Պետրոս Ղազարյան. «Մեր հասարակությանը կարող է կոնսոլիդացնել և մոբիլիզացնել միայն Արցախի վտանգը». Տեսանյութ
Zham.am-ի «Ամբիոն» հաղորդման հյուրն էր հաղորդավար Պետրոս Ղազարյանը: Հաղորդման ընթացքում քննարկվեցին Հայաստանի ներքաղաքական իրավիճակը¸ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կատարվող զարգացումները¸ ինչպես նաև բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը Ադրբեջանին:
Ղազարյանը իր խոսքում նշեց¸ որ կարևոր է¸ որ ոչ միայն իշխանությունը լինի լեգիտիմ¸ այլ նաև քաղաքացին և եթե նա չմասնակցի առաջիկա խորհրդարանական ընտրություններին¸ դա փաստացի նշանակում է¸ որ նա մի կողմ է իրեն քաշում պետությունում տեղի ունեցող հետագա զարգացումներից: Պետրոս Ղազարյանը ընդգծեց¸ որ թե´ իշխանության¸ թե´ ընդդիմության հանդեպ չկա վստահություն¸ սակայն ամեն դեպքում ընտրություններին պետք է մասնակցել¸ որովհետև մենք ունենք այն քաղաքական դաշտը¸ որը ունենք:
Ղազարյանն իր խոսքում անդրադարձավ նաև հայկական մամուլում այսօր տիրող վարքուբարքին և մթնոլորտին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am