Իշխանափոխությունը պետք է լինի անցնցում. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Մայիսի 9-ին սկսվում է համաժողովրդական ընդվզման գործընթաց․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ի՞նչը կարող է օգնել խուսափել պատերազմից (տեսանյութ)
9
Քաղաքական-հասարակական, հոգևոր ողջ ներկապնակն այստեղ է, և սա մեծագույն նվաճում է. Բագրատ Սրբազան Մեկի մազը ծռվեց, ողջ պատասխանատվությունը կրելու են իշխանությունները. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Սրբազանների առաջնորդած երթը գնում է դեպի Աբովյան քաղաքի կենտրոնական հատված ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի հետ «Իմ գնահատականներին ու դիրքորոշումներին քաջածանոթ եք, դրանք անփոփոխ են. մնացածը կարևոր չէ». Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան Մայիսի 9-ին բոլորս մեր մասնակցությունը պետք է բերենք․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Բագրատ սրբազանը խոնարհվեց երթին միացած վաստակաշատ գիտնական, մանկավարժ Գուրգեն Մելիքյանին Փաստաբանները միացան շարժմանը. անհրաժեշտության դեպքում իրավաբանական օգնություն ցույց կտան (տեսանյութ) Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը. տասնյակ կազմակերպություններ հայտարարությամբ միացել են Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը Պատերազմ Արցախում
Քաղաքական-հասարակական, հոգևոր ողջ ներկապնակն այստեղ է, և սա մեծագույն նվաճում է. Բագրատ Սրբազան Մեկի մազը ծռվեց, ողջ պատասխանատվությունը կրելու են իշխանությունները. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Իշխանափոխությունը պետք է լինի անցնցում. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ. «ՌԻԱ Նովոստի» Արժանապատվության շարժումը և մինչև քոքը մաշվածները. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանի Բիլիարդային Սպորտի Ֆեդերացիան իր անվերապահ աջակցությունն է հայտում հայրենիքի սահմանների անվտանգության, ճշմարտության և արժանապատվության համար մղվող պայքարին ՀՀԿ-ն ողջունում է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը. Սամվել Նիկոյան Սրբազանների առաջնորդած երթը գնում է դեպի Աբովյան քաղաքի կենտրոնական հատված Կոնսերվատորիայի ուսանողները Աբովյանի մոտ միացան Բագրատ Սրբազանին եւ նրա հետ երգեցին ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի հետ Դամասկոսի Հայոց թեմն իր աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանի առաջնորդած՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը «Իմ գնահատականներին ու դիրքորոշումներին քաջածանոթ եք, դրանք անփոփոխ են. մնացածը կարևոր չէ». Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան ԵԱՏՄ ղեկավարները պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել դեկտեմբերին Սանկտ Պետերբուրգում Նիկոլից ինչ լավ բան․ երեխաներն էլ են հասկացել Նիկոլի ով լինելը (տեսանյութ) Մայիսյան եռատոնը քառատոն պետք է դարձնենք․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Մայիսի 9-ին բոլորս մեր մասնակցությունը պետք է բերենք․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Մայիսի 9-ին սկսվում է համաժողովրդական ընդվզման գործընթաց․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Մայր Աթոռը Փաշինյանի՝ եկեղեցու մասին ելույթը համարել է անպարկեշտ դատողություն ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորմանը. ՀՀ ԱԳՆ Այս իշխանությունը պետք է փոխվի, որպեսզի մենք անվտանգություն և խաղաղություն ունենանք. Անդրանիկ Թևանյան Բագրատ սրբազանը խոնարհվեց երթին միացած վաստակաշատ գիտնական, մանկավարժ Գուրգեն Մելիքյանին Ի՞նչը կարող է օգնել խուսափել պատերազմից (տեսանյութ) Փաստաբանները միացան շարժմանը. անհրաժեշտության դեպքում իրավաբանական օգնություն ցույց կտան (տեսանյութ) Դեպի Աբովյան ճանապարհը երթի ժամանակ Բացի մշակութային գործիչ լինելուց, հայ եմ, ունեմ մտահոգություններ. թառահար Միքայել Ոսկանյան (տեսանյութ) Ուժային կենտրոնները խոշորացույցով նայում են, թե ինչ է կատարվում. Հայկ Նահապետյան (տեսանյութ) «Մենք գործ ունենք հակապետականների հետ, որոնցից ամեն ինչ սպասելի է»․ Դավիթ Ամալյան Սրբազանի առաջնորդած երթը շարժվում է դեպի Երևան. Ֆոտոռեպորտաժ Պահն օրհասական է, դավաճանություն է հողից հրաժարվելը, Հայրենիք կորցնելը. տասնյակ կազմակերպություններ հայտարարությամբ միացել են Բագրատ սրբազանի գլխավորած շարժմանը Մի խումբ ուսանողներ բողոքի ակցիա իրականացրեցին ԱԺ-ի մոտ՝ միանալով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման պահանջին

Հայաստանը արտաքին վեկտոր է փոխում 270 մլն եվրոյի դիմա՞ց. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևաը Հակոբյանը նշում է. «Մի հատ բառ կա՝ «էժանաբազար»․ այ էդ բառը մտքովս անցավ, երբ լսեցի Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և Եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի ճեպազրույցը։ Էդքան սպասած, գոված, աշխարհը ցնցած հանդիպումը, որը պետք է Հայաստանի տնտեսությունը էապես փոխեր, պարզվում է, այն մասին է, որ Հայաստանին Արևմուտքը 270 մլն եվրո դրամաշնորհ կտա։ Միանգամից էլ չի տա, այլ՝ 4 տարում։ Լուրջ եք ասո՞ւմ, ձեր հայտարարության վրա ձեր խնդալը չեկա՞վ։ Այսինքն էս սաղ բազարի մեջ մտնելու իմաստը տարին 70 միլիոնի համա՞ր էր։

Ինչպես և սպասելի էր, հանդիպման ֆոնը, որ նախօրոք ապահովվել էր, հազար անգամ ավելի ուժեղ էր, քան հանդիպումը։ Հեսա մտնում ենք Եվրամիություն, հեսա մեր անվտանգությունն են ապահովելու, հեսա էնքան փող են տրամադրելու, որ Հայաստանում տնտեսական հրաշք տեղի ունենա, մարդկանց բաժանենք․ այ էդ կարգի տպավորություն էր մինչև էսօր։

Հատուկ կազմակերպել էին այնպես, որ բրյուսելյան հանդիպումից մեկ օր առաջ Հայաստանի Ազգային ժողովում քննարկում տեղի ունենա եվրաինտեգրման թեմայով, ինչքան փողի վրա նստած արևմտամետ կա, սորոսական կա, հավաքվել էին խորհրդարանում ու քննարկում էին, թե ինչ հրաշք տեղի կունենա ու հատկապես՝ ամսի 5-ին։ Այսօր կայացավ հանդիպումը ու դրան նախորդած ճեպազրույցում Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտարարեց, թե քննարկումն այն մասին է, որ Եվրամիությունը առաջիկա չորս տարիների ընթացքում Հայաստանին կտրամադրի 270 մլն եվրո դրամաշնորհ։ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենն էլ հայտարարեց, որ 65 միլիոն ԱՄՆ դոլարի օգնություն կտան ու ասաց՝ դա այնքան է, որքանը հավասար է Հայաստանի ջանքերին։ Այսինքն դա նշանակում էր էդքանի եք արժանի։ Ի դեպ, ուզում եմ հիշեցնել, որ Եվրամիությունը դեռ 2021-ին 2,6 մլրդ եվրոյի գումար էր խոստացել Հայաստանին, հետո պարզվեց՝ 90 տոկոսը վարկեր են ու մինչև հիմա համարյա ոչինչ չեն տվել, վարկերից բացի։ Ու նաև հայտնի չէ՝ էս 270 միլիոն եվրոն էդ 2,6 մլրդի մեջ է մտնում, թե չէ։  Ու հետաքրքիր է՝ էսքան ձեր հակառուս արշավը, Արցախ հանձնելը, էսքան եվրամիությանը գովելը, եվրոպա թեքվելը, ՀԱՊԿ-ում հարաբերություն սառեցնելը, թուրքին բարի գալուստ ասելը, էս սաղ նրա համար էր, որ դուք ստանաք 270 մլն եվրոյի խոստում, այն էլ 4 տարո՞ւմ։ Ընդ որում, հանդիպման տնտեսական մասն իմացանք․ իսկ քաղաքական մասը փակ է, ու հայտնի չէ, թե անգամ էդ չնչին գումարի դիմաց Հայաստանից սպասելիք ունեն։ Իսկ որ ունեն սպասելիք, դա ակնհայտ է, իսկ որ դա լինելու է մասնավորապես Ռուսաստանի և Իրանի դեմ, դա էլ է ակնհայտ, կարծում եմ՝ բոլորին։

Մեզ մոտ շատ են քննարկումները արտաքին քաղաքական վեկտոր փոխելու վերաբերյալ։ Էս ընթացքում իշխանության կողմից որևէ վելուծություն, լուրջ քննարկում ու հաշվարկ չի ներկայացվել, թե ինչ ենք ստանալու, ինչ ենք շահելու, մեր երկիրը ինչ է ստանալու կտրուկ Արևմուտք թեքումից։ Իշխանությունը, որ ասում էր ցանկացած կարևոր որոշում կայացնելուց առաջ կհավաքեմ հրապարակում և ձեզնից կարծիք կհարցնեմ, ժողովուրդ ջան, ոչ միայն դա չի անում, այլև չի էլ ասում, թե ինչ հաշվարկներ կան Հայաստանի ապագայի մասով, ինչ ենք ստանալու։ Երևի իրենք էլ չգիտեն, նոր արկածախնդրություն ա, անում ենք ազգովի։ Եվ քանի որ մեզ չեն ներկայացվում հստակ վերլուծություններ ու հաշվարկներ, մենք ստիպված ենք առաջնորդվել մեր աչքի առաջ ունեցած և ամենաակնառու օրինակներով՝ 20 տարի հրաշքի սպասող Վրաստանով և արդեն բան չմնացած Ուկրաինայով։ Մեզ է՞լ են դա առաջարկում։ Փող կտանք ընդամենը 270 մլն եվրո, դրանով էլ պատրաստվեք պատերազմի՞։ Դա ընդամենը երևի 1 տոկոս էլ չի կազմում էն վնասի, որ սպասվում է նույն Ռուսաստանից, միայն տնտեսական ուղղությամբ։

Ի՞նչ է ստացվում․ այս իշխանությունը հերթական էքսպերիմենտն է անում արտաքին քաղաքական վեկտոր փոխելով՝ առանց իմանալու իր ու մեր գլխի գալիքը։ Հլը էսպես բանակցենք, տեսնենք ինչ է լինում, հլը Իսրայելում դեսպանատուն բացենք, տեսնենք ինչ կլինի, հլը մի հատ ամերիկացիներին բերենք Հայաստանում հակաիրանական հայտարարություն անեն, տեսնենք ինչ կլինի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար բերենք հակառուս հայտարարություն անի, տեսնենք ինչ լինի, հակառուսական խոսող գլուխներին մտցնենք Հ1, թող ուղեղ լվանան, թեքվենք Արևմուտք, տեսնենք ինչ լլինի։ Ընդ որում, մինչև Փաշինյանի իշխանության գալը, Արևմուտքից որպես դրամաշնորհ շատ ավելի գումար է մտել Հայաստան, քան էսօր խոստացածն է ու առանց վեկտոր փոխելու պահանջի։ Էնքան մարդ ԱԺ էր լցվել ԵՄ էր փառաբանում, գոնե իրենց չվիրավորեիք ձեր մանր փողային խոսակցությամբ։ Իսկ որ 270 միլիոնը պետության համար գրոշ է, դա ինքնին հասկանալի է։

Ասում էիք՝ Արևմուտքը մեր անվտանգության երաշխիքներ կտա, զենք կտա, ու ի՞նչ խոստում ստացաք։ Դա էլ նույնքան ծիծաղելի էր, որքան տնտեսական հեղափոխությունը Արևմուտքի փողերով։ Բոլոր նրանք, ովքեր անվտանգություն էին սպասում և ռազմական բալանսի վերականգնում ԵՄ զենքով, երեկ պատասխան ստացան ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսից։ ՔՊ-ականի Արման Եղոյանը հարցնում է՝ ի՞նչ խորությամբ հարաբերություն եք պատկերացնում մեզ հետ, պատասխանում է՝ «Եվրամիությունը դիտարկում է աջակցել Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր զենքերով»: Ասում է՝ ոչ մահաբեր զենք, որովհետև գնում ենք Եվրոպական խաղաղության մեխանիզմով։ Ոչ մահաբեր զենքը ո՞րն է, կասե՞ք, որը եվրոպական խաղաղություն է բերում, ռակատկա՞, խաղալիք պիստալե՞տ, բահի պո՞չ, «քյոռ» դանա՞կ։ Դու ՀԱՊԿ անդամ ես, ու նաև այդ միության շրջանակներում դու էնքան ձրի ու էժան զենք ես բերել, որ մի 6 միլիարդի զենք էլ թողել ես պատերազմ դաշտում ու Ադրբեջանին, դու հիմա սառեցնում ես հարաբերությունները ՀԱՊԿ-ում ու դրա դիմաց քեզ խոստանում են ոչ մահաբեր զենք տա՞լ։ Էն դեպքում, երբ Ալիևը ակտիվ զինվում է։ Դուք Հայաստանի իշխանություն ե՞ք կոչվում։

Ի դեպ, շատ ուշագրավ բան տեղի ունեցավ այս հանդիպումից առաջ։ Նախ Ադրբեջանի նախագահին զանգհարեց եռակողմ հանդիպման մասնակիցներից Բլինքնեը՝ ԱՄՆ պետքարտուղարը ու ասաց՝ էդ հանդիպումը ձեր դեմ չէ։ Հետո մյուս մասնակիցը զանգեց Ալիևին՝ Եվրահանձնաժողովի նախագահը ու նույն բանն ասաց։ Ո՞վ մնաց, գուցե Նիկոլն էլ է Ալիևին զանգել ուղիղ կապով ու ասել նույնը։ Ստացվում է՝ Հայաստան-Արևմուտք շփումից առաջ Ալիևին զեկուցում են ու ըստ երևույթին, նաև Ալիևի ուղորդումներով շարժվում։ Սա նշանակում է՝ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն վստահեցնում են Ալիևին, որ Հայաստանին ինչքան էլ աջակցեն, Ադրբեջանի շահերին ոչ մի գրամ չեն վնասի։ Այսինքն՝ էն խոստումները, որ Արևմուտքը կպաշտպանի Հայաստանն Ադրբեջանից, Թուրքիայից, զրո արժեք ունի։

Ընդ որում, շեշտեմ, որ Հայաստանի հարցում Եվրոպան միակամ չէ։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարն ասում է Ադրբեջանը սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, Իտալիայի փոխարտգործնախարարն արձագանքում է, թե քո ինչ գործ։ Բաքուն էլ ողջունում է Իտալիային։ Ես չգիտեմ էս հակադրությունների պայմաններում Արևմուտքից ինչ սպասել հօգուտ մեզ։ Էլ չասեմ, որ խոսքը միայն ու մեծապես հայտարարությունների մասին է․ հա մեկ էլ ոչ մահաբեր զենքերի։ Երևի գազի պիստալետ են տալու, որ Պապիկյանը խփի վրան՝ ման գա։

Կարճ ասած՝ մենք սովոր էինք, որ Նիկոլ Փաշինյանի մասին խոսելիս իր աջակիցներն ասում են՝ խեղճ հարիֆն ինչ անի, ինքը մեղք չունի։ Հիմա տեսնում ենք, որ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն ևս էդ խեղճ մարդուն դրել են հարիֆի տեղ։ Որովհետև, ընդունենք, որ միայն հարիֆը ատոմային գերտերության հետ հարաբերություները կփչացներ, իր քիչ թե շատ նորմալ, բայց ընդամենը մեկ ունեցած անվտանգային համակարգի հետ հարաբերությունները կսառեցներ միայն նրա համար, որ 4 տարում ստանա 270 մլն եվրոյի խոստում։ Իսկ թե էդ գրոշների դիմաց ինչ են պահանջելու Հայաստանից, վախենում եմ ենթադրել»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan