«Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ) Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Նիկոլը Ալիևին է դարձնում Հայաստանի անվտանգության երաշխավոր. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
2
Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսող «քպ-ի լրագրողին» դատի են տվել ՔՊ-ականներն արդեն բացահայտ են խոսում. «Մեր ադրբեջանցի զինվորները» Լևոն Քոչարյանի օգնականը պատասխան է պահանջել Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսած քպ-ի «լրագրողից» Պաշտպանե՛նք Տավուշը, որ Երևանը «Էրիվան» չդառնա․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը՝ ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման Հատուկ միամիտների ու հիմարների համար արտադրված կտերի մասին. «Կարճ ասած» (տեսանյութ) Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Լուծարվում է հերթական պետական հիմնարկը Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց «Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ) Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, հիմա այնտեղ իրենց աշխարհազորայիններն են իջել․ Եղիշե Մախսուդյան Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը . Խոսրով Հարությունյան Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության Նիկոլը Ալիևին է դարձնում Հայաստանի անվտանգության երաշխավոր. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են»,- Վահրամ Սահակյան Ինչպիսի մայիս է մեզ սպասվում Հարցի լուծումը այստեղ է՝ մայրաքաղաքում. Կարեն Միրզոյան Սուրեն Պապիկյան, արա՛, 15 զոհ ես տվել մի գիշերվա ընթացքում. հրդեհից զոհված զինվորի հայր Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին կապված է Ռուսաստանից հեռանալու հետ. Բոգդան Բեզպալկո (տեսանյութ) «Մեզ միջնորդներ պետք չեն»․ Ալիև Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում. Բաբայան ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին Տավուշի մարզի զոհված հերոսների ծնողները միացել են հանուն Տավուշի շարժմանը ՔՊ հերթական «ձեռքբերումները» Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Կոչուբաև Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին Ճշմարտությունն է իմ խաչը և ես ապրելու եմ այդ ճշմարտության համար. Բագրատ Սրբազան Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպաստավոր իրավիճակ է ստեղծվել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Ինչպես ժողովրդից թալանվեց 25 մլն դոլար. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Հազար անգամ լսած կլինեք այս իշխանության զանազան ներկայացուցիչների խոսքերից, որ մեզ համար քաղաքացու ամեն կոպեկը պետք է ծախսենք շատ աչալուրջ, ժողովուրդը մեզ իր հարկերն է վստահում, պետք է այնպես անենք, որ ոչ մի լումա քոռ ու փուչ չանենք։ Հազար անգամ լսել եք, որ պետական բյուջեն համեմատել են ձեր գրպանի հետ, ասել են՝ ինչ անում ենք, ձեզ համար ենք անում, սա ձեր փողն է։ Ամենաառաջին անգամ 2018 թվականի օգոստոսի 17-ի միտինգի ժամանակ էր, երբ ժողովրդին հավաքեց հանրապետության հրապարակում ու ասաց՝ ձեռքերը կկտրի, բայց ոչ մի կոպեկ անիմաստ չի ծախսի ձեր փողերից։ 

Ես արդեն 5 հաղորդում նվիրել եմ անիմաստ ծախսերին, օրինակներով ցույց եմ տվել, թե քանի հարյուր միլիոն դոլար է ձեր գումարներից մսխվել։ Այսօր կանդրադառնամ ընդամենը երեք օրինակի, երբ մեր ու ձեր փողերը՝ շուրջ 25 մլն դոլար, տրվեց քամուն։ Էլի շեշտեմ, սա մեծ բազմազանությունից ընդամենը 3 օրինակ է, որը կազմում է 25 միլիոն դոլար։

Դրանցից մեկը ընդամենը մի քանի օր առաջ խորհրդարանում արած խոստովանությունն էր, որ Fly Arna ազգային ավիափոխադրող ունենալու ռազմավարական, ինչպես շեշտում էին, ազգային, հրատապ պրոյեկտն էր, որը ձախողվեց։ Հիշում ենք՝ 2019 թվականին ասուլիսում ասաց, թե՝ Հայաստանը պետք է ՀՀ դրոշով օդանավեր ունենա, բայց ոչ Արմավիայի նման, որ սննկանա ու պետությանը խնդիրեր բերի։ 2021 թշվականի հոկտեմբերի 4-ին կառավարությունը մեր էն գրպանից Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին շուրջ 12 մլն դոլար փող տվեց՝ «Ֆլայ Արնա» ավիաընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը ձեռք բերելու համար։ Նիկոլի ճաշակով ավիաընկերության բացումը տեղի ունեցավ 2022 թվականի հունիսի 10-ին․ այն անվանեցին Հայաստանի ազգային ավիափոխադրող, չնայած երեք բաժնետեր ուներ, որոնցից ամենախոշորն արաբական ընկերություն էր։ Մեկուկես տարի անց՝ 2023թ․ դեկտեմբերին, թռիչքները դադարեցվեցին ֆինանսական ու կազմակերպչական խնդիրների պատճառով։ Հայկական դրոշով երկու օդանավերն էլ թռան անվերադարձ։

Նիկոլն ասում էր պետք է էնպիսի ընկերություն բացենք, որ չարժանանա «Հայկական Ավիաուղիների» և «Արմավիայի» ճակատագրին։ Հայկական ավիաուղիները 13 տարի է գործել, Արմավիան՝ 17, Նիկոլի բացածը գոյություն ունեցավ ընդամենը մեկուկես տարի։ Կասեք ոչինչ, տարին 20 հազար հատ ընկերություն է բացվում ու փակվում, ողբերգություն չէ։ Չէ, ժողովուրդ ջան, ողբերգություն է, որովհետև 12 մլն դոլարը, որ դրա վրա փոշիացվեց ՔՊ-ի դրամահավաքի գումարները չէին, դրանք իմ ու ձեր փողերն էին։ Նիկոլից շատ եք լսել, որ ասի՝ կոպեկ-կոպեկ թալանը հետ եմ բերելու․ մինչև էսօր չգիտեմ 12 մլն դոլար հետ բերել է, թե չէ․ բայց մենակ էս մի դեպքով փոշիացրել են այդքան գումար։ Պատգամավոր Նիկոլը կասեր՝ թալանել են, կոռուպցիա են արել, ատկատ են արել, կերել են։

Պետական հետաքրքրությունների ֆոնդին տրվել են 4,4 մլրդ դրամ, իբր լուրջ ներդրումներ բերելու համար․ միակ ներդրումը եղել է «Ֆլայ Առնան», էն էլ փակվեց․ բայց մեր՝ հարկատուներիս փողերից մենակ 4 մլրդ դրամի աշխատավարձ են ստացել էդ հիմնադրամում։

Պետական բյուջեի՝ իմ ու ձեր փողերի հաջորդ լայնամասշտաբ մսխման մասին․ Վերջերս Մարտունի քաղաքում բողոքի ցույց էր, արտագնա աշխատանքի մեկնողները բողոքում էին, որ իշխանությունը իրենց աշխատած փողերը ուզում է հարկել։ Նիկոլն էլ մունաթ էր գալիս․ ասում էր՝ այ խոպանչիներ, բա որ հարկերը չեք ուզում վճարել, բա Մարտունու թազա հիվանդանոցը ո՞ւմ փողերով ենք սարքել․ ձեր փողերով։ Ձեզ համար հիվանդանոց ենք սարքել։ Իսկ ի՞նչ հիվանդանոց են սարքել։ Ամիսներ առաջ մամուլը գրեց, որ Նախորդ տարեվերջին մեծ շուքով շահագործման հանձնվեց Գեղարքունիքի մարզի «Մարտունի» բժշկական կենտրոնը։ Նոր կառուցված շենքը շահագործման է հանձնվել ճաքճքած պատերով, ճաքած սալիկներով, ու վեշլկի համար գլուխ ջարդող Փաշինյանը դա ընդունել է։ Ինքն էր գնացել բացմանը շենքի, ինչպես որ նախորդիվ նշածս ավիաընկերության բացմանն էր գնացել ու սա էլ պրավալ գնաց։ Ճիշտն ասած՝ ես նախախնամությանը չեմ հավատում, բայց էս մարդու ոտքը խերով չէ, ինչ բացում է՝ փակվում է՝ տեխնիկայի գործարան, բալոնների գործարան, հիվանդանոց, ավիաուղիներ․․․

Ընդ որում, կառավարությունը երևի ուսումնասիրություն էլ չի արել՝ հասկանալու համար՝ հիվանդանոց պետք է, թե գործողը բավարար է։ Հարկատուների փողերից 6,5 մլն դոլար տվել են այս հիվանդանոցի կառուցմանը, որը, մամուլը հրապարակեց, որ չի գործում։ Էն Նիկոլը, որ ասում էր՝ ձեր փողերից ոչ մի գրամ ափեղ-ցփեղ չենք ծախսելու, 6,5 մլն դոլար միայն այ դեպքով տվել է քամուն։ Հետաքրքիր է՝ բոլոր արտագնա աշխատողների հարկերը որ գումարենք իրար էդքան կկազմի՞։ Ոչ մեկը, ընդ որում, պատասխան չտվեց թերացումներով այս գործերի համար, ոչ մեկի գույք ու եսիմինչը չբռնագանձեցին, որ մեր փողերն էլ տեղը դնեն։

Ընդամենը երկու անիմաստ որոշման մասին կարդացի, որով ձեր ու մեր փողերից մսխվել է 18,5 մլն դոլար։ Բայց էսպիսի ինչքա՜ն որոշումներ են կայացրել անիմաստ։

Երրորդը ծախսը, որի մասին ուզում էի ասել բոլորիդ կողմից շատ լսված, սիրված Սնուփ Դոգի համերգն էր, որի համար մեր ու ձեր փողերից տրամադրվեց 6 մլն դոլար։ Մի հատ Մարտունու հիվանդանոցի չափ փողերը տվեցին, համերգը չկայացավ։ Հա, ասում էին՝ այդ համերգը շատ կարևոր է, Հայաստանը կճանաչեցնի ամբողջ աշխարհում։ Համերգը չեղավ, անճանաչելի մնացինք, բայց արտիստի փողը տվեցին։ Որևէ մեկը պատասխան տվե՞ց՝ ոչ, գոնե մեկին գործից հանեցի՞ն, չէէ, թերացումների համար սրանք գործից չեն հանում, որովհետև ամենից խոշոր թերացողը հենց Նիկոլն է։

Ժողովուրդ ջան, այս երեք նախագծերը միասին 25 մլն դոլար փոշիացվել է ձեր փողերից։ Բայց․ եկեք հասկանանք, էլի, զուտ տգիտության ու լոպազության արդյունքում տենց փոշիացել ե՞ն, թե՞, ուղղակի դրել-մեջ մեջ են արել։ Ո՞ւր են գնացել էդ փողերը, ո՞ւմ գրպաններն են մտել, ի՞նչ է դարձել, ո՞վ է հարստացել, ո՞ր մի ՔՊ-ականն է հերթական տունը առել դրանցով։ Ասել եք՝ ձեր մի գրպանից փողերը դրեք մյուս գրպանը․ դրել եք, դատարկել են, ժողովուրդ ջան։

Կարճ ասած՝ ես նշեցի ընդամենը երեք դեպք, արդյուքը՝ 25 մլն դոլարի կորուստ․ բայց քա՞նի հարյուր էսպիսի դեպքեր կան։ Ո՞վ է էս ամենի պատասխանատուն, ի՞նչ եք կարծում։ Եթե բարձր իշխանությունը կապ չունի սրա հետ, այդ դեպքում ինչո՞ւ բացահայտումներ ու պատիժներ չեն լինում։ Ժողովուրդ ջան, սրանք եկել են թալանի մեջքը ջարդելու համար։ Ոնցոր։ Բա էդ թալանը ի՞նչ է։ Իմ տեսանկյունից, սա մաքուր թալան է։ Ամեն քաղաքացի էս ամենի մասին լսելիս ինքն իր պատկերացումն ունի, թե ովքեր են օգնում, որ գումարները փոշինանան։ Որովհետև դատախազությունը երբ իր տեղում չէ, ուրեմն քաղաքացին ապրում է ենթադրություններով ու նաև արդեն ենթադրում է, թե ինչու դատախազությունն իր տեղում չէ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan