՝ այլ եկամուտներ,
1 մլն 154 800 դրամ՝ այլ եկամուտներ,
477 400 դրամ՝ այլ եկամուտներ:
Մարուքյանը գրանցել է նաև արտարժույթով եկամուտ՝ 1001 դոլար, որի ստացման աղբյուրը նույնպես այլ եկամուտներ է նշված:
Դրամական միջոցները կազմել են 2 մլն դրամ և 3000 դոլար:
Պաշտոնի ստանձման հայտարարագրում, որը ներկայացվել է 2017 թվականի մայիսի 30-ին, պատգամավորը գրանցվել է 1 բնակարան և TOYOTA CAMRY մոդելի ավտոմեքենա:
Դրամական միջոցները կազմել են՝
740 եվրո,
2000 դոլար,
3 մլն եվրո:
Եկամուտները կազմել են 4 մլն 68 880 դրամ, որը գոյացել է հետևյալ կերպ՝
1 մլն 668 880 դրամ՝ աշխատանքի վարձատրություն,
400 000 դրամ՝ այլ եկամուտներ,
1 մլն 800 000 դրամ՝ ապահովագրական հատուցումներ,
200 000 դրամ՝ այլ եկամուտներ:
Մարուքյանի կինը՝ Տաթևիկ Մատինյանը ևս 2017 թվականի տարեկան հայտարարագրում գրանցել է միայն եկամուտներ և դրամական միջոցներ:
Եկամուտները կազմել են 1 մլն 23 372 դրամ, որը գոյացել է աշխատանքի վարձատրությունից:
Հարկային տարվա սկզբում Տաթևիկ Մատինյանի դրամական միջոցները կազմել են 1 մլն 500 000 դրամ, որը տարվա ավարտին նվազել է՝ դառնալով 800 000 դրամ:
Պատրաստեց Ակաթի Վահանյանը