Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
19
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին

Արևմուտքը փորձում է Հայաստանը վերածել հարավկովկասյան «Ուկրաինայի»

168․am-ի հետ զրույցում ռուս կովկասագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների ֆոնին, թե Ադրբեջանը տարածքներ է պահանջում, ու դրանք չտալու դեպքում պատերազմ կսկսվի, որոնցում կան ակնարկներ Ռուսաստանից սպառնալիքների մասին, ՀՀ-ն ակնկալում է ստանալ աջակցություն Արևմուտքից իր վերոնշյալ քայլերի ճանապարհին։

Ըստ նրա, ակնկալվում է թե' պարզապես աջակցություն, թե' անվտանգային երաշխիքներ։ «Չէ՞ որ այս քայլերն իրականացման դեպքում ճանապարհ կհարթեն Խաղաղության պայմանագրի ստորագրման համար, որն այս դեպքում թե՛ ԵՄ-ի, թե՛ ԱՄՆ-ի ցանկությունն է, որի ներքո Անդրկովկասում Ռուսաստանին թուլացնելու նպատակն է դրված իրականում։ Արևմուտքը միմիայն դեմոնստրատիվ ակցիաներ է իրականացնում, բայց գործնական քայլեր իրականում չկան, բացի Ֆրանսիայի կողմից սպառազինության մատակարարման, այն էլ՝ պաշտպանական սպառազինության։

Սակայն, եթե ՀՀ-ն ունի իրական աջակցություն Արևմուտքից, ինչո՞ւ է ստիպված իր բնակիչների համար նման տհաճ հայտարարություններ անել, ինչո՞ւ են սահմանազատման բանակցությունները երկկողմ ձևաչափով, ինչո՞ւ Արևմուտքը չի կարողանում դրանց մասնակցել և ամրապնդել ՀՀ դիրքորոշումները, այսինքն՝ հավասարակշռել բանակցային գործընթացը։ Սա չկա, բայց Հայաստանին քաջալերում են, ու սպասվող հանդիպումը դիտարկում եմ այդ կոնտեքստում»,-ասաց վերլուծաբանը։

Նրա խոսքով, անվտանգային երաշխիքների մասով Արևմուտքում ամուր երաշխիքներ է տալիս կա՛մ ՆԱՏՕ-ն, կա՛մ արևմտյան առանձին երկրներ, և այս դեպքում ՀՀ-ին ուժեղ աջակցություն կարող է դիտարկվել նման երաշխիքը Միացյալ Նահանգների կողմից։ «Սակայն արդեն իսկ այսօր, դատելով բանակցային դիսկուրսից, Հայաստանին միայն ոգևորում են հեռանալ Ռուսաստանից և Խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ, ու սա կարծես այս պահին բավարար է թվում աշխարհաքաղաքական այս խնդիրն իրագործելու համար: Սրա գլխավոր նպատակը Ռուսաստանի և Իրանի ազդեցությունն Անդրկովկասում թուլացնելն է։ Դա մասամբ արդեն տեղի է ունեցել՝ հայ-ռուսական հարաբերությունները վատթարացած են, ՌԴ-ն չի մասնակցում բանակցություններին, դրանք տեղի են ունենում արևմտյան հարթակներում, Հայաստանը գտնվում է ՀԱՊԿ-ը և ԵԱՏՄ-ն լքելու շեմին, ռեգիոնում են ԵՄ դիտորդները, և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն օրերս ռեգիոնում և Երևանում էր՝ այլևս ՆԱՏՕ-ի ներկայությունը ռեգիոնում ցուցադրելու համար։ Թեև ՆԱՏՕ-ի գործընկերն այդ ռեգիոնում ոչ այնքան Երևանն է, որքան Բաքուն, բայց Երևանն է, որ ՆԱՏՕ-ից ունի լուրջ աջակցության կարիք տեսականորեն»,-ասաց Տարասովը։

Նրա կարծիքով, իրականում իրավիճակը չափազանց բարդ է, զարգացման սցենարները ևս մի քանիսն են։ ՌԴ-ն ունի երկարաժամկետ տեսլական ու նպատակներ։ «Կարծում եմ՝ Ռուսաստանում դեռ փորձում են ոչ միայն Հայաստանի, այլև ռեգիոնալ մի շարք երկրների ու խնդիրների վերաբերյալ նոր տեսակետ ու տեսլական ձևավորել»,-նման կարծիք հայտնեց Տարասովը։ Նա նաև գտնում է, որ Արևմուտքն իր հարավկովկասյան ծրագրերը փորձում է իրականացնել Երևանի միջոցով՝ փորձելով Երևանը վերածել հարավկովկասյան «Ուկրաինա»-ի, Ռուսաստանն առաջնորդվում է իրավիճակը չսրելու տրամաբանությամբ։ «Ամեն դեպքում նման ցանկությունը կա, հուսանք՝ ռեգիոնն անցնցում զարգացումներ կունենա, այդ ամենը կախված է ոչ միայն Արևմուտքից, կողմերից, Ռուսաստանից, այլև Իրանից, Թուրքիայից։

Պետք է շարունակել հետևել իրադարձություններին։ Սակայն քննարկվող սահմանազատման բարդ հարցերը և արդեն իսկ հարցի ձևակերպման բնույթը թույլ է տալիս կանխատեսել, որ Խաղաղության պայմանագիրը չի կնքվի մոտ ապագայում»,-ասաց նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan