ԼՂ հայերի դավաճանության գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է. Զատուլին Երրորդ աշխարհամարտն ու Հարավային Կովկասը Երկու հոգու Թուրքիային արտահանձնելով՝ Փաշինյանն Էրդողանին ուժեղ հաղթաթուղթ է տվել
22
Հարցվածների կարծիքով, ամենալավը աշխատում է «Մայր Հայաստան» խմբակցությունը, ամենավատը՝ «Հանրապետությունը» Կհայտարարեն, որ դուրս են գալիս ՀԱՊԿ-ից, իսկ հետո ԵԱՏՄ-ից․ միջանցքը կարող են հանձնել ԱՄՆ-ին (տեսանյութ) Հրատապ ասուլիս՝ Երևանում տրանսպորտի թանկացման թեմայով. ուղիղ Ո՞րն է Թրամփի գաղափարական հենքը, և ինչո՞ւ է «լիբերալ-բոլշևիզմը» պարտվում Դադարեցնե՛լ հարկային տեռորը․ «Մայր Հայաստան»-ի հայտարարությունը Նիկոլին բնից հանեցինք. ակցիա Նոր Նորքում (ուղիղ) Քարոզչական ահաբեկում. 50.000 դրամի տուգանք չկա՛ Մոսկվայում մեկնարկել է Լավրովի և Միրզոյանի առանձնազրույցը. Տեսանյութ Մեր բոյկոտը 100 % լեգիտիմ է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ի՞նչ փոփոխություն է բերելու Թրամփը աշխարհի համար,և ի՞նչ պետք է անենք մենք Պատերազմ Արցախում
Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել Հարցվածների կարծիքով, ամենալավը աշխատում է «Մայր Հայաստան» խմբակցությունը, ամենավատը՝ «Հանրապետությունը» Փաշինյանը ցավակցել է Թուրքիային Տունս թալանել են, վնասը 7-8 մլն դրամ է․ Հրաչյա Հակոբյան Դավոսում հանդիպել են Զելենսկին և Ալիևը Ո՛չ բրիտանացի գիտնականները, ո՛չ էլ բրիտանացի հետախույզերը չգիտեն, որ Հայաստանում խաղաղության դարաշրջան է․ պատգամավոր Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվեց ԲԴԽ անդամի թեկնածությունից. Տեսանյութ Արցախի պետության լուծարման հրամանագիրը խմբագրել է անձամբ Փաշինյանը. Դավիթ Գալստյան Կհայտարարեն, որ դուրս են գալիս ՀԱՊԿ-ից, իսկ հետո ԵԱՏՄ-ից․ միջանցքը կարող են հանձնել ԱՄՆ-ին (տեսանյութ) ԼՂ հայերի դավաճանության գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է. Զատուլին Երրորդ աշխարհամարտն ու Հարավային Կովկասը Հրատապ ասուլիս՝ Երևանում տրանսպորտի թանկացման թեմայով. ուղիղ Գյումրիում 26-ամյա երիտասարդ է ինքնասպան եղել Տրանսպորտի թանկացումների ֆոնին Ավինյանը հանգստի է մեկնել Ո՞րն է Թրամփի գաղափարական հենքը, և ինչո՞ւ է «լիբերալ-բոլշևիզմը» պարտվում Վարորդները կմիանա՞ն բոյկոտին Առաջիկայում ականատես կլինենք ամերիկամետների կատաղի պայքարին Հայաստանը Թրամփի երդմնակալությանը մասնակցել է սոցապ նախարարի մակարդակով Թալանել են Փաշինյանի աներձագի տունը Դադարեցնե՛լ հարկային տեռորը․ «Մայր Հայաստան»-ի հայտարարությունը Սահմանազատման գործընթացը Տավուշի ո՞ր սահմաններից է տեղի ունենալու․ Գառնիկ Դանիելյան Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարևոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Ստեփան Դանիելյան Նախկինին վերադարձի մասին․ «Կարճ ասած» 20-ամյա դատապարտյալ է մահացել Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Թուրքիային ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Իրանը ևս մեկ զորավարժություն է անցկացնում Բաքվի դատարանը շինծու դատավարության հաջորդ նիստին որոշում կկայացնի Արցախի ղեկավարության խափանման միջոց կալանքը տնային կալանքով փոխարինելու միջնորդության վերաբերյալ Երկու հոգու Թուրքիային արտահանձնելով՝ Փաշինյանն Էրդողանին ուժեղ հաղթաթուղթ է տվել Փաշինյանը արդեն հանձնել է Արցախը, բայց հրաժարվում է հրապարակել բանակցային փաթեթները. Մամիջանյան

«Զամմինիստրի», «գործիքների» ու գայլի դուրս թռած աչքերի մասին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Խորհրդային տարիներին այսպիսի մի անեկդոտանման պատմություն կար, որ տարբեր բնակավայրեր իրենց էին վերագրում: Ինչևէ, որտեղ եղած կամ չեղած լինելն այստեղ կարևոր չէ: Գյուղամեջում սյանն ամրացված ռադիոբարձրախոսը հաղորդում է, թե՝ այսպես ու այսպես, կաշառք վերցնելու համար այսինչ մինիստրին պաշտոնից հանել են ու բանտարկել: Գյուղացիներից մեկը արձագանքում է. «Վայ, քու յուրդը չբլի, այ մարդ, ախր ինչդ էր պակաս, զամմինիստրի պես ապրում էիր, էլի...»:

Հիմա իսկը էկոնոմիկայի այլևս նախկին նախարար Վահան Քերոբյանինն է: Ամենևին նկատի չունենք, թե Վահան Քերոբյանը թաթախված է կոռուպցիոն բնույթի արարքներում, ինչպիսիք նրան մեղսագրվում են՝ դատելով պաշտոնական լրահոսից ու նրան «տնային կալանքի» ենթարկելու որոշումից: Մենք, ի տարբերություն քպական կարկառունների, հարգում ենք անմեղության կանխավարկածը: Դատ կլինի (եթե իհարկե, բանը դատի հասնի), դատաքննություն կլինի (եթե այն փակ չլինի), կիմանանք:

Ինչ վերաբերում է «զամմինիստրի պես ապրելու» ակնարկին, ապա նկատի ունենք այն, որ Վահան Քերոբյանը, անկախ ամեն ինչից, լինելով հաջողակ բիզնեսմեն, 2020-ի պատերազմից ու փաշինյանական կապիտուլյացիայից հետո համաձայնեց աշխատել ձախողված, պարտության խորհրդանիշ դարձած, ձախորդություն, փորձանք, ավեր բերող Նիկոլ Փաշինյանի հետ, համաձայնեց դառնալ նրա ձևավորած կառավարության առանցքային նախարարներից մեկը, ստանձնեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնը:

Այստեղ նույնիսկ խոսքը սոցիալական վիճակի մասին չէ, այլ այն մասին, որ նա ինքն էլ տեսնում էր, որ այդ կառավարության օրերը, պատկերավոր ասած, հաշված են: Համենայն դեպս, Վահան Քերոբյանը պատրանքներ չուներ, և նրա՝ նման ընկալման մասին են վկայում նրա իսկ ձևակերպումները, որ արել է իր հրաժարականի հայտարարության կամ գրառման մեջ: Ահավասիկ, բաց թողնենք հեքիաթային ժանրին պատկանող «գլուխգովանության» հատվածներն ու չզլանանք և Վահան Քերոբյանի հրաժարականի հանրային տեքստի միայն այդ հատվածը մեջբերենք բառացի. «Երբ 2020 թ. նոյեմբերի 20-ին ստանձնում էի նախարարի պաշտոնը, մեծ էր հավանականությունը, որ մի քանի օր կամ ամիս կմնամ այդտեղ. իշխանափոխության հավանականությունը շատ մեծ էր»:

Լավ, ամենը կամ շատ ու շատ բաներ դնում ենք մի կողմ, հապա էլ ինչո՞ւ, ավելի ճիշտ՝ հանուն ինչի՞ էիր «արանքը ճղած» ընթանում դեպի մի քանի օրվա կյանք ունեցող կառավարություն, իսկապես՝ մի՞թե «կապիտուլյանտ կառավարության» անդամ լինելը մի առանձնահատուկ գայթակղություն էր, որին անհնար էր դիմադրել:

Հա, ու անխուսափելիորեն, շատերը հենց այս՝ սոցիալ-կենցաղային ընկալման տիրույթում (նորմալ տիրույթ է, ի դեպ) վերծանեցին Քերոբյանի ասածն ու քիչ առաջ մեր նշածի տարբերակով հարցեր ու մեկնաբանություններ շրջանառեցին:

Բայց, մեր կարծիքով, Վահան Քերոբյանի այդ արտահայտությունը ոչ թե սոսկ հիշեցում էր, այլ առաջին հերթին կոնկրետ ակնարկ էր Նիկոլ Փաշինյանին: Ակնարկ էր առ այն, որ, ա՛յ Նիկոլ Փաշինյան, այն օրերին, երբ քո իշխանության օրերը, թվում էր, թե հաշված են, Վահան Քերոբյանը, այլ վահանքերոբյաններ ևս, կանգնեցին քո կողքին, օգնեցին քեզ, որ դուրս գաս ծանր վիճակից ու բունկերից (Օնիկ Գասպարյանի ականջը կանչի), մի խոսքով...

Իսկ հիմա, երբ Վահան Քերոբյանն է հայտնվել անախորժ իրավիճակում, Նիկոլ Փաշինյա՛ն, դու իրեն «փուռն ես տալիս»՝ ժողովրդական բառուբանով ասած:

Հետաքրքրաշարժ ակնարկ է, անկեղծ ասած: Բայց ախր այն ո՞ւմ է ուղղված: Նիկոլ Փաշինյանի՞ն: Լո՞ւրջ:

Այսինքն (չնայած, ի՞նչ «այսինքն», երբ փաստն ակնհայտ է), Հայաստանում կան անձինք, որոնք ամենայն լրջությամբ կարծում են, որ կարելի է Նիկոլ Փաշինյանի հետ «գործ բռնել» ու մնալ անարա՞տ, չանվանարկվե՞լ, չվարկաբեկվե՞լ, «չքցվե՞լ», «փուռը չգնա՞լ»: Ինչպիսի՜ անլրջություն:

Մնում է միայն զարմանալ, թե նման ընկալումային հատկանիշներով Վահան Քերոբյանն ինչպես է բիզնես հիմնել ու այն զարգացրել, այն էլ՝ իր ու իր նախկին շեֆ Փաշինյանի կողմից «բոբոյացված» նախկինների ժամանակ:

Հարցը, սիրելի ընթերցող, ամենևին էլ Վահան Քերոբյանի անձը չէ՝ առանձին վերցրած: Նրա անձը հիմա առաջին հերթին Փաշինյանի քննչական կոմիտեին է հետաքրքիր: Ուշագրավն այս ամենի մեջ այն է, ինչ կոչվում է Նիկոլ Փաշինյանի «քաղաքական շրջապատ», եթե կուզեք՝ «Փաշինյանի կառավարություն», եթե դա էլ չեք հավանում, ապա՝ «Փաշինյանի իշխանական թիմ»: Անվանեք՝ ինչպես կկամենաք: Բայց հարցն այն է, որ այդ «թիմում» տակավին կան տարբեր անձինք, պաշտոնավոր և ոչ այնքան, որ կարծում են, թե կարելի է լինել Նիկոլ Փաշինյանի կողքին, և դա անհետևանք կանցնի: Հետո չէ, դա հասկանալի է, այլ հընթացս, երբ Նիկոլ Փաշինյանին պետք լինի: Կամ՝ երբ կոնկրետ անձն այլևս Նիկոլ Փաշինյանին պետք չլինի: Կյանքը շարունակաբար նորանոր օրինակներ է մատնացույց անում, ինչը միայն ընդգծում է օրինաչափությունը:

Խնդիրն այստեղ նույնիսկ կոռուպցիան ու դրա դեմ պայքարը կամ դրա իմիտացիան չէ: Կա մեղավոր, պետք է պատժվի: Ասելիքը բացարձակ այլ է:

Մի առիթով ասել ենք (ոչ մեկ անգամ, ի դեպ), բայց մի հատ էլ կրկնենք. Նիկոլ Փաշինյանի համար չկան մերձավորներ (քաղաքական), չկան զինակիցներ, չկա թիմ: Նիկոլ Փաշինյանի համար միշտ եղել է ու կլինի միայն ինքը, միմիայն ինքը, բացառապես ինքը: Իսկ մնացածը, առաջին հերթին՝ իր կողքին գտնվողները, «գործիքներ» ու «քավության նոխազներ» են, իր անձնական ու քաղաքական շահերն սպասարկողներ են, ըստ անհրաժեշտության զոհաբերվողներ են, մի խոսքով՝ այն են, ինչը ռուսերենում բնորոշվում է որպես՝ «ռասխոդնի մատերիալ», բայց եթե այդքան կոշտ չասենք, ապա՝ նրա քաղաքական խաղերի ու խաղիկների «մանրադրամ»:

Նիկոլ Փաշինյանն առանց երկմտելու «կքցի» յուրաքանչյուրին ու բոլորին՝ նայած հանգամանքին, թե ինչ վիճակում կլինի, ինչ վտանգներ կամ սպառնալիքներ կտեսնի իր իշխանությանը, որից չպոկվելու ուխտ է, թերևս, արել: Ինչպես ասվում է, ոչ մեկը չի պլստալու, ըստ որում, չի պլստալու նաև ժողովրդի առաջ պատասխան տալուց:

Ու որքան արագ դա սկսեն հասկանալ նրա կողքը կանգնած ու նրա հետ երկիրը աղետի տանողները, այնքան լավ թե՛ իրենց, թե՛ երկրի համար: Սկսեցինք անեկդոտով, իսկը առակով ամփոփելու վիճակ է: Հիշո՞ւմ եք այն հինավուրց առակը, երբ առյուծը հարցնում է, թե ինչն աղվեսին սովորեցրեց այդպես ճիշտ բաժանել որսավարը: Եվ աղվեսը պատասխանեց, թե գայլի դուրս թռած աչքերը իրեն սովորեցրեցին...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan