Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Բ. Պողոսյան. «Միջազգային և տարածաշրջանային անվտանգության համակարգերը բարդ փոփությունների փուլում են»

ՀՀ ՊՆ Պաշտպանական Ազգային հետազոտական համալսարանի գիտության գծով պետի տեղակալ Բենիամին Պողոսյանի ելույթը ՀԱՊԿ երրորդ Մոդել-կոնֆերանսի լիագումար նիստում:

«Այս համաժողովն էական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետությունում ՀԱՊԿ գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ տեղեկատվության տարածման գործում: Կարևոր է այն հանգամանքը, որ նշված համաժողովին մասնակցում են ուսանողներ և ասպիրանտներ ՀԱՊԿ անդամ-պետություններից: Տվյալ փաստը նպաստում է հատկապես երիտասարդության շրջանում կազմակերպության խնդիրների և գործունեության մեխանիզմների վերաբերյալ գիտելիքների ձևավորմանը: Ներկայումս միջազգային և տարածաշրջանային անվտանգության համակարգերը բարդ փոփությունների փուլում են:

Տեղի է ունենում նոր կենտրոնների ձևավորման ինտենսիվ գործընթաց: Չինաստանը, Ռուսաստանը, Հնդկաստանը, Ճապոնիան, Բրազիլիան և այլ պետություններ գնալով մեծացնում են իրենց դերը միջազգային հարաբերություններում: Տվյալ միտումները հատկապես նկատելի են համաշխարհային տնտեսության ոլորտում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված միջազգային ֆինանսական ինստիտոտւտներին` Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ, զուգահեռ ձևավորվեց և աստիճանաբար զգալի քշիռ են ձեռք բերում նոր կառույցներ՝ Ասիական ենթակառուցվածքների ներդրումների բանկը, Նոր զարգացման բանկը: Նշված գործընթացները տնտեսական և ֆինանսական միջազգային կենտրոնի` ԱՄՆ-ից և Արևմտյան Եվրոպայից դեպի Ասիա տեղափոխման հետևանքն է, ինչ առաջիկա տսանամյակներում էական ազդեցություն է թողնելու համաշխարհային ֆինանսական համակարգի կառուցվածքի և կառավարման վրա:

Միջազգային հարաբերություններում ԱՄՆ-ի` հեգեմոն դերի նվազման և նոր աշխարհակարգի ձևավորման պայմաններում տարբեր տարածաշրջաններում նկատվում է անկայունության աճ: Տարածաշրջանային մակարդակում սեևռվում է գերիշխանության համար պայքար: Ընդ որում, այն հաճախ ստանում է զինված հակամարտությունների տեսք: Գլոբալ նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացի պայմաններում էականորեն նվազել է տարածաշրջանային տիրությունների միջև հակադրությունները զսպող միջազգային գործիքակազմի ռեսուրսները: Տվյալ հանգամանքն առավել ակնառու է Մերձավոր Արևելքում, որտեղ վերջին 7 տարիների ընթացքում առաջատար պետությունների` Թուրքիայի, Իրանի, Սաության Արաբիայի, Կաթարի, Իսրայելի միջև ընթանում է կոշտ պայքար տարածաշրջանում գերիշխող դիրք ձեռք բերելու համար: Նշված պայքարում օգտագործվում են տարբեր մեթոդներ, այդ թվում ոչ կանոնավոր զինված խմբավորումների ձևավորում և օգտագործում:

Տարածաշրջանային անվտանգության նոր համակարգի ձևավորման էպիկենտրոնում է Սիրիան, որին առնվազն մի քանի տասնամյակ կպահանջվի սոցիալ-տնտեսական զարգացվածության առումով 2010 թվականին հասնելու համար:

Հարավային Կովկասը ևս զերծ չէ վերոնշված գործընթացներից: Մեր տարածաշրջանում գերիշխող դիրք ունի և առնվազն առաջիկա տասնամյակի ընթացքում շարունակելու է մնալ Ռուսաստանը: Միևնույն ժամանակ, Հարավային Կովկասում շռայլում են Թուրքիան, Իրանը, իսկ արտատարածաշրջանային ուժերից` ԱՄՆ-ը, Չինաստանը: Տարածաշրջանում ներկայացված են նաև Եվրոպական միությունն իր «Արևելյան գործընկերություն» ծրագրով, և ՆԱՏՕ-ն իր Անհատական համագործակցության գործողությունների ծրագրով:

Հարավային Կովկասը կարևոր նշանակություն ունի ինչպես Իրանին և Թուրքիային սահմանակից լինելու, այնպես էլ Կասպիի ավազանի օգտակար հանածոները դեպի Եվրոպա արտահանելու տարանցիկ հնարավորությունների տեսանկյունից:

Անկախությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունը ջանքեր է գործադրում հավասարակշիռ արտաքին քաղաքականություն իրականացնելու համար, Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցությանը զուգահեռ փորձելով հարաբերություններ զարգացնել նաև ԱՄՆ-ի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի, իսկ վերջին տարիներին նաև Չինաստանի հետ: Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական դաշինքի առկայության, և վերջինիս կողմից Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ իրականացվող բացահայտ թշնամական քաղաքականության պայմաններում Հայաստանն իրեն չի կարող թույլ տալ այդ դերակատարների հետ հարաբերությունների հետագա զարգացման նպատակով վտանգել Ռուսաստանի հետ իր ռազմավարական դաշինքը:

Տարածաշրջանում ոչ մի ուժ ի վիճակի չէ, կամ չի ցանկանում Հայաստանի Հանրապետությանը տրամադրել անվտանգության` իրավական ուժ ունեցող գործիքներ, ինչպիսիք Հայաստանն ունի Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերությունների և ՀԱՊԿ-ին անդամակցության շնորհիվ:

Մեր կարծիքով, տեսանելի ապագայում Հայաստանի Հանրապետության արտաքին և անվտանգային քաղաքականության հիմքում շարունակելու է դրված լինել Ռուսաստանի հետ ռազմավարական դաշիքնի ծավալումն ու ՀԱՊԿ-ի շրջանակներում արդյունավետ համագործակցության ընդլայնում»:

Հիշեցնենք, որ 2018թ. օգոստոսի 17-ից 21-ը ք. Ծաղկաձորում (ՀՀ) անցկացվել է «Հանրային դիվանագիտության կենտրոն»-ի կողմից կազմակերպված, արդեն ավանդական դարձած ՀԱՊԿ երրորդ մոդել-կոնֆերանսը` Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի, Հայաստանում Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Քաղաքագիտության ամբիոնի օժանդակությամբ:

«Հանրային դիվանագիտության կենտրոն»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan