1994թ.-ի Ազնավուրի այցը Գորիս, այդ թվում նաև իմ հայրական տուն, միշտ կմնա մեր ընտանիքի ամենահպարտ օրը (լուսանկար)
Դիտել նաև
Ինչու՞ եք 1988թ. քարտեզը գաղտնի պահում, հրապարակե՛ք. Արթուր Խաչատրյան
Գեղամ Նազարյանի էմոցիոնալ գնահատականները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը. Սեյրան Օհանյան
Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ»
Իվանիշվիլու իշխանության տապալումը Վրաստանում շահավետ է Ադրբեջանին, Թուրքիային, Նիկոլ Փաշինյանին և Արևմուտքին
Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայի, Հայաստանի, Հայրենիքի ու... Եկեղեցու. «Փաստ»
1994թ.-ի Ազնավուրի այցը Գորիս, այդ թվում նաև իմ հայրական տուն, միշտ կմնա մեր ընտանիքի ամենահպարտ օրը։
Խոնարհվում եմ իր հիշատակի առջև՝ ամենադժվար օրերին մեծածավալ հումանիտար ծրագրեր իրականացնելու համար, նաև հորս առջև՝ նվիրումով և բացառիկ ազնվությամբ "Ազնավուրը Հայաստանին" բարեգործական հիմնադրամին ծառայելու համար։ Նման նվիրումներով է կայացել պետությունը։
P.S. Այցի ժամանակ հինգ տարեկան էի։ Մեր տան աստիճաններին մի պահ դուրս եկա Ազնավուրի դիմաց, կանգնեցրեց, ձեռքը դրեց գլխիս և ինչ-որ հարց տվեց։ Չպատասխանեցի, ամաչում էի։ Բայց նաև միտքս իրեն ուղեկցող շքեղ մեքենաների վրա էր, թողեցի և արագ ծլկեցի մեքենաների մոտ։ Դրանք այդ պահին ավելի հետաքրքիր էին:
Արշակ Մուսախանյանի ֆեյսբուքյան էջից