Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան
27
Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր «Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ) Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան

Կառավարման «տիկտոկերյան» մոդելը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը, որ, չմոռանանք հիշեցնել, ՀՀ վարչապետի պաշտոնն է զբաղեցնում, պատկերավոր ասած՝ «քոչել է» «Տիկտոկ» սոցիալական ցանց: Սա Փաշինյանի առաջին «սոցցանցափոխությունը» չէ: Նա «թավիշի» շրջանում ակտիվ էր «Ֆեյսբուքում»:

Հետո միառժամանակ կարճ հանգրվան ունեցավ «Թվիթերում», հիմա էլ փոխադրվել է «Տիկ-տոկ»: Ու... երկար-բարակ ճառում է, իր խոսքով՝ զրուցում է... պետության, իրավունքի, պարտականությունների մասին: Դեռ կվերադառնանք Փաշինյանի «տիկտոկերային» զրույցների բովանդակային մասին, որքան էլ դրա վերաբերյալ առանձնապես շատ բան չկա ասելու: Բայց, նախքան այդ, դիտարկումների մի ամբողջ շարք կա, կարծում ենք, շատ ավելի էական: Ամենի՛ց առաջինը՝ Փաշինյանի «սոցցանցային» վարքը բացարձակապես անհամարժեք է առկա աղետառատ իրավիճակին, որը, նկատենք, գերազանցապես իր գործունեության հետևանքով եփված «շիլան» է կամ «բորշը», եթե կուզեք՝ թունավոր «աջաբսանդալը»:

Պարզապես նախ՝ ստացվում է, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը մի պարապ «տիկտոկեր» է: Այ, այդքան պարապ է, այդքան ազատ ժամանակ ունի, որպեսզի «Տիկ-տոկ»-ով լայվ մտնի, ուղիղ միացում ունենա, «տիկտոկյան» բլոգերություն անի: Այսինքն, այնքան բանուգործ չունի, որ մտնում է «Տիկ-տոկ» ու մի կես ժամ ճառում պետության ու իրավունքի մասին: Նիկոլ Փաշինյան մի ասա, մի նոր Ցիցերոն ու Մաքիավելի ասա (թող ներեն Ցիցերոնի ու Մաքիավելու երկրպագուները): Այնպիսի տպավորություն է, որ նա՝ Նիկոլ Փաշինյանը, ձեռքերը լվացել է ամեն ինչից, երկրից էլ, ժողովրդից էլ, վարչապետությունից էլ: Գնում, հայ մարդկանց պատերազմով է սպառնում, որպեսզի իր ուզածն անեն, այսինքն՝ իրենց հողուջուրը հանձնեն թշնամուն, ավելի ճիշտ՝ չդիմադրեն իր՝ հանձնելու որոշմանը: Երկրորդ՝ իսկապես այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի հիմնական անելիքը «Տիկ-տոկի» լայվերն են, իսկ դրանից ազատ ժամանակ նա արտասահմաններում է շրջագայում, հիմնականում՝ ընտանյոք:

Իսկ եթե այդքանից հետո ժամանակ է մնում, ապա ահռելի թիկնազորով մեկնում է, օրինակ՝ Ոսկեպար, Հայաստանի Հանրապետության քարտեզի մակետը՝ գրպանը դրած, մարդկանց համոզում, թե՝ հայկական տարածքները... հայկական չեն, այլ թշնամապատկան են: Ի լրումն, սպառնում է, որ եթե դրանք չհանձնվեն թշնամուն, ապա պատերազմ կսկսվի, ըստ որում, Հայաստանի, կոնկրետ՝ Ոսկեպարի վրա կհարձակվեն Ադրբեջանը, Թուրքիան, Պակիստանը, Ռուսաստանը, դե, երևի մեկ էլ՝ մարսեցիները: Այնուհանդերձ, Փաշինյանի «արտագաղթը» «Տիկ-տոկ» հավել յալ դիտարկումների տեղիք էլ է տալիս: Մասնավորապես, կան խոսակցություններ, որ «ներքին կարգով» փաշինյանական սոցցանցային քարոզիչ-ֆեյք-մեկնաբանիչ-զազրախոսիչ անձնակազմին հրահանգվել է առժամանակ թողնել «Ֆեյսբուքն» ու անգամ «Յութուբը» և համատարած ընկղմվել «Տիկ-տոկ»: Բացի այդ, հատկանշական է, որ «Տիկ-տոկը», որպես տեսանյութային սոցցանց, էապես առանձնանում է իր «թեթև» բովանդակությամբ: Այնտեղ գերիշխում են մակերեսային, ժամանցային, զվարճալի բնույթ ունեցող նյութերը, հիմնականում՝ կարճ: Այսինքն, Փաշինյանի 20-25 րոպեանոց միացումները չափազանց երկար ու ծավալուն են համարվում «Տիկ-տոկի» համար:

Ավելին, պարզվում է, որ «Տիկ-տոկը» չի հեռացնում վիրավորական ու ոչ մեջբերելի արտահայտությունները: Ու երբ Փաշինյանն առաջին «տիկտոկերությունն» էր արել, վիրավորական և անմեջբերելի արտահայտությունների հեղեղ էր սկսվել, մինչև որ մեկնաբանությունները չէին փակել: Մի փոքր շեղվելով նշվածից՝ նկատենք, որ վերջին 3-4 օրվա ընթացքում Փաշինյանին ու նրա կառավարությանը վերաբերող լուրերի հրապարակումները, օրինակ՝ ֆեյսբուքյան հարթակում, ուղղակիորեն «ջղային» սմայլիկների «սարեր» են ապահովում, դեռ «մեկնաբանությունները» չհաշված: Սա շատերդ նկատած կլինեք: Համենայն դեպս, տողերիս հեղինակը դեռ այդքան «ջղայնիկ»-ներ չէր տեսել, որքան վերջին այս օրերին: Եվս մեկ կարևոր դիտարկում. Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, կորցրել է իր առանցքային «գործիքը», իր հիմնական հենարանը, այն է՝ փողոցը: Սա իսկապես էական է. Փաշինյանը գործնականում կորցրել է փողոցը, զուգահեռաբար՝ կորցրել է մարդկանց մեջ մտնելու հնարավորությունները: Ավելին, նա սկսել է կորցնել հենց իր քպականների աջակցությունը: Նրա հենարանը, քաղաքական հույսը մնացել են... իրավապահ-ռեպրեսիվ մարմինները, այն էլ՝ ոչ ամբողջությամբ, ու մեկ էլ՝ «Տիկ-տոկի» լայվերը: Գուցե «Տիկ-տոկից» հետո մի հատ էլ «Օդնոկլասնիկի» մտնի՞...

Ի վերջո, այնքա՜ն ազատ ժամանակ ունի, որ էլ ասելու չէ: Մի երկու խոսք էլ, ինչպես վերը խոստացել էինք, Փաշինյանի «տիկտոկերության» բովանդակային կողմի մասին: Ով ինչից է խոսում: Նիկոլ Փաշինյանը... խոսում է... պետության, պետական ինստիտուտների, իրավունքների, պարտականությունների մասին: Մի անձնավորություն, մի գործիչ, որ բազմիցս հակասական հայտարարություններ է արել, անհաշիվ անգամներ բռնվել է ստելու մեջ, իրար է խառնել պետական կառավարման համակարգը, շփոթի է մատնել այն, որ չի կատարել ու չի կատարում իր պարտավորությունները, որ մշտապես խույս է տվել պատասխանատվությունից, խոսում է պետության, իրավունքի, պարտականության մասին: Նա, որ ԱԱԾ-ին լրջորեն հանձնարարում էր հայտնաբերել... սատանային: Չնայած, գիտե՞ք, հաշվի առնելով «Տիկ-տոկի» ընդհանուր բնույթը, երևի հենց միայն այնտեղ էլ Փաշինյանը կարող է խոսել պետությունից, հայրենասիրությունից, իրավունքներից, պարտականություններից: Երևի այնտեղ է որոշել խոսել, որ ինչ ասում է, հանկած որևէ մեկը լուրջ չընդունի: Մեկ ուրիշ երկրի օտար ղեկավար այդպես վարվեր, միգուցե կխնդայինք, բայց սա մե՛ր երկրի հետ է կատարվում, որպես ռեալ ժամանակում ծավալվող ողբերգությո՛ւն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan