Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան
27
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան Պատերազմ Արցախում
Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան Մարդիկ Ալեն Սիմոնյանի նման պաշտոնյաների աչքն են մտցնում իրենց տների կադաստրի վկայականները. Դանիելյան ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում ներառել է Լևոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան Նիկոլը Հայաստանը դարձնում է «պիլոտային ծրագիր» «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Կիրանց գյուղը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով. Արման Թաթոյան (տեսանյութ, քարտեզային նշումներ) Կա հասարակական ու աշխարհաքաղաքական համաձայնություն, որ Փաշինյանը պետք է հեռանա. Վիգեն Հակոբյան (տեսանյութ) Սփյուռքը տարանջատելով ՀՀ-ից` իշխանությունը թուլացնում է հայանպաստ լծակները. Ձյունիկ Աղաջանյան ԱԳՆ-ն կտեղեկացնի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան Այս շարժումը Հայաստանի' մասին է, սա Հայաստանի ներքին հարցն է. Վահե Հովհաննիսյան ՔՊ-ում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան

Ոչ մի լավ բան դրանից չի կարող ստացվել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայոց բանակի վերակազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ, Փաշինյանի գլխավորությամբ, հունվարի 28-ին տեղի ունեցավ «տոնական միջոցառում»: Այնտեղ Փաշինյանը հանդես եկավ «տոնական ուղերձով», որ բավականին երկարաշունչ ճառ էր և պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի՝ ա) բանակաշինության խնդիրներ, բարեփոխումներ, գումարած՝ նորամուծություններ, բ) անվտանգային մարտահրավերներ և խնդիրներ, առկա վարչախմբի դիրքորոշումներ: Առհասարակ, որքան էլ ծավալուն կամ թեկուզ՝ հստակ գծված շեշտադրումներով լիներ Նիկոլ Փաշինյանի ելույթը (այն, իհարկե, այդպիսին չէր), միևնույնն է, տեսնելով, թե ով է բանախոսը, ինչ կառավարություն է ներկայացնում ու գլխավորում, անհնար է անտեսել այն իրողությունը, որ նա ու նրա գլխավորած իշխող խումբն է Հայոց բանակին ամենամեծ վնասները տվել, ամենից շատ կորուստներն է բերել Հայաստանի զինված ուժերի գլխին ու, ի դեպ, շարունակում է այդ գործելակերպը: Միայն ընթացիկ ամսվա ընթացքում, այն էլ՝ ոչ մարտական պայմաններում, Փաշինյանի կառավարության պաշտոնավարման պայմաններում, արդեն 4 զոհ է արձանագրվել:
Հետպատերազմյան շրջանում, ըստ տարիների, հրապարակային տվյալների համաձայն, միայն ոչ մարտական պայմաններում Հայոց բանակում գրանցվել է՝ 2021 թ.՝ 58 զոհ, 2022թ.՝ 64 զոհ, 2023 թ.՝ 83 զոհ: Այսինքն, միայն ոչ մարտական պայմաններում ու միայն վերջին 3 տարվա ընթացքում Փաշինյանի ղեկավարած բանակում գրեթե 1 մարտական վաշտի չափ կորուստ ենք ունեցել: Հատկանշական է և այն, որ 2018 թվականից իշխանությունը վերցնելուց հետո Հայոց բանակի հետ կապված փաշինյանական «բարեփոխումները» գերազանցապես վերաբերել են մարտական ստորաբաժանումների հրամանատարների հաճախակի փոփոխություններին (ինչը չէր կարող չանդրադառնալ մարտունակության ու կարգապահության վրա), զինվորների սննդային ռացիոնին՝ մասնավորապես առաջին պլան մղելով «ելակ, կոտլետ, համբուրգեր, մայկա-տռուսիկ» «հայեցակարգը»: Պատերազմը ցույց տվեց, թե այդ «բարեփոխումները» որքա՜ն «կարևոր» էին: Կյանքը ու, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի վերջին «բանակային» ելույթը ցույց են տալիս, որ այս իշխանությունն, իր ղեկավարի գլխավորությամբ, մնացել է նույն «հայեցակարգի» ճիրաններում:
Ի՞նչ ասաց Փաշինյանը ելույթում կոնկրետ բանակաշինության վերաբերյալ:
Խոսեց «պրոֆեսիոնալ բանակի» և այդ ուղով ընթանալու մասին: Բազմակողմանի անվտանգային սպառնալիքների առաջ կանգնած Հայաստանի համար պրոֆեսիոնալ բանակի անցնելը խիստ վիճելի մոտեցում է թվում: Սա ոչ թե մեր, այլ ոլորտի մասնագետների կարծիքն է: Խոսեց բարեփոխումների մասին, մտածողություն փոխելու մասին: Այսինքն, բանակում մտածողություն պիտի փոխվի, արագությունները պիտի ավելացվեն, ու ոչ միայն՝ բարեփոխումների: Նախ՝ անհասկանալի է, թե այդ ո՞ւր են փաշինյանական «բարեփոխումները» բանակում, ինչո՞վ են դրանք արտահայտվում, առավել ևս, եթե տարին՝ տարվա վրա, այն էլ՝ ոչ մարտական պայմաններում, զոհվածների թվերը աճում են ու աճում: Փաշինյանի վարած արմատապես սխալ, եթե չասվի՝ կործանարար «քաղաքականության» հետևանքով թշնամու վերահրահրած պատերազմից անցել է ավելի քան 3 տարի: Այդ երեք տարվա մեջ ի՞նչ է բարեփոխվել զինված ուժերում: Ու ո՞րն է փաշինյանական բարեփոխումների արդյունքը:
Արդյո՞ք որպես «արդյունք» պետք է համարել Հայաստանի Հանրապետության տարածքի մի մեծ մասի, իրենց իսկ պաշտոնական տվյալներով՝ մի քանի հարյուր քառակուսի կիլոմետրի զավթումը թշնամու կողմից: Ավելին, թշնամին շարունակում է զավթած պահել այդ տարածքներն ու հայտարարում է, որ ոչ էլ դուրս է գալու այդ տարածքներից: Իհարկե, բանակը, որպես այդպիսին, այս հարցում մեղավոր չէ: Խնդիրը, այո, մտածողությունն է, տվյալ դեպքում՝ Փաշինյանի ու իշխող վարչախմբի ներկայացուցիչների ճնշող մեծամասնության մտածողությունը, որը հանձնողական է, որի առանցքը թշնամուն զիջումներ անելով խաղաղություն մուրալն է, Արևմուտքի կամ Կրեմլի պիջակների մերակներին լացելը, սեփական սխալներն ու տապալումները այլոց վրա բարդելը և այդպես շարունակ: Արդեն համարյա 6 տարի է, ինչ այդ է, բոլորին քաջածանոթ է, ուստի հավելյալ չմանրամասնենք: Փաշինյանը վերջին ելույթում փորձում էր տպավորություն ստեղծել, թե այս 3 տարվա մեջ Հայաստանը մի այլ կարգի զինվել է, մի քանի միլիարդի զենքի գնման պայմանագրեր է կնքել, այս, այն, ռազմաարդյունաբերական համալիրն էլ մի այլ կարգի թռիչքային զարգանում է:
Լո՞ւրջ: Բա ո՞ւր է այդ զենքը: Բա ո՞ւր էր այդ հզոր, զինված, մարզված, մարտունակ բանակը, երբ թշնամին իրականացնում էր Արցախի ամբողջական զավթումն ու հայաթափումը: Չնայած, էլի շեշտենք՝ բանակն ի՞նչ կարող է անել, եթե թշնամական ագրեսիայի ժամին կառավարության միակ մտահոգությունն այն էր, որ «հանկարծ չխառնվի», չմիջամտի: Մի երկու խոսք էլ Փաշինյանի ելույթում արծարծված «անվտանգային խնդիրների» մասին: Փաշինյանը մի առանձնահատուկ պաթոսով շեշտում է. «...Պետք է հստակ և աներկբա արձանագրենք, որ որևէ այլ տարածքի նկատմամբ որևէ հավակնություն չունենք և չենք ունենալու, և սա պետք է դառնա Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման ռազմավարական հիմքը»: Լո՞ւրջ: Այնպես է ասում, որ կարելի է կարծել, թե Հայաստանի Հանրապետության որևէ իշխանություն երբևէ հարևան երկրներից որևէ մեկին տարածքային պահանջներ է ներկայացրել: Ինչի՞ համար է Փաշինյանը դիմում նման մանիպուլյացիայի, նույնպես հանրահայտ է:
Փաշինյանի վարած քաղաքականությունը հասցրել է այն վիճակին, որ Ալիևը բացեիբաց հայտարարում է Հայաստանի Հանրապետության տարածքն ամբողջապես զավթելու մասին, Հայաստանը «Արևմտյան Ադրբեջան» է հռչակում և այլն (տեղյակ եք): Իսկ ի՞նչ է անում Փաշինյանի իշխանությունը դրա դիմաց: Լացակումած տոնայնությամբ, ներողություն խնդրելով, ադրբեջանական թուրքերին ականապատված տարածքների քարտեզներ է նվիրում: Ու Փաշինյանն ավելի սրամիտ բան չի մտածում, քան Բանակի օրվա առթիվ ելույթում տարածքային պահանջներ չունենալու մասին խոսելն է: Կամ հայտարարում է սահմանից զորքերի հայելային հետքաշման իր մյուս հանճարեղ մոտեցման մասին: Հետաքրքիր է, եթե, օրինակ՝ Սիսիանի կամ Գորիսի տեղամասերում մերոնք սահմանից հետ քաշվեն, այսինքն՝ թե՛ արևելյան կողմից, թե՛ արևմտյան, ապա որտե՞ղ են կանգ առնելու կամ տեղակայվելու: Հիմնականը. քանի դեռ պետության ու բանակի հարցերով զբաղվողը, որոշումներ ընդունողը պարտության, աղետի, կորուստների քայլող խորհրդանիշ Նիկոլ Փաշինյանն է, ինչքան էլ պաթոսախեղդ անի բոլորիս, միևնույնն է, ոչ մի լավ բան դրանից չի կարող ստացվել, եթե ավելին չասենք:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan