Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
19
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին

Չի կարելի իրականությունից կտրված ապրել և ձեւացնել, թե ոչինչ էլ չի պատահել

«Հրապարակը» գրել է. «Ո՞վ է այսօր մտավորականը, կա տեսակետ, որ մտավորականությունից սպասելիքներ ունենալը սովետական կաղապար է, անկախ երկրի մտավորականը չպետք է առաջնորդի հանրությանը: Բայց մենք Սիլվա Կապուտիկյան ենք ունեցել, ով 2004 թ. ապրիլին, երբ բիրտ ուժով ցրեցին ընդդիմության հանրահավաքը, ի նշան բողոքի, նախագահ Ռոբերտ Քոչարյանին վերադարձրեց նրա ձեռքից ստացած «Սբ Մեսրոպ Մաշտոց» մեդալը։ 2013-ին Սերժ Սարգսյանը գրող Լեւոն Խեչոյանին պարգեւատրեց Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի մեդալով, սակայն նա հրաժարվեց ստանալ մեդալը՝ բացատրելով. «Ես շնորհակալ եմ վստահության համար, սակայն երբ մեր երկրում այս չափի են հասել արտագաղթի ծավալները, ու դրան զուգահեռ՝ սոցիալական ծանր պայմաններին չդիմանալով՝ իմ ազատամարտիկ եղբայրներն այսօր նստացույց են անում, ես այդ մեդալն ընդունել չեմ կարող»:

Նախօրեին կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն էր, եւ մարդիկ քննարկում էին նրա իշխանամետ կեցվածքը: Իրական մտավորականը կարո՞ղ է լինել իշխանական, թե՞ նա պետք է ընդդիմադիր լինի եւ քննադատի իշխանություններին:

Մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը կարծում է, որ Մանսուրյանի կեցվածքն անընդունելի է։ «Եթե դու իսկապես արժեք ես քեզանից ներկայացնում, ապա կարիք չունես խոնարհվել ինչ-որ մեկի առաջ, հատկապես խոնարհվել մի իշխանության առաջ, որը հանձնել է Արցախը, 5 հազար զինվորի կյանք խլել: Ես չեմ կարող այդ մոտեցումն ընդունել: Մասնագիտությունն այնքան էլ այս հարցում կարեւոր չէ, դու առաջին հերթին պետք է լավ քաղաքացի լինես, հետո նոր՝ մտավորական: Մտավորականը պետք է քաղաքացիական դիրքորոշում ունենա` առաջին հերթին: Չի կարելի իրականությունից կտրված ապրել եւ ձեւացնել, թե ոչինչ էլ չի պատահել: Եթե այդպես ես ապրում, ուրեմն վատ քաղաքացի ես՝ առաջին հերթին: Տիգրան Մանսուրյանը, որպես մաեստրո, շատ ավելի լավն է, քան որպես քաղաքացի»,- ասաց նա:

Եվ արդարացումը, թե քաղաքականությամբ չենք զբաղվում, իրականության հետ աղերս չունի։ «Ուղղակի պետք է խիղճ ունենալ` դա քաղաքականության հետ կապ չունի: Այսքան աղետների պատճառ է դարձել այս իշխանությունը, դու ինչպե՞ս ես աչք փակում այդ ամենի վրա եւ ասում, որ չես զբաղվում քաղաքականությամբ: Ես կարծում եմ, որ այսօր մտավորական ասվածն իրենց մաշեցրել են, արժեզրկվել: Ինձ համար զրոյի է հավասարվել մտավորական ասվածը, կարեւորը լավ քաղաքացի լինելն է: Մեր աչքի առաջ վերանում է Հայաստանի 3-րդ հանրապետությունը»,- եզրափակեց Սահակյանցը:

Բնօրինակ հրապարակումը այս հասցեով՝  https://hraparak.am/post/1a8bedb35e51ed20af332ea29f4cfec8?fbclid=IwAR27OOGbLCDXo2bxQ71jF6qdGs_KjqY1LyjG7UYcjc_Yh-p5gJiTKFyIUDE

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan