Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Հայկոն հայտնվել է իր իսկ կողմից պատրաստած պոպուլիստական խոստումների թակարդում. Տեսանյութ

Վերջին օրերին լայն տարածում է ստացել Հայկ Մարությանի այն հարցազրույցը, որտեղ նա ակնարկում է, որ վերջին հինգ տարիներին ամեն ինչ թանկացել է, և բնականաբար այդ պրոցեսից զերծ չի կարող մնալ նաև քաղաքային տրանսպորը:

Իր այդ խոսքերից հետո նրան հիշեցրին, որ թե հինգ տարի, և թե այս նախընտրական արշավի ժամանակ, նա տրանսպորտի գնի թանկացման մասին ոչինչ չի ասել: Հայկոն, զգալով որ աղմուկը մեծանում է, ֆեյսբուքյան հայտարարությունով հանդես եկավ, որտեղ նշեց, որ իր խոսքերը ճիշտ չեն հասկացել, և ինքը դեմ է, որ քաղաքային տրանսպորտի գինը թանկանա:

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ ինչպես 5 տարի առաջ, այնպես էլ հիմա դեմ եմ տրանսպորտի թանկացմանը քաղաքացիների համար: Տրանսպորտի սակագնի ինքնարժեքի բարձրացման դեպքում քաղաքը պետք է լուծի խնդիրն այնպես, որ քաղաքացիների համար տրանսպորտի գինը չթանկանա» ,- նշեց Մարությանը իր ֆեյսբուքյան գրառման մեջ:

Այսպիսով, Հայկոն վախենալով մարդկանց բացասական արձագանքից` ետ պտտեցրեց իր իսկ կողմից արված այն եզրույթը, որ համատարած թանկացումների շարքում տրանսպորտի գինը չի կարող չթանկանալ: Ճիշտ է, նա ճշգրտեց, որ քաղաքացիների համար գինը չի թանկանա, սակայն լուրջ փորձագետները շատ լավ հասկանում են, որ լուրջ կառուցվածքային բարեփոխման արդյունքում, տրանսպորտի գնի բարձրացումը անխուսափելի է: Ճիշտ է, Մարությանը խոստանում է այն կոմպենսացնել քաղաքային բյուջեից, սակայն բյուջեն անսպառ չէ, մանավանդ երկրի կառավարման այս համակարգում, այդ բյուջեն էապես չի կարող մեծանալ: Սակայն երկրի համակարգային փոփոխությունների խոստում , ոչ Մարությանը, ոչ էլ Փաշինյանը հանրությանը չեն տվել: Քաղաքային տրանսպորտը, իրոք, բարեփոխման լուրջ կարիք ունի և այդ բարեփոխումների տրամաբանությունը, որը խոստացել է նաև Հայկոն, հակասում է այն պոպուլիստական մյուս խոստումներին, որի կատարման դեպքում իրենց բարեփոխելու խոստումը օբյեկտիվորեն չի կարող կատարվել:

Այսպիսով, 80 տոկոսի հետևից ընկնելով նրանք խոստացել են այնքան բան, որ դա հակասելու է իրական բարեփոխումների տրամաբանությանը: Այսպիսով, «սև-սպիտակների» կեղծ հեղափոխական պաթոսն ավարտվել է և «սպիտակները» կանգնել են իրական երկընտրանքի առջև. իրենց կողմից գիտակցված ձևով խաբած խոստումների ո՞ր մասից հրաժարվել: Որից էլ որ հրաժարվեն, միևնույն է հասարակական շոկը շատ ցավոտ է լինելու:

Ինչպես ասում են, խորամանկ աղվեսը երկու ոտով է թակարդն ընկնում:

Արտակ Հակոբյան

Լուսանկարը` Sputnik Armenia -ի:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan