Սեպտեմբերի 22-ը լինելու է մեր հաղթանակի սկիզբը․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ Սա այն այգին է, որը պետք է պատրաստ լիներ մայիսին և որի համար բյուջեից հատկացվել է ավելի քան 1 մլն դոլար (տեսանյութ)
10
Հայաստանի՝ մատների վրա ֆռռացնելու արտաքին քաղաքականությունը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Խաղաղության պայմանագրի տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է, րոպե առաջ կարող ենք ստորագրել. Միրզոյան Նման բան համաշխարհային պատմության մեջ կա՞, եկել է մարդ, որ ինձ պաշտպանի, ես չգիտեմ. Հրայր Թովմասյան Հերքում․ Անդրանիկ Թևանյանի անունից կեղծ հարցազրույց է տարածվել «Մայր Հայաստանը»՝ «Հացօրհնեքի» փառատոնին (լուսանկար) Կայացավ «Հացօրհնեք» փառատոնը․ գլխավոր աջակիցը «Մայր Հայաստան» շարժումն է (լուսանկար Մեկնարկել է ԱԺ աշնանային նստաշրջանը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ «Հացօրհնեք»- ի շքեղ համերգը՝ Հատիսի լանջին Անդրանիկ Թևանյանն ու Բորիս Մուրազին պատմում են, թե ինչու էին մեկնել Իրաք Մեկնարկել է «Հացօրհնեք» փառատոնը․ գլխավոր աջակիցը «Մայր Հայաստան» շարժումն է (լուսանկար) Պատերազմ Արցախում
Դուք ապախթանո՞ւմ եք աշխատանքը. Թադևոս Ավետիսյան ՀՀ-ում Արևմտյան Նեղոսի տենդից մահացությունների թիվը հասել է 3-ի Սեպտեմբերի 22-ը լինելու է մեր հաղթանակի սկիզբը․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Արցախի ներկայացուցիչներից շենքը վերցնում եք, տաք ադրբեջանական «Սոկարի՞ն», թե՞ թուրքերին. Էդուարդ Շարմազանով Ես էլի կանխատեսումներ ունեմ, որոնք չէի ցանկանա` իրականություն դառնային. Հրայր Թովմասյանն` իր գործին առնչվող նախկին կանխատեսումների և իրական պատճառների մասին Նռնակները ժողովրդի վրա նետելու համար են, «ռոգատկա»-ն՝ զինված հանցագործի. «Կարճ ասած» Ադրբեջանական կողմն սկսել է Արցախում արհեստականորեն ավելացնել մզկիթների քանակը «Լուծարման» փաստաթղթին հղում է անում մեկ Ալիևի կառավարությունը, մեկ էլ՝ Փաշինյանի. Սաղաթելյան Մարդուց ազատվելու համար կրթական ծրագիր է փակվում ամբողջությամբ․ Մենուա Սողոմոնյան Չկարողանալով բեռնաթափել մայրաքաղաքը` ՔՊԿ-ն հավելյալ խթանում է խցանումները Երևանում (տեսանյութ, լուսանկար) Հայաստանի՝ մատների վրա ֆռռացնելու արտաքին քաղաքականությունը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Խաղաղության պայմանագրի տեքստը ծայրից ծայր համաձայնեցված է, րոպե առաջ կարող ենք ստորագրել. Միրզոյան Նման բան համաշխարհային պատմության մեջ կա՞, եկել է մարդ, որ ինձ պաշտպանի, ես չգիտեմ. Հրայր Թովմասյան «Պատրաստ ենք հետագայում ևս հարթակ տրամադրել ՀՀ-ին ու Ադրբեջանին». Տոկաև Ծառայակիցը կրակել է զինծառայողի ուղղությամբ, ապա՝ վերջինիս կողմից անդամախեղման իմիտացիա ստեղծել. ՔԿ Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ Սա այն այգին է, որը պետք է պատրաստ լիներ մայիսին և որի համար բյուջեից հատկացվել է ավելի քան 1 մլն դոլար (տեսանյութ) 150-ամյա կամուրջը ռուս զինվորականներն և գյումրեցի վարպետները կառուցել են ընդամենը 8 օրում (տեսանյութ) Մարդը չի հրաժարվում իր վկայականից, դուք եք քարտեզներից հանում․ Գառնիկ Դանիելյան. Տեսանյութ Հերթական անհեռատես որոշումը` միակողմանի փողոցը երկու կողմերից դարձնել կայանվող Հերքում․ Անդրանիկ Թևանյանի անունից կեղծ հարցազրույց է տարածվել Անկանխիկ գործարքների դեպքում 5000 դրամի փոխարեն, 6000 հետվճար կստանաք Մաhացած 25 օրական երեխային տեղափոխել են հիվանդանոց. ողբերգական դեպք՝ Երևանում ԱԺ-ում սրճարան են բացել Հայաստանը «ապագա կա»-ի ճիրաններում - 2. Ռուբեն Հակոբյան «Մայր Հայաստանը»՝ «Հացօրհնեքի» փառատոնին (լուսանկար) Կայացավ «Հացօրհնեք» փառատոնը․ գլխավոր աջակիցը «Մայր Հայաստան» շարժումն է (լուսանկար Հայտնի է Ալեքսանդր Մասլյակովի մահվան պատճառը Մեկնարկել է ԱԺ աշնանային նստաշրջանը. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Ոսկեպարից հեռացած 5 ընտանիքներից 3- ը Արցախից բռնագաղթածներ են․ Ոսկան Սարգսյան

Ադրբեջանը շարունակում է իր ավերիչ քաղաքականությունը` վանդալիզմի ենթարկելով օկուպացված Արցախի վանքերը, եկեղեցիները, խաչքարերը, շենք ու շինությունները․ Արցախի թեմ (լուսանկարներ)

Հերթական անգամ ցավով ականատեսը եղանք ադրբեջանցիների կողմից Արցախի մեր սրբավայրերից մեկի պղծման որողրմելի դեպքին, երբ դիմակավոր անձը հեգնական կեցվածքով նստել էր Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու խորանին տեղադրված գահի վրա: Այս մասին հայտարարություն է տարածել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը՝ անդրադառնալով օրերս համացանցում հայտնված լուսանկարին:

«Անկեղծ ասած մեզ համար նորություն չէ և սպասելի էր նման վերաբերմունք, որովհետև նրանք երբեք էլ չեն թաքցրել իրենց ատելությունը մեր սրբավայրերի, հոգևոր-մշակութային կոթողների հանդեպ և հարմար առիթի դեպքում հագեցում են տվել իրենց ներսում խնամքով պահվող քոչվոր-թալանչու էությանը:

Մեզ համար առավել ցավալի է այդ ամենի հանդեպ մեր անզոր վիճակը, երբ բացի խոսքային մակարդակում մեր զայրույթը պարպելուց, որևէ այլ տարբերակով չենք կարողանում արձագանքել կամ կանխել նման վանդալիզմի դեպքերը: Այս ամենը վիրավորական է մեր Եկեղեցու համար, ամեն մի հայի համար, և ի պաշտոնե հայի արժանապատվության երաշխավորի՝ մեր պետության համար:

Հուսով ենք, որ պատկան մարմինների կողմից կարվեն համապատասխան հետևություններ և անհրաժեշտ քայլեր՝ Արցախի հին ու նոր սրբավայրերի, մշակութային ժառանգության պատշաճ պահպանության համար: Եթե մենք չենք հասկանում մեր իրական արժեքը, ոչ մեկն էլ չի հասկանա ու չի հարգի մեզ:

Ադրբեջանը շարունակում է իր ավերիչ քաղաքականությունը` վանդալիզմի ենթարկելով օկուպացված Արցախի վանքերը, եկեղեցիները, խաչքարերը, շենք ու շինությունները»,-ասված է հայտարարության մեջ, որին կից ներկայացված են վանդալիզմի դեպքերի մասին փաստող լուսանկարները:

Տապալել են Ստեփանակերտի մերձակայքում` Դաշուշեն գյուղի մոտակայքում գտնվող բլուրներից մեկի վրա կանգնեցված 50 մետրանոց լուսատու խաչը։
Քարվաճառի շրջանի Ծար գյուղի Սուրբ Գրիգոր և Սուրբ Սարգիս եկեղեցիների տարածքում իրականացնում են պարսպապատման և վերանորոգման աշխատանքներ. հանվել են Սուրբ Սարգիս եկեղեցու խաչը, արձանագիր քարերից մեկը, եկեղեցու տարածքից բացակայում են նաև խաչքարերի բեկորները։
Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին օգտագործում են որպես պահեստ` տարբեր իրեր, հատկապես պլաստիկ շշեր պահելու համար։
Ավերել են Քաշաթաղի շրջանի Աղանուս բնակավայրի Թթու ջուր կոչվող տարածքում գտնվող խաչքար-հուշաղբյուրը, ինչը կանգնեցվել է Օմարի լեռնանցքում զոհված Տիգրան Աբրահամյանի և ընկերների հիշատակին։


Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan