Որքան մարդ է մասնակցում Ջահերով երթին. Տեսանյութ Ջահերով երթի մասնակիցները վառեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները. Տեսանյութ Հայոց ցեղասպանության ցավը շարունակվում է մինչ օրս․ Զատուլին
24
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նախևառաջ մեր երկրի համար անվտանգության հարց է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գլուխները պատին են տալիս. Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ականների մեղադրանքներին ի պատասխան Ցեղասպանությունը ավարտված չէ, քանի դեռ ժխտումը պետական քաղաքականություն է․ Գեղամ Մանուկյան ՈՒՂԻՂ. Մեկնարկում է ջահերով երթ. ովքեր են ներկա «Ավետյաց լեռը» վավերագրական ֆիլմը Հորդառատ անձրևի հետևանքով Մալաթիայում ստեղծվել էր արհեստական «լճակ» Ջրվեժի ու Ձորաղբյուրի անտերության մատնված ճանապարհները (տեսանյութ) Ի՞նչ են հուշում ուկրաինական խնդրի լուծման Թրամփի եղանակները մեզ՝ հայերիս Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ ՔՊ-ի արշավը թելադրված է Էրդողան-Ալիև տանդեմի կողմից. «Հրապարակ» Պատերազմ Արցախում
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նախևառաջ մեր երկրի համար անվտանգության հարց է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Այս եղանակային պայմաններում ժողովրդի ներկայությունն ուղերձ է ամբողջ աշխարհին․ Իշխան Սաղաթելյան Ջահերով երթ Թբիլիսիում՝ Մեծ Եղեռնի 110-րդ տարելիցի առթիվ Գլուխները պատին են տալիս. Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ականների մեղադրանքներին ի պատասխան Ցեղասպանությունը ավարտված չէ, քանի դեռ ժխտումը պետական քաղաքականություն է․ Գեղամ Մանուկյան Որքան մարդ է մասնակցում Ջահերով երթին. Տեսանյութ Ջահերով երթի մասնակիցները վառեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները. Տեսանյութ Հայոց ցեղասպանության ցավը շարունակվում է մինչ օրս․ Զատուլին ՈՒՂԻՂ. Մեկնարկում է ջահերով երթ. ովքեր են ներկա «Ավետյաց լեռը» վավերագրական ֆիլմը Հորդառատ անձրևի հետևանքով Մալաթիայում ստեղծվել էր արհեստական «լճակ» Որպեսզի Փաշինյանը մենակ ու թիկնազորքով կարողանա գնալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, քաղաքացիների մուտքը փակ կլինի մինչև 10:00-ն Վաշինգտոնը դուրս կգա Ուկրաինայի շուրջ բանակցություններից, եթե Մոսկվան և Կիևը մերժեն ԱՄՆ-ի պլանը. Վենս Ջահերով երթը ցույց է տալու, որ դեմ ենք թուրքական օրակարգին. Սևակ Նազարյան Նիկո՛լ Փաշինյան, սա՞ է իրականացրածդ բարեփոխումը. հերթեր, հերթեր, էլի՛ հերթեր Դանակահարվել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը Ջրվեժի ու Ձորաղբյուրի անտերության մատնված ճանապարհները (տեսանյութ) Ֆրանցիսկոս Պապը, միջկրոնական համերաշխությունը Ադրբեջանն ու Չինաստանը կհամագործակցեն շուրջ 20 ոլորտներում Ապրիլի 24-ին որ արգելոցներն ու արգելոց-թանգարաններն են աշխատելու Դավիթ Բաբայանի խոսքը՝ Բաքվի բանտից. «Ես ասել եմ՝ Իվանյանի դեպքերի պատասխանատուն հենց ադրբեջանական կողմն է… մեր մասին մի՛ մտածեք» (ձայնագրություն) Ստամբուլում իրար հետևից 2 երկրաշարժ է տեղի ունեցել ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն ակցիա է անում կառավարական շենքերի դիմաց Ուղիղ «Ավետյաց լեռը». ֆիլմ–բողոք՝ հայոց խորհրդանիշները մոռացության մատնելու ջանքերի դեմ Կառավարությունը «Սպայկա»-ին շուրջ 10 մլն դոլարի արտոնություն տվեց «Ջահերով երթն ինչո՞ւ է այսպես թիրախավորվում»․ Քրիստինե Վարդանյան 49 մլն դրամ՝ Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով Ի՞նչ են հուշում ուկրաինական խնդրի լուծման Թրամփի եղանակները մեզ՝ հայերիս «Ջահերով երթը մեր հայ լինելու մասին է»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ

Հրաժարականի մասին Փաշինյանի «սևեռումը» մաքուր ցինիզմ է

Մի հոգեհարազատ մարդ, ի դեպ, միանգամայն տեղին, կարծում է, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ Փաշինյանի իշխանության «նավոդկայով» պայքարող խմբակը «Վարդանանք» անվանելը ճչացող ցինիզմ է: Նկատենք, որ իսկապես էլ, պետք է առանձնահատուկ ցինիկ լինել՝ Հայ եկեղեցու դեմ պայքարող խումբը Վարդան Մամիկոնյանի անունով կոչելու համար:

Բայց հանրահայտ է, որ ցինիզմը Նիկոլ Փաշինյանի զինանոցի մշտական «գործիքներից» է: Ցինիզմ, բացահայտ սուտ, մատից ծծած «մեղադրանք», հիշողության ցուցադրական «կորուստ» («ես նման բա՞ն եմ ասել», «ես նման գործարա՞ն եմ բացել», «ե՞րբ եմ նման բան ասել», «ես նման նամա՞կ եմ գրել» և այլն), դեմագոգիա. սա Փաշինյանի քարոզչաքաղաքական զինանոցի ոչ ամբողջական ցանկն է:

Եվ ամեն դեպքում, չպետք է զլանալ, այլ պետք է արձագանքել, երբ Փաշինյանը ցինիզմի հերթական դրսևորումն է ունենում:

Վերցնենք նրա վերջին ասուլիսը: Ասում է, թե ինքը հրաժարական է տվել: Նկատի ունի՝ 2021 թվականի ամռանը, ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ «հրաժարական տալը»: Սա դարձրել է մատի փաթաթան, ու պատեհ-անպատեհ կրկնում է, ավելին, դա ներկայացնում է իբրև մի մեծ սխրանք, թե՝ տեսեք-տեսեք, Փաշինյան Նիկոլը իշխանությունից հրաժարվել է: Բայց դե ի՜նչ անի «խեղճ Նիկոլը», որ «ժողովուրդը» նրան նորից ու նորից «ընտրել» է: Սա իրոք ավելին է, քան պարզունակ մանիպուլյացիան: Սա իրապես ցինիզմ է:

Բանն այն է, որ 2021-ին Փաշինյանի «հրաժարականը» ձևական, եթե չասվի՝ տեխնիկական մի բան էր: Ընդամենը օրենքի պարզ պահանջ էր, որը տեխնիկապես կամ զուտ ձևական առումով կատարվել է: Փաստը մնում է փաստ, որ Նիկոլ Փաշինյանը «հրաժարականից» հետո գործնականում շարունակել է կատարել վարչապետի պարտականությունները՝ ամբողջ ծավալով: Էլ ի՞նչ «հրաժարական»: Ի վերջո, հո ՔՊ-ականների առաջ կամ ՔՊ-ականների համա՞ր չես ելույթ ունենում, ո՞ւմ ես ուզում հիմարի տեղ դնել, քո, չասվի թե՝ ինչ կերպարով ու կերպարանքով: Գոնե մանդարին ծախողի կեպկան դրած ասա նման բաներ. բովանդակությունը չի փոխվի, բայց պատկերն ավելի վանող կլինի գոնե:  
Նիկոլ Փաշինյանն իրականում հրաժարական չի տա ոչ մի դեպքում: Նրա համար դա ընկալվում է որպես կենաց-մահու հարց: Ու նա է՛լ ավելի է կառչում վարչապետի աթոռից: Թերևս մոտեցմամբ, թե՝ կա՛մ ինքը պիտի լինի վարչապետ, կա՛մ Հայաստանը չպիտի լինի: Թե բա՝ հրաժարակա՜ն եմ տվել, իշխանությունը վերադարձրել եմ ժողովրդին... Իշխանությունը, Սահմանադրության համաձայն, պատկանում է ժողովրդին՝ այսպես, թե անպես: Ուստի, Նիկոլ Փաշինյան, չէիր կարող այն վերադարձնել: Թեպետ, փաստ է, որ ժողովրդից խլել ես ու քո պաշտոնավարման ամեն օրվա հետ ավելի ու ավելի ես խլում գոյության, պետություն ունենալու, ապագա ունենալու իրավունքը:

Ա.Հ. Zham.am    

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan