Ավարտվել է Արցախում տեղակայված խաղաղապահ անձնակազմի ռոտացիան.ՌԴ ՊՆ
ՌԴ ՊՆ-ն հերթական տեղեկագիրն է հրապարակել Ռուսական խաղաղապահ զորախմբի գործողությունների մասին, որում ասվում է. «Վերահսկման համակարգի օպտիմալացման շրջանակներում Շուշիի շրջանում փակվել է մեկ դիտակետ։
Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 19-ից փակվել է տասը հենակետ և 16 ժամանակավոր դիտակետ։ Ավարտվել է խաղաղապահ անձնակազմի ռոտացիան, ինչպես նաև պլանային վերանորոգման համար զենքի և ռազմական տեխնիկայի առաքումը Ռուսաստանի Դաշնություն»։